Tag Archives: հակաօդային պաշտպանություն

Ռուսաստանը Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաներ չի փոխանցի Թուրքիային. «Ռոստեխ»

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ Հուլիս 19, 2017 13:24 | RAZM.INFO - Հուլիսի 18-ին ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ անհնար է Թուրքիայում Ս-400 ՀՕՊ համակարգերի արտադրություն սկսել: Ըստ նրա՝ դրա համար կպահանջվեն տասնյակ տարիներ:  Continue reading

Թուրքիան Ռուսաստանին կվճարի 2,5 մլրդ դոլար Ս-400 ՀՕՊ համակարգեր ստանալու համար. Bloomberg

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Հուլիս 14, 2017 17:21 | RAZM.INFO - Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման հարցում: Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին վճարել 2,5 միլիարդ դոլար Ս-400 ՀՕՊ համակարգերի 4 դիվիզիոն ստանալու համար:  Continue reading

Ս-300 համակարգերից մեկն Իրանը տեղակայել է Պարսից ծոցին սահմանակից շրջանում

Ս-300 ԶՀՀ-ի փորձարկում Իրանում Հուլիս 14, 2017 10:21 | RAZM.INFO - Արբանյակային լուսանկարներից պարզ է դարձել, որ Ռուսաստանից ձեռք բերած Ս-300ՊՄ2 զենիթահրթիռային համակարգերից մեկը Իրանը տեղակայել է երկրի հարավային Բուշեհր քաղաքում։ Continue reading

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը այցելել է ՀՕՊ ստորաբաժանումներ

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի այցը ՀՕՊ ստորաբաժանումներ Հունիս 12, 2017 13:12 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը այցելել է 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ՀՕՊ ստորաբաժանումներ: Գլխավոր շտաբի պետը հետևել է 2-րդ բանակային կորպուսի ցուցադրական զորավարժությանը և պարգևատրել է աչքի ընկած զինծառայողներին: Continue reading

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Մոսկվայում կքննարկեն համատեղ ՀՕՊ կազմակերպման հարցեր

Հայկական զինուժի «ՕՍԱ» ԶՀՀ-ն հրթիռի արձակման պահին Հունիս 6, 2017 19:36 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի ներկայացուցիչները կմասնակցեն «Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման և կանոնակարգերի մշակման աշխատանքային հանդիպմանը: Continue reading

ՆԱՏՕ-ն Թուրքիայում տեղակայված ՀՕՊ համակարգերի համար նոր տեխնիկա և սարքավորումներ է ուղարկել

ՆԱՏՕ-ն Թուրքիայում տեղակայված ՀՕՊ-երի համար նոր տեխնիկա և սարքավորումներ է ուղարկել Հունիս 6, 2017 13:20 | RAZM.INFO - Իտալիան Թուրքիա-Սիրիա սահմանին ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերով անվտանգությունն ապահովելու ծրագրի շրջանակներում ՀՕՊ համակարգերի համար անհրաժեշտ նոր սարքավորումներ է ուղարկել Թուրքիա: Սարքավորումներն անհրաժեշտ են ավելի վաղ Թուրքիայում տեղակայված Իտալիայի ԶՈւ ՀՕՊ համակարգերի համար: Continue reading

Անհրաժեշտության դեպքում ԱՊՀ միավորված ՀՕՊ համակարգի ուժերը կավելացվեն

Ռուսաստանի արտադրության ՀՕՊ համակարգեր. [աջից] «Պանցիր-Ս1», «Տոռ-Մ2Ու», «Տունգուսկա» (2 միավոր), «Ստրելա-10» և «Շիլկա» համակարգեր Մայիս 24, 2017 12:57 | RAZM.INFO - ԱՊՀ միավորված հակաօդային պաշտպանության համակարգի ուժերն ու միջոցները բավարար են, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են նաև ավելացվել: Այս մասին հայտարարել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարյովը:  Continue reading

ՀՀ ԶՈւ սպաները մասնակցում են Ռուսաստանում անցկացվելիք ՀՕՊ զորավարժության նախապատրաստմանը

Ս-300ՊՍ ՀՕՊ համակարգ. ՀՀ զինված ուժեր Մայիս 22, 2017 19:56 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ աշխատանքային խումբը մայիսի 23-ից 27-ը կմասնակցի Ռուսաստանի օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին և «Մարտական ընկերակցություն-2017» զորավարժության անցկացման վայրի տեղազննման աշխատանքներին: Continue reading

Բելառուսը Ադրբեջանին տրամադրել է ուկրաինական խոտանված ռադիոտեղորշիչ կայաններ

«Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրը Բաքվի զորահանդեսին Մայիս 19, 2017 10:04 | RAZM.INFO - Ուկրաինան Բելառուսին տրամադրել է «Բուկ-ՄԲ» ԶՀՀ-ների ռադիոտեղորոշիչ կայաններ, որոնցով բելառուսական կողմը արդիականացրել և Ադրբեջանին է մատակարարել «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրներ: Continue reading

Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է Ս-400-ի դիվիզիոնի համար վճարել 500 մլն ԱՄՆ դոլար. РБК

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Մայիս 5, 2017 13:32 | RAZM.INFO - Ռուսաստանյան РБК լրատվակայքը, փոխանցելով Կրեմլում և ՌԴ պաշտպանության նախարարությունում սեփական աղբյուրներից ստացած տեղեկությունը, մայիսի 5-ին հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային վաճառել Ս-400 ՀՕՊ համակարգեր՝ յուրաքանչյուր դիվիզիոնը 500 մլն ԱՄՆ դոլարով: Continue reading