Tag Archives: «Բանակն իրականում» նախաձեռնություն

Ռազմաշաբաթ. Հայաստան, մայիսի 12-19

Մայիս 20, 2013 15:51 | RAZM.INFO - 2 զոհ, 3 վիրավոր զինված ուժերում: ԳՇ պետը Բրյուսելում: Իրավախորհրդատվական հանդիպում-քննարկումներ զորակոչիկների և նրանց ծնողների հետ: Բերձորի ազատագրում՝ 21 տարի: Ռազմահոգեբանական և իրավական իրազեկման ծրագրեր ավագ դպրոցներում: Մահացել է գեներալ-լեյտենանտ Ս. Միրզոյանը: Continue reading

«Ես երբեք որևէ առիթով չեմ ասել, որ մեր բանակում թերություններ չկան». Սերժ Սարգսյան: Օրվա ամփոփում

Մայիս 4, 2012 21:08 | RAZM.INFO - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է բանակին, իսկ ՊՆ-ում` հանդիպման ժամանակ, հանձնարարել է  շփման գծում խստացնել մարտական հերթապահությունը: «Միավորված հայեր» և «Ժառանգություն» կուսակցությունները պատասխանել են «Բանակն իրականում» նախաձեռնությանը: Շարքային զինծառայողն ու մայորը ավտոպատահարի հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց: Continue reading

Լրագրողների «Ասպարեզ» ակումբը պարզաբանում է տալիս NED դրամաշնորհի վերաբերյալ

Ապրիլ 20, 2012 13:59 | RAZM.INFO - Համաձայն բլոգեր Տիգրան Քոչարյանի, անցած տարի Գյումրիի «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ» հասարակական կազմակերպությունը 29100 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել ամերիկյան «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ» (National Endowment for Democracy) կազմակերպությունից։ Դրամաշնորհային ծրագրի նպատակն է ստեղծել ՀՀ ԶՈՒ ոչ մարտական կորուստների տվյալների բազա, այդ բազան հրապարակել գրքի և համացանցային կայքի տեսքով, ինչպես նաև տարածել լրատվամիջոցներով, մշակել առաջարկներ։ Continue reading

«Բանակն իրականում»-ն անդրադարձել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքին

Ապրիլ 14, 2012 12:11 | RAZM.INFO - «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի քննարկում և եկել այն եզրակացությանը, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին և Եվրոպական ստանդարտներին: Նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասվում է՝ Continue reading

Արդյո՞ք պետք է լուսաբանել բանակի խնդիրները. քննարկում

Փետրվար 27, 2012 18:07 | RAZM.INFO - «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամը կազմակերպել էր հայ-ադրբեջանական հակամարտության մասին քննարկումների շարք` «Շփման գիծ» ընդհանուր խորագրով: Փետրվարի 25-ի քննարկման թեման էր` «Ջուր թշնամու ջրաղացին», որի նպատակն էր պարզել, թե ինչքանով է ճիշտ մեր իրականության բացասական երևույթները լայնորեն լուսաբանել` դրանք հասանելի դարձնելով նաև ադրբեջանցիներին։ Continue reading

Բողոքի ակցիա հայկական բանակում ոչ մարտական կորուստների դեմ (տեսանյութեր)

Հոկտեմբեր 14, 2011 12:23 | RAZM.INFO - Տեսանյութեր ՀՀ նախագահի նստավայրի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայից։

Բողոքի ակցիա հայկական բանակում ոչ մարտական կորուստների դեմ (լուսանկարները)

Հոկտեմբեր 14, 2011 10:10 | RAZM.INFO - Այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց էր հայկական բանակում ոչ մարտական կորուստների դեմ։ Գործողությունը նախաձեռնվել էր երեկ՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում և մասնակցելու էին եկել մոտ 200 մարդ։ Մասնակիցներն ասում էին, որ «Գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր է երաշխիքներ տալ, որ մեր զորակոչված ԲՈԼՈՐ որդիները տուն են վերադառնալու ողջ եւ առողջ»։ Վերջին հինգ օրում հայկական բանակում ոչ մարտական պայմաններում զոհվել է երեք զինծառայող, որոնցից երկուսն՝ ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն են գործել, իսկ երրորդը զոհվել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։ Continue reading

«Բանակն իրականում» նախաձեռնությունը` պահանջում է բանակի իրականությունը

Հոկտեմբեր 12, 2011 8:23 | RAZM.INFO - Այսօր առավոտյան մի շարք լրատվական կայքեր, մասնավորապես` tert.am-ը, news.am-ը, hra.am-ը, lragir.am-ը, panarmenian.net-ը, հրապարակել են «Բանակն իրականում» նախաձեռնության խնդրանքը` ուղղված ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին.
«Բանակն իրականում» նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով տրամադրել  հետևյալ տեղեկատվությունը' 1994թ.-ից մայիսի 12-ից մինչև 2011թ. սեպտեմբերի 30-ը ժամանակահատվածի համար.
  • Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մահացած, անհայտ կորած և բռնությունների ենթարկված անձանց ցանկը, ներառյալ' անունը, ազգանունը, բնակության վայրը, մահանալու, անհայտ կորելու և խեղվելու հանգամանքներն ու պատճառները.
  • կանոնադրական կանոնների խախտման, սպանությունների, այլ զինվորական հանցագործությունների կատարման համար պատասխանատվության ենթարկված զինծառայողների ցանկը, ներառյալ' պաշտոնը, պատասխանատվության կամ պատժի տեսակը.
  •  դատարանի կողմից զինվորական հանցագործության համար դատապարտված և պատիժը կրած, զինված ուժերում ներկայումս ծառայող սպաների թիվը.
  •  առողջական խնդիրների պատճառով զորացրված զինծառայողների թիվը.
  • օտարերկրյա պետությունների ռազմական հաստատություններում ուսման կամ վերապատրաստման ուղարկված սպաների ցանկը, ներառյալ տվյալներ, թե նրանցից ովքեր են  ներկայումս շարունակում ծառայությունը ՀՀ զինված ուժերում.
  • ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց որդիների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության մասին տվյալներ, ներառյալ' տարկետումների կամ զինծառայությունից ազատման հիմքերը.
  • ՀՀ զինված ուժերին սնունդ, դեղորայք, համազգեստ, գրենական պիտույքներ մատակարարող' պետական գնումների մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների ցանկը: