Tag Archives: Dassault Rafale

Եգիպտոսը Ֆրանսիայից 30 միավոր Rafale կործանիչ է պատվիրել

Rafale Egypt Մայիս 4, 2021 13:14 | RAZM.INFO -

Եգիպտոսի Զինված ուժերը և ֆրանսիական «Dassault Aviation» ընկերությունը ստորագրել են 30 միավոր Rafale («Ռաֆալ») կործանիչ ինքնաթիռի մատակարարման պայմանագիր՝ պայմանով, որ գործարքը ֆինանսավորվելու է առնվազն 10-ամյա փոխառությամբ։

Continue reading

Ֆրանսիան 12 միավոր Rafale կործանիչ է պատվիրելու․ Janes

Փետրվար 3, 2021 14:11 | RAZM.INFO -

Հունվարի 29-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պառլին հայտնել է երկրի զինված ուժերի համար 12 միավոր Rafale F3R («Ռաֆալ») տեսակի կործանիչներ պատվիրելու որոշման մասին։ Դրանք փոխարինելու են Ֆրանսիայի՝ վերջերս Հունաստանին վաճառած 12 միավոր օգտագործված Rafale-ներին։

Continue reading

Ֆրանսիան ու Հունաստանը ստորագրել են Rafale կործանիչների գնման պայմանագիրը. Reuters

Հունվար 26, 2021 11:13 | RAZM.INFO -

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պառլին և իր հույն գործընկեր Նիկոս Պանայոտոպուլոսը հունվարի 25-ին Աթենքում կայացած հանդիպմանը ստորագրել են Հունաստանի ԶՈւ համար 6 միավոր նոր և 12 միավոր օգտագործված Rafale («Ռաֆալ») կործանիչների գնման գործարք։ Գործարքի համար Հունաստանը Ֆրանսիային վճարելու է 2,5 միլիարդ եվրո (~3,04 միլիարդ դոլար)։

Continue reading

Ֆրանսիայի ԶՈւ Rafale կործանիչների միայն կեսն է մարտունակ

Ֆրանսիական Dassault Rafale կործանիչը Մարտ 7, 2017 12:55 | RAZM.INFO - Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել երկրի ռազմաօդային ուժերի և ռազմածովային ավիացիայի ինքնաթիռների սարքինության աստիճանի մասին: Ըստ այդ տվյալների՝ 2016 թվականի դեկտեմբերի դրությամբ Ֆրանսիայի ԶՈւ Rafale կործանիչների միայն 51 տոկոսն է մարտունակ: Continue reading

Սլովակիայում 16 պետություն համատեղ ռազմաօդային ուժերի զորավարժություն է իրականացնում

Ֆրանսիական Dassault Rafale կործանիչը Հոկտեմբեր 2, 2014 11:06 | RAZM.INFO - Սեպտեմբերի 29-ից Սլովակիայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների 14 երկրի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունը։ Մասնակիցների թվում են նաև ՆԱՏՕ-ին չանդամակցող, բայց «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրով համագործակցող 2 երկիր։ Continue reading

Ֆրանսիան գնում է Rafale կործանիչների նոր արդիականացումներ

Rafale կործանիչը ավիացիոն հնարքներ կատարելիս Հունվար 13, 2014 18:27 | RAZM.INFO - Ֆրանսիական զինված ուժերը Rafale (Ռաֆալ) կործանիչների նոր F3-R արդիականացումները կստանա 2018-ին։ Սա նախատեսված է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ու կործանիչներն արտադրող Dassault Aviation ընկերության կնքած պայմանագրով։ Continue reading

Փարիզի ավիացուցահանդեսի ամենաուշագրավ ռազմական մասնակիցները (ֆոտո, վիդեո)

Սու-35 Հունիս 26, 2013 23:35 | RAZM.INFO - Փարիզի ավիացուցահանդեսը, որը խոշորագույնն է աշխարհում, ավարտեց իր հոբելյանական հիսուներորդ ցուցադրությունը։ «Լը Բուրժեի» օդանավակայանում անցկացվող և այդ անունը կրող ավիացուցահանդեսը, Continue reading

«Ռաֆալը» պատասխան հարված է հասցնում

Ֆրանսիական արտադրության «Ռաֆալ» կործանիչ։ Հունվար 31, 2012 13:59 | RAZM.INFO - Ֆրանսիական «Ռաֆալ» կործանիչի ձախորդությունները կարծես թե անցյալում են։ Նախորդ տարեվերջին «Ռաֆալը» մեկը մյուսի հետևից տապալվեց Արաբական Միացյալ Էմիրություններում և Շվեյցարիայում, իսկ մինչ այդ ֆրանսիացիները ձախողվել էին նաև մի շարք այլ երկրներում։ Ֆրանսիացիների վերջին հույսը կարծես թե Հնդկաստանն էր։ Continue reading

«Ռաֆալը» կործանիչը պարտվեց Արաբական Միացյալ Էմիրություններում

Ֆրանսիական արտադրության «Ռաֆալ» կործանիչ։ Նոյեմբեր 17, 2011 15:53 | RAZM.INFO - Ինչպես արդեն տեղեկացրել ենք Դուբայի միջազգային ավիաշոուն ֆրանսիացի ավիաշինարարների համար ամենահաճելին չէր։ Երեկ հայտնի դարձավ, որ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) վերջնականապես դադարեցնում են ֆրանսիական «Ռաֆալ» կործանիչները ձեռք բերելու շուրջ բանակցությունները և հայտարարում են նոր կործանիչներ գնելու միջազգային մրցույթ։ Continue reading

«Ռաֆալ»-«Եվրոֆայթեր» հակամարտությունը շարունակվում է

Նոյեմբեր 14, 2011 13:16 | RAZM.INFO - Այս օրերին Դուբայում ընթացող ավիաշոուն տհաճ անակնկալ է մատուցել ֆրանսիացի ավիաշինարարներին։ Continue reading