Tag Archives: հայ-ադրբեջանական հակամարտություն

Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք

Նոյեմբեր 26, 2021 20:39 | RAZM.INFO -

Պատերազմից անցել է մեկ տարի, ու օբյեկտիվորեն կար անհրաժեշտություն լուրջ փոփոխությունների՝ ռազմավարության ու մարտավարության վերանայման, հավանական մարտական գործողություններում սեփական միավորների բաշխման ու գնահատման վերարժևորման, պատերազմի փորձի ու առկա միտումների, ինչպես նաև նոր բնագծերով պայմանավորված իրավիճակին համահունչ միջոցառումների կազմակերպման:

Continue reading

Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ

Նոյեմբեր 19, 2021 18:12 | RAZM.INFO -

Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ։

Continue reading

[ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում

Մարտական գործողություններն ընթացել են Իշխանասար սարից հյուսիս-արևմուտք ընկած հատվածում Նոյեմբեր 17, 2021 0:23 | RAZM.INFO -

Նոյեմբերի 16-ին Ադրբեջանը հարձակվել է ՀՀ արևելյան ուղղությամբ կիրառելով հրետանի և զրահատեխնիկա։ Հայկական կողմի կորուստների մասին պաշտոնական և իշխանամետ աղբյուրները տարբեր տեղեկություններ են տալիս։ ՀՀ ՊՆ-ն հայտնել է միայն 1 զոհվածի անուն*` նշելով, որ տվյալները ճշտվում են։ Մինչ այդ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր առնվազն 15 զոհի մասին։

Continue reading

[Լրացված] ժամը 08։30-ի դրությամբ հայկական կողմն ունի երեք զոհ. ՀՀ ՊՆ

Հուլիս 28, 2021 9:21 | RAZM.INFO -

Հուլիսի 28-ի ժամը 8։30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ հարձակումից հետո սկսված մարտական գործողությունները շարունակվում են։ Հայկական կողմն ունի երեք զոհ, երկու վիրավոր։

Continue reading

Շուշիի ուղղությամբ ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել

Հունվար 14, 2021 12:21 | RAZM.INFO -

Հունվարի 12-ին Շուշիի ուղղությամբ ավտովթարից մահացել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Յագուբով Հասան Հուսեյն օղլուն (Yaqubov Həsən Hüseyn oğlu), ևս երկու զինծառայող, որոնց անունները չի նշվում, վիրավոր են։

Continue reading

ՀՀ ՊՆ-ն հերքում է Արցախում մարտերի վերսկսման մասին լուրը

Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք Հայոց պատմության վերջին էջը․ Ավո Դեկտեմբեր 28, 2020 14:44 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ հերքվում է ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների պնդումներն այն մասին, որ երեկ Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մարտեր են վերսկսվել։

Continue reading

Ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը հունվարին կսկսի գործել. NTV

Դեկտեմբեր 26, 2020 21:05 | RAZM.INFO -

Թուրքիայի ԶՈւ 25 զինծառայող Ադրբեջան է մեկնել։ Նրանք տեղակայվելու են Աղդամում ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում, որն աշխատանքները կսկսի հունվարին։

Continue reading

Աղդամում են թուրք գեներալն ու 100-հոգանոց անձնակազմը․ Թուրքիայի ՊՆ

Դեկտեմբեր 18, 2020 13:13 | RAZM.INFO -

Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկման համար ստեղծվելիք ռուս-թուրքական կենտրոնը Աղդամում է լինելու, կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են։ Դրանց հետևում են թուրք գեներալն ու 100-հոգանոց անձնակազմը։

Continue reading

Արցախի Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում 9 հայ զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊԲ

Դեկտեմբեր 17, 2020 19:58 | RAZM.INFO -

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են։

Continue reading

Կապանում մինչև վաղը ժամը 17։00-ը ՀՀ-ն հետ է նահանջելու դիրքերից. համայնքապետ

Կապանում դիրքեր են ապամոնտաժում՝՝ Ադրբեջանի հանձնելու համար։ Դեկտեմբեր 17, 2020 14:23 | RAZM.INFO -

Կապանի բարձր դիրքերն այս պահին ապամոնտաժվում են, մինչև վաղը ժամը 17։00-ը դրանք հանձնվելու են Ադրբեջանին։ Այդպիսի հրահանգ զինվորականները ստացել են ՀՀ ՊՆ-ից։ Տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

Continue reading