Tag Archives: Չինաստան

Ուկրաինական ընկերությունը կարող է ներգրավվել ռուս-չինական ուղղաթիռի արտադրությանը

Ռուս-չինական համատեղ նախագծման ծանր բեռնատար ուղղաթիռի եռաչափ պատկեր Փետրվար 15, 2017 12:55 | RAZM.INFO - Չնայած շարժիչաշինության շուրջ ռուս-ուկրաինական երբեմնի համագործակցության դադարեցմանը՝ ուկրաինական «Մոտոր Սիչ» ընկերությունը հնարավոր է ներգրավվի ռուս-չինական համատեղ նախագծման ծանր բեռնատար ինքնաթիռի ստեղծմանը:  Continue reading

Ռուսաստանը սկսել է Չինաստանին փոխանցել Սու-35 կործանիչների հերթական խմբաքանակը

Սու-35 Փետրվար 8, 2017 17:04 | RAZM.INFO - Մեկնարկել է Չինաստանին ռուսաստանյան արտադրության Սու-35 կործանիչների մատակարարումը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Continue reading

Ընթացիկ տարում Չինաստանը Ռուսաստանից կստանա պատվիրած Սու-35 կործանիչների երկրորդ խմբաքանակը

Սու-35 Փետրվար 2, 2017 13:09 | RAZM.INFO - 2015 թվականին կնքած պայմանագրով Չինաստանին մատակարարվելիք 24 միավոր Սու-35 կործանիչների երկրորդ խմբաքանակը (10 միավոր) Չինաստանը կստանա 2017-ին, իսկ վերջին 10 միավոր կործանիչները կմատակարարվեն 2018-ին։ Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը: Continue reading

Չինաստանը միջմայրցամաքային հրթիռներ չի տեղակայել ՌԴ սահմանին. Չինաստանի ՊՆ

Չինական DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ Հունվար 25, 2017 14:24 | RAZM.INFO - Վերջին շրջանում Չինաստանը երկրի հյուսիս արևելքում DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ չի տեղակայել. տարածված տեղեկությունները համացանցի օգտատերերի վարկածներն ու ենթադրություններն են: Continue reading

Ռուսաստանը Չինաստանին Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռներ կմատակարարի

Ռուսաստանյան արտադրության Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռ Դեկտեմբեր 29, 2016 18:41 | RAZM.INFO - 2015 թվականի նոյեմբերին կնքած պայմանագրով Չինաստանին մատակարարվելիք 4 միավոր Կա-32Ա11ՎՍ  ուղղաթիռների առաջին խմբաքանակը Չինաստանը կստանա մինչև տարեվերջ։ Մատակարարումները կշարունակվեն  2017 թվականին։ Continue reading

Մինչև տարվա վերջ Ռուսաստանը Չինաստանին կփոխանցի Սու-35 կործանիչների առաջին խմբաքանակը

Սու-35 Դեկտեմբեր 16, 2016 12:52 | RAZM.INFO - Ռուսաստանը Չինաստանին կփոխանցի առաջին 4 միավոր Սու-35 կործանիչը մինչև 2016-ի դեկտեմբերի 25-ը: Կործանիչների մատակարարումը պետք է սկսվեր 2017-ին, սակայն որոշվել է արագացնել գործընթացը և առաջին խումբն ուղարկել այս տարի: Continue reading

Ռուսաստանը և Չինաստանը արգելափակել են ՄԱԿ-ում Սիրիայի հարցով բանաձևի ընդունումը

Սիրիայի կառավարական զորքը Հալեպի մոտակայքում. Փետրվար 2016թ. Դեկտեմբեր 6, 2016 10:56 | RAZM.INFO - Դեկտեմբերի 5-ին Ռուսաստանը և Չինաստանը դեմ են քվեարկել Հալեպում 7-օրյա հրադադար հաստատելու մասին բանաձևին: Այն կոչ էր անում դադադրեցնել բոլորի տեսակի ռազմական գործողությունները, այդ թվում՝ հարվածները «Իսլամական պետություն», «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների դիրքերին: Continue reading

Իրանն ու Չինաստանը կնքել են ռազմական համագործակցության համաձայնագիր

Չինաստանի պաշտպանության նախարար Չանգ Վանցյուան և Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Նոյեմբեր 14, 2016 20:11 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Թեհրանում Չինաստանի պաշտպանության նախարար, գեներալ Չանգ Վանցույան և Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը ստորագրել են  չին-իրանական ռազմական համագործակցության համաձայնագիր: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը: Continue reading

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Չինաստանի ռազմական կցորդին

ՀՀ պաշտպանության նախարարը և առաջին տեղակալը հանդիպել են Հայաստանում Չինաստանի դեսպանին և ռազմական կցորդին Նոյեմբեր 9, 2016 19:12 | RAZM.INFO - Նոյեմբերի 9-ին, ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ։ Continue reading

50 տարում միջուկային զենքի համաշխարհային պաշարները գտնվում են ամենացածր մակարդակի վրա

Իրանի և «վեցյակի» բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Սեպտեմբեր 16, 2016 17:16 | RAZM.INFO - Վերջին կես դարում միջուկային զենքի համաշխարհային պաշարները գտնվում են ամենացածր մակարդակի վրա: Այս մասին նշված է սեպտեմբերի 15-ին «Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի» շուրջ Վաշինգտոնում կայացած յոթերորդ խորհրդաժողովի արդյունքների վերաբերյալ միջուկային զենք ունեցող 5 պետություններ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի,  Չինաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ հայտարարության մեջ: Continue reading