Tag Archives: F-117

Սերբ զինվորականներն ու նախարարը տոնել են ՆԱՏՕ-ական F-117-ի ոչնչացման 13 տարին

Մարտ 28, 2012 7:27 | RAZM.INFO - Սերբ զինվորականները երեքշաբթի երեկոյան տոնել են ՆԱՏՕ-ական F-117 «Ստելս»-ի ոչնչացման 13 տարին, որը մասնակցել է հարավսլավիայի դեմ մարտական գործողություններին: Միջոցառումը կազմակերպվել է Բելգրադի՝ հակաօդային պաշտպանության 250-րդ բրիգադում: Տոնական տորթը կտրել են  F-117-ը ոչնչացնող խմբի անդամներից մեկի՝ Սենադ Մումինովիչի կատարած երգի ներքո: Միջոցառմանը մասնակցել է նաև Պաշտպանության նախարար Դրագան Շուտանովացը և ասել. «F-117-ի ոչնչացումը միակ բանն է, ինչը չեմ ցանկանում մոռանալ այն օրերից»: Continue reading