Tag Archives: ձերբակալություն

Թուրքիայում հայտնել են ԻՊ նախկին ղեկավարի «աջ ձեռքին» բռնելու մասին

Թուրքիայում հայտնել են Աբու Բաքր ալ Բաղդադիի «աջ ձեռքին» ձերբակալելու մասին Մայիս 3, 2021 12:41 | RAZM.INFO -

Ապրիլի 28-ին Թուրքիայի ոստիկանության ու ազգային հետախուզական ծառայության համատեղ գործողությամբ Ստամբուլ քաղաքի ասիական Աթաշեհիր թաղամասում ձերբակալվել է «Բասիմ» ծածկանվամբ Աֆղանստանի քաղաքացի։ Թուրքիայում պնդում են, որ ձերբակալվածը «Իսլամական պետության» նախկին ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի «աջ ձեռքն է» ու խմբավորման բարձրաստիճան պաշտոնյա։

Continue reading

Թուրքիայում թոշակառու ծովակալներին ձերբակալել են Էրդողանի ծրագրին դեմ արտահայտվելու համար

«Ստամբուլի ջրանցք»-ը։ Քարտեզը՝ թուրքական TRT հեռուստաալիքից։ Ապրիլ 5, 2021 16:33 | RAZM.INFO -

Ապրիլի 5-ի վաղ առավոտյան՝ սկսած ժամը 06։00-ից, Թուրքիայում սկսել են ձերբակալել ռազմածովային ուժերի 10 պաշտոնաթող ծովակալի։ Հատուկ ծառայությունները ներխուժել են ադմիրալների տներ ու բերման ենթարկել նրանց, իսկ ևս 4 ադմիրալի պահանջել են անձամբ ներկայանալ բաժանմունք՝ հաշվի առնելով նրանց մեծ տարիքը։

Continue reading

Ադրբեջանում ձերբակալել են 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարին

Մարտ 16, 2021 11:47 | RAZM.INFO -

Մարտի 15-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանում ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ռյովշան Աքբերովը (Rövşən Əkbərov)։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել մարդասպանության հոդվածով։

Continue reading

Թուրքիայում 82 զինվորականի ձերբակալման որոշում են կայացրել

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ուժայինների ձերբակալություներ Դեկտեմբեր 1, 2020 12:36 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 1-ին Իզմիրի հանրապետական դատախազությունը որոշել է ձերբակալել 82 զինվորականի և 44 ոստիկանության աշխատակցի՝ Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Գյուլենական» կազմակերպության (FETÖ) հետ կապի համար։

Continue reading

Թուրքիայում 66 զինվորականի ձերբակալման որոշում են կայացրել

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ուժայինների ձերբակալություներ Սեպտեմբեր 15, 2020 18:21 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 15-ին Իզմիր գլխավոտ դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել Թուրքիայի զինված ուժերի 66 ծառայողի, որից 48-ը՝ գործող զինվորական են։ Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Գյուլենական» կազմակերպության (FETÖ) հետ կապի համար։

Continue reading

Ադրբեջանում օտարերկրյա զինված կազմակերպությանն անդամակցելու համար կասկածվողի են ձերբակալել

Վալիև ֆալիղ Ղալիբ օղլուն (Vəliyev Faliq Qalib oğlu) Օգոստոս 31, 2020 11:26 | RAZM.INFO -

Օգոստոսի 27-ին Ռուսաստանում ձերբակալվել և Ադրբեջան է արտահանձնվել Ադրբեջանի քաղաքացի Վալիև ֆալիղ Ղալիբ օղլուն (Vəliyev Faliq Qalib oğlu), որն անցել է ահաբեկչության կազմակերպման դասընթացներ, ներգրավվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների դիվերսիոն և հետախուզական վարժանքներին, անդամակցել է արտերկրյա զինված կազմակերպությունների։

Continue reading

Թուրքիայում ձերբակալում են 181 գործող զինվորականի

Թուրքիայում գործող զինվորականների են ձերբակալել՝ «գյուլենականության» մեղադրանքով. (արխիվ) Հունիս 9, 2020 15:50 | RAZM.INFO -

Հունիսի 9-ին Թուրքիայի Իզմիր նահանգի դատախազությունը ձերբակալման որոշում է կայացրել 191 անձի վերաբերյալ, որից 181-ը երկրի զինված ուժերի գործող զինվորականներ են։ Այս անձինք կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական կազմակերպությանն (FETÖ) անդամակցելու մեջ։

Continue reading

Ադրբեջանի ՊՍԾ առափնյա պահպանության 6 բարձրաստիճան զինվորական ձերբակալվել են

Ադրբեջանի ՊՍԾ առափնյա պահպանության նավ Մայիս 22, 2020 12:38 | RAZM.INFO -

Մայիսի 21-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) և գլխավոր դատախազությունը հայտնել են, որ ավելի վաղ Պետական սահմանապահ ծառայությունում (ՊՍԾ) անցկացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են ՊՍԾ առափնյա պահպանության առնվազն 6 բարձրաստիճան սպա։

Continue reading

Ադրբեջանում ձերբակալվել է հայազգի ՌԴ երկու քաղաքացի․ ադրբեջանական ԶԼՄ

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ձերբակալում են զինյալների. (արխիվ) Սեպտեմբեր 6, 2019 16:40 | RAZM.INFO -

Ըստ ադրբեջանական «Գյունունսեսի» լրատվակայքի՝ 1992 թվականի հուլիսից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գետաշեն (ադրբ․՝ «Չայքենդ») գյուղում ծագումով հայ ամուսինները լուսանկարներ են արել, ինչը գրավել է գյուղացիների ուշադրությունը, ինչից հետո ամուսիններին ձերբակալել են։

Continue reading

Թուրքիայում շարունակվում են զինվորականների ձերբակալությունները

Թուրքիայում զինվորականներին ձերբակալում են Գյուլենականների հետ կապի համար Ապրիլ 22, 2019 14:07 | RAZM.INFO -

Ապրիլի 22–ին Անկարայի հանրապետական դատախազությունը Թուրքիայում «ահաբեկչական կազմակերպություն» համարվող գյուլենականների (Թուրք.՝ FETÖ) հետ կապի համար լիազորել է ձերբակալել ցամաքային ուժերի 50 ենթասպայի, որից 35–ը` գործող։

Continue reading