Tag Archives: ՀՀ ԱԺ

Հայաստանը ոչ թե հավաքում է անօդաչու սարքեր, այլ արտադրում. Վիգեն Սարգսյան

ArmBGC Innovation ընկերության հետախույզ-վերահաղորդիչ անօդաչու թռչող սարքը Երևանում անցկացված ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ Սեպտեմբեր 13, 2017 19:48 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 13-ին՝ ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը ունի հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որոնք ոչ միայն հավաքվում են Հայաստանում, այլև արտադրվում: Continue reading

Լևոն Մնացականյանը ՀՀ ԱԺ պատգամավորներին ներկայացրել է 2016-ի ապրիլից հետո կատարված աշխատանքները

ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը՝ շտաբային մարզումների ժամանակ Հուլիս 12, 2017 13:56 | RAZM.INFO - Հուլիսի 12-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների: Հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարը անդրադարձել է ապրիլյան պատերազմին և դրան հաջորդած աշխատանքներին: Continue reading

Հայաստանում 2016 թվականին արդիականացվել են ՀՀ ԶՈւ որոշ զինատեսակներ

Հայաստանի ռազմարդյունաբերական արտադրանքի՝ «Բանակ-2016» ցուցահանդեսին ներկայացված նմուշներ Հուլիս 7, 2017 16:10 | RAZM.INFO - Հայաստանում 2016 թվականին արդիականացվել են հրետանային կապի միջոցներ, կառավարման կետեր, ռազմատեխնիկական ունեցվածքի մի շարք ուղղություններով արտադրվել են փորձնական խմբաքանակներ: Continue reading

ՀՀ ԱԺ խոսնակ. «Բաքվի ռեժիմի այս գործողությունը որակում եմ որպես սպանություն»

Արա Բաբլոյան Հունիս 17, 2017 2:47 | RAZM.INFO - ՀՀ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանն այս պահին պաշտոնական այցով Արցախում է։ Ֆեյսբուքի իր էջում նա արձագանքել է երեկ՝ հունիսի 16-ին, հակառակորդի կրակից 3 հայ զինվորների զոհվելու մասին լուրին։ Continue reading

5 մլն դրամ ՀՀ ԶՈւ վիրավորված զինծառայողների վերականգնողական կենտրոնին

ՀՀ ԱԺ նախագահը ԵՊԲՀ ռեկտորին է հանձնում 5 մլն դրամը Հունիս 14, 2017 21:59 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 14-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրի զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն, տեսակցել բուժում ստացող նախկին զինծառայողներին: Continue reading

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ է ընտրվել Կորյուն Նահապետյանը

Ավիացիոն ինստիտուտի պետը Կորյուն Նահապետյանին ցույց է տալիս Սու-25-ի վարժասարքը Մայիս 22, 2017 10:27 | RAZM.INFO - ՀՀ ԱԺ մայիսի 20-ի նիստի ընթացքում խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ է ընտրվել Կորյուն Նահապետյանը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը: Continue reading

ՀՀ ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ներքին ծառայության կանոնագրքի փոփոխության նախագծին

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փետրվարի 27-ի նիստը: Փետրվար 28, 2017 11:57 | RAZM.INFO - ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փետրվարի 27-ի նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացությունն են ստացել ՀՀ ԶՈւ ներքին ծառայության, ինչպես նաև կայազորային և պահակային ծառայությունների կանոնագրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթները: Continue reading

Մշակվում է Հայաստանի կիբեռանվտանգության ռազմավարություն

ՀՀ ԱԺ ՊԱԱՆԳ հանձնաժողովի՝ կիբեռանվտանգության հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը Դեկտեմբեր 23, 2016 16:50 | RAZM.INFO - ՀՀ կառավարության՝ կիբեռանվտանգության ոլորտին առնչվող ծրագրով նախատեսվում է առաջիկայում մշակել և հաստատել  ոլորտի ռազմավարությունը, ստեղծել կիբեռանվտանգության կենտրոն: Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը: Continue reading

[Լրացված] Զինծառայողների ապահովագրման հիմնադրամի մասին նախագիծն ԱԺ-ում ընդունվել է 2-րդ ընթերցմամբ

Դիրքերում ինժեներական ծավալուն աշխատանքներ են արվել։ Դեկտեմբեր 14, 2016 17:08 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագծային փաթեթը: Continue reading

Զինծառայողների ապահովագրման հիմնադրամի 1000 դրամ վճարները կլինեն պարտադիր՝ բացառություններով

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան Դեկտեմբեր 12, 2016 17:13 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Վիգեն Սարգսյանն Ազգային ժողովում հայտնել է, որ զինծառայողների ապահովագրության համար ստեղծվող հիմնադրամին հազար դրամ վճարելու պարտադիր պահանջը մնում է անփոփոխ, բացառությամբ մի քանի դեպքերի. եթե ընտանիքում կա ժամկետային զինծառայող, հաշմանդամ կամ զոհված զինծառայող: Continue reading