Tag Archives: Ադրբեջան

Փետրվարի 16-ին ԱՄՆ և ՌԴ զինված ուժերի ԳՇ պետերը հանդիպել են Բաքվում

Բաքվում հանդիպել են Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի և ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ գեներալ Ջո Դանֆորդի գլխավորած պատվիրակությունները Փետրվար 17, 2017 10:35 | RAZM.INFO - Փետրվարի 16-ին Ադրբեջանում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը ԱՄՆ զինված ուժերի ԳՇ պետ գեներալ Ջո Դանֆորդի հետ քննարկել են կողմերի ռազմական համագործակցությունը՝ պոտենցիալ ճգնաժամերը կանխարգելելու հարցում: Ամերիկյան կողմը, սակայն, նշում է, որ որևէ քաղաքական խնդիր չի քննարկվել։ Continue reading

Արցախում հակառակորդը կրկին կիրառել է հրանոթ, ականանետներ

Արցախի շփման գծում ադրբեջանական կողմի կրակոցների վիճակագրությունը՝ փետրվարի լույսի 17-ի գիշերը Փետրվար 17, 2017 10:21 | RAZM.INFO - Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներով, ականանետներով, նռնականետներով ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է ավելի քան 85 անգամ (800 կրակոց): Continue reading

ՊԲ հրետանու թիրախը ադրբեջանական գյուղերի հետևում թաքնված հրետանին է

Ադրբեջանի հրետանին տեղակայված է ադրբեջանական բնակավայրի մոտ Փետրվար 14, 2017 15:08 | RAZM.INFO - Փետրվարի 12-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը տարածել է տեսանյութ, որտեղ պնդում են, որ «հայկական հրետանին նշանառության տակ է պահում ադրբեջանական գյուղերը»: Սակայն նույն տեսանյութում հստակ երևում է, որ թիրախի տակ գյուղերի կողքին թաքնված ադրբեջանական հրետանին է: Continue reading

Ադրբեջանում ինքնաբուխ դիվերսանտների հերոսացումը բերում է նման նորանոր դիվերսիաների

Ադրբեջանում հերոսացված զինծառայող Մուբարիզ Իբրահիմովը Փետրվար 13, 2017 21:14 | RAZM.INFO - 2010թ հունիսի 18-ին Արցախի հյուսիս-արևմտյան հատվածում, Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած ընդհարման ժամանակ զոհվեցին Պաշտպանության Բանակի զինծառայողներ Ռոբերտ Գասպարյանը, Արայիկ Բարսեղյանը, Էդվարդ Մանուկյանը, Պարույր Մելքոնյանը։ Եվս չորս զինծառայող վիրավորվեցին։ Continue reading

Արցախի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ. ՊԲ

Փետրվարի լույս 12-ի գիշերը հակառակորդը կիրառել է հրանոթ և ականանետ Փետրվար 13, 2017 10:42 | RAZM.INFO - Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր  տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է ավելի քան 80 անգամ: Continue reading

Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 5 – 11 փետրվարի, 2017

«Միսաղ-3» շարժական զենիթահրթիռային համալիր • Թուրքիան երկարաձգել է Ադենի ծովածոցում Թուրքիայի ԶՈւ զորամիավորում տեղակայելու ժամկետը •Իրանական «Պարսից ծոց» հետազոտական նավը • Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում. 02/10/2017 թ. Փետրվար 12, 2017 21:37 | RAZM.INFO - Ռազմինֆոն ամփոփել է 2017թ․ հունվարի Ադրբեջանի ԶՈւ հայտնի կորուստները • Ալիևն ազգային հերոսի կոչում է շնորհել Չինարիում սպանված դիվերսանտին • Ադրբեջանի բանակը երկու զինծառայող է կորցրել • Ադրբեջանի ԶՈւ կմասնակցի «Աման-2017» զորավարժությանը • Վրաստանում վթարվել է ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենա Continue reading

Փետրվարի 11-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Ադրբեջանի ԶՈւ սպանված պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գաֆարով Ֆուադ Ֆարհադ օղլուն (Qafarov Fuad Fərhad oğlu) Փետրվար 12, 2017 14:20 | RAZM.INFO - Փետրվարի 11-ի երեկոյան Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, Գաֆարով Ֆուադ Ֆարհադ օղլուն (Qafarov Fuad Fərhad oğlu): Այս մասին փետրվարի 12-ին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:  Continue reading

Փետրվարի 9-ին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողի հուղարկավորություն Փետրվար 10, 2017 13:03 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 10-ին հայտնել է, որ փետրվարի 9-ին Մռավի լեռներում ադրբեջանական զինուժի մարտական հենակետերից մեկում «ձնահոսքի պատճառով մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռյուսթեմով Ուլվի Ահմադ օղլուն (Rüstəmov Ülvi Əhməd oğlu)»: Continue reading

Սենոր Հասրաթյան. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ապատեղեկատվություն է»

Դիրքերում ինժեներական ծավալուն աշխատանքներ են արվել։ Փետրվար 10, 2017 12:38 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 10-ին, Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Razm.info-ի հետ զրույցում հայտնեց, որ նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում տարածված տեսանյութը և կից հաղորդագրությունը չեն համապատասխանում իրականությանը: Տեսանյութում Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ «խոցել են ՀՀ ԶՈւ մեքենա»: Continue reading

Արցախի ուղղությամբ հակառակորդը կրակել է 60 և 80 մմ-ոց ականանետերից

Փետրվարի լույս 10-ի գիշերը հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: Փետրվար 10, 2017 10:11 | RAZM.INFO - Փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը Արցախի շփման գծում Ադրբեջանի զինուժը 60 և 82 մմ-ոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից կրակել է շուրջ 70 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:  Continue reading