Tag Archives: ArmHiTec

Հայաստանի ռազմարդյունաբերության կարևորագույն իրադարձությունները 2016-ին

ArmHiTec-2016 ցուցահանդեսին հայկական ընկերությունների ներկայացրած արտադրանքը Հունվար 9, 2017 19:08 | RAZM.INFO - 2016 թվականին ընդունվեցին Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտը կարգավորող որոշումներ, նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի «ռազմարդյունաբերական գծով» տեղակալ, անցկացվեց առաջին ռազմարդյունաբերական ցուցահանդեսը: Continue reading

Ապրիլյան պատերազմին թշնամու կապը խլացրել են Հայաստանում հավաքված ՌԷՊ կայաններ

Հայաստանում հավաքված ՌԷՊ կայաններ. ձախից՝ «Մանուշակ», խորքում՝ «Ամպրոպ», աջից՝ «Մորտիրա» Հոկտեմբեր 26, 2016 14:39 | RAZM.INFO - Հայաստանում նախագծվել և հավաքվել են (արտադրվել են) ռադիոէլեկտրոնային պայքարի «Ամպրոպ» և «Մանուշակ» կայաններ, որոնցից առաջինը մասնակցել է Ապրիլյան պատերազմին, իսկ երկրորդը կատարելագործվել ու ներկայացվել է պատերազմից հետո: Continue reading

ՀՀ ՊՆ-ն փորձարկում է Unicum ընկերության գիշերային տեսանելիության սարքերը

Հայկական Unicum ընկերությունը ներկայացնում էհրազենի համար նախատեսված օպտիկական նշանոցներ Հոկտեմբեր 25, 2016 18:00 | RAZM.INFO - Գիշերային տեսանելիության սարքավորումներ արտադրող հայաստանյան Unicum ընկերության նշանոցները, հեռադիտակները և գիշերային տեսանելիության սարքերը ՀՀ ՊՆ հրամանով փորձարկումներ են անցնում։ Այս մասին ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ Ռազմինֆոյին հայտնել է ընկերության ներկայացուցիչը: Continue reading

Հաջորդ АrmHiTec ցուցահանդեսը կլինի 2018 թվականին

Աղջիկ կուրսանտները՝ Aspar Arms ընկերության տաղավարի մոտ Հոկտեմբեր 25, 2016 16:55 | RAZM.INFO - Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec ցուցահանդեսը հաջորդ անգամ կանցկացվի 2018 թվականին: Այս մասին հայտնում է ցուցահանդեսի կայքը: Continue reading

Զրահատեխնիկայի՝ Հայաստանում արտադրված ջերմաքողարկիչ ցանցերը փորձարկվում են զորքերում

Ջերմաքողարկիչ ցանկը տանկը ծածկում է ամենայն մանրամասնությամբ Հոկտեմբեր 24, 2016 20:11 | RAZM.INFO - «Լյուբավա-Արմենիա» ընկերության՝ զրահատեխնիկայի համար նախատեսված ջերմաքողարկիչ ցանցերը զորային փորձարկումներ են անցնում հայկական զինված ուժերում: Continue reading

ՀՀ ՊՆ պատվերով Aspar Arms ընկերությունն արդիականացնում է «Սև նետ» դիպուկահար հրացանը

«Սև նետ» դիպուկահար հրացանի՝ Aspar Arms-ի արդիականացրած տարբերակը (վերևից) և բազային տարբերակը Հոկտեմբեր 24, 2016 12:35 | RAZM.INFO - Հայաստանյան Aspar Arms ընկերությունն արդիականացնում է ՀՀ զինված ուժերում եղած М93 «Սև նետ» (Чёрная стрела) դիպուկահար հրացանները և վերացնում դրանց անհարմարությունները: Աշխատանքները կատարվում են ՀՀ Պն պատվերով: Continue reading

Գերմանական SIM ընկերությունը ներկայացրել է ԱԹՍ-ների ճնշման համակարգ. ArmHiTec

ԱԹՍ-ների դեմ պայքարող համակարգը մոտ 15 կգ է Հոկտեմբեր 20, 2016 19:07 | RAZM.INFO - Տեղեկատվական անվտանգության և ՌԷՊ համակարգերի ոլորտում մասնագիտացած գերմանական Secure Information Management (SIM) ընկերությունը Երևանում անցկացված ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է արտադրանքի լայն տեսականի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կապի խանգարման կրովի կայան: Continue reading

Հայկական մահապարտ ԱԹՍ-ն փորձարկումների փուլում է․ ArmHiTec-2016

ArmBGC Innovation ընկերության հետախույզ-վերահաղորդիչ անօդաչու թռչող սարքը Երևանում անցկացված ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ Հոկտեմբեր 15, 2016 18:49 | RAZM.INFO - ArmBGC Innovation ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարության համար փորձարկում է մահապարտ (կամիկաձե) անօդաչու թռչող սարք։ Հոկտեմբերի 13-ին՝ Երևանում անցկացվող ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ, սարքը փակ ցուցադրմամբ ներկայացվել է հատուկ հյուրերին։ Continue reading

ՀՀ նախագահն այցելել է ArmHiTec ցուցահանդես

ՀՀ նախագահին ներկայացնում են հայկական Aspar Arms ընկերության արտադրանքը Հոկտեմբեր 15, 2016 16:04 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec2016 առաջին միջազգային ցուցահանդես, որն անցկացվում է հոկտեմբերի 13-15-ը, «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Continue reading

Ներկայացվել է հայկական անօդաչու ուղղաթիռ. ArmHiTec-2016

Հոկտեմբեր 14, 2016 18:55 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ArmHiTec ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվեց ուղղաթիռային տիպի ՀՈւ-01 հայկական անօդաչու թռչող սարքը: Սարքը ցուցահանդեսի տաղավար բերվեց օրվա երկրորդ կեսին: Continue reading