Tag Archives: հրետանի

2015 թվականի սեպտեմբերի հրետանային մարտերը՝ հետահայաց

122 մմ Դ-30 հաուբից Սեպտեմբեր 25, 2020 21:54 | RAZM.INFO -

2015 թվականի սեպտեմբերի 25-ին սկսվեցին «սեպտեմբերյան հրետանային մարտերը»։ 2014 թվականի օգոստոսյան միկրոպատերազմով և 2015 թվականի մարտերով, ըստ էության, Ադրբեջանը հող նախապատրաստեց 2016 թվականի ապրիլին ավելի լայնածավալ մարտական գործողություններ սկսելու համար։ Այս հոդվածում հետհայացք կգցենք 2015 թվականի սեպտեմբերյան դեպքերին։

Continue reading

ԱՄՆ-ում փորձարկել են հրետանային արկով օդային թիրախի խոցում

HVP – Hypervelocity Projectile Սեպտեմբեր 10, 2020 14:42 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 3-ին ԱՄՆ ՌՕՈւ փորձարկումների ընթացքում առաջին անգամ օդային թիրախ է խոցվել՝ բրիտանական BAE Systems ընկերության մշակած 155մմ տրամաչափի գերարագ կառավարվող արկով (HVP – Hypervelocity Projectile)։ Թիրախը եղել է BQM-167 Skeeter թևավոր հրթիռի իմիտատորը։

Continue reading

Ռուսաստանի հարավում խոշոր վարժանքներ են մեկնարկել

«Տորնադո-Գ» ՀԿՌՀ Հուլիս 8, 2020 14:30 | RAZM.INFO -

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 58-րդ համազորային բանակի հրթիռահրետանային զորքերը հունիսի 7-ին անցել են մարտական կրակով ուղեկցվող դաշտային վարժանքների։ Վարժանքներին ներգրաված է շուրջ 2 հազար զինծառայող։

Continue reading

Չինաստանն արդիականացնում է իր 152 մմ–անոց հաուբիցները

Type 66. նկարը՝ armyrecognition.com Հուլիս 8, 2019 14:45 | RAZM.INFO -

Չինաստանն արդիականացնում է ավելի քան 50 տարի իր բանակում շահագործվող 152 մմ տրամաչափով Type 66 հաուբիցները։ Քարշարկվող հաուբիցի համար մշակվել է լազերային ուղղորդվող արկեր, որոնք կարող են թիրախը խոցել ճշգրտորեն՝ անմիջապես լազերային ուղղորդումով։

Continue reading

Հրետանային զորավարժություն ՀՀ ԶՈւ 1-ին կորպուսում

Ապրիլ 29, 2019 18:48 | RAZM.INFO -

Հրետանու ճամբարային հավաքների շրջանակում 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային զորամասերից մեկն անցկացրել է մարտական հրաձգությամբ զորավարժություն:

Continue reading

3000 զինտեխնիկա և 10 000 զինծառայող․ Ռուսաստանի զինված ուժերում խոշոր վարժանքներ են

«Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը Մարտ 12, 2019 13:36 | RAZM.INFO -

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանում հրթիռային և հրետանային մոտ 200 ստորաբաժանման ավելի քան 10 հազար զինծառայող սկսել է դաշտային վարժանքներ։ Դրանց մասնակցում է նաև Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազան։

Continue reading

Ադրբեջանական ռազմական սպառնալիքի հարցի շուրջ

ՀՀ ՊՆ 1֊ին զորամիավորումում անցկացվել է հրետանիի ներգրավմամբ մարտավարական զորավարժություն Հուլիս 24, 2018 21:24 | RAZM.INFO - Վերջին մեկուկես տասնամյակում Ադրբեջանի ներդրումներն իր զինված ուժերում այսօր ստեղծել են մի իրավիճակ, երբ անհրաժեշտ է վերանայել ադրբեջանական սպառնալիքի վերաբերյալ պատկերացումները և այդ սպառնալիքը չեզոքացնելու նոր մոտեցումներ որդեգրել։ Continue reading

Չեխիա-Սլովակիա-Իսրայել-Ադրբեջան «ռազմական տրանզիտ». ՄԱԿ-ի ռեգիստրի 2017 թ. զեկույցներ

Ադրբեջանի ԶՈւ չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներ Հունիս 1, 2018 18:01 | RAZM.INFO - ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել են 2017-ին Չեխիայից և Սոլավակիայից տարբեր երկրներ արտահանված սպառազինության մասին տվյալները: Ըստ դրանց՝ Չեխիան Սլովակիային վաճառել է 13 միավոր RM-70/85 ՀԿՌՀ, Սլովակիան՝ Իսրայելին: Իսրայելի զեկույցը չկա, սակայն հայտնի է, որ դրանք հայտնվել են Ադրբեջանում:  Continue reading

ԱՄՆ պետդեպը հաստատել է Սաուդյան Արաբիային 1.3 մլրդ դոլարի հրետանու վաճառքը

Ապրիլ 6, 2018 14:42 | RAZM.INFO - ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Սաուդյան Արաբիային 1.31 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ ինքնագնաց հրետանային համակարգերի և համապատասխան սարքավորումների վաճառքը: Սաուդյան Արաբիան կստանա 155 մմ տրամաչափի M109A5/A6 ինքնագնաց հրետանային համակարգեր: Continue reading

ՌԴ ԶՈւ հրետանավորները վարժանքների ընթացքում կանխել են պայմանական հակառակորդի հարձակումը

«Տորնադո-Գ» ՀԿՌՀ Ապրիլ 6, 2018 10:04 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրետանային ստորաբաժանումները մարտական կրակով վարժանքներ են արել Վոլգոգրադի «Պրուդբոյ» զորավարժարանում։ Վարժանքներին ներգրավվել է շուրջ 400 զինծառայող, ավելի քան 60 միավոր զինտեխնիկա։ Continue reading