Tag Archives: Հայաստան

Թշնամին Արցախի շփման գծում և Թալիշի ուղղությամբ կիրառել է հրետանի

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Փետրվար 24, 2017 18:32 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 24-ի առավոտից սկսած, հակառակորդը մինչև 120 մմ տրամաչափի ականանետներով և Դ-44 տիպի հրանոթներով շարունակել է կրակել Արցախի հյուսիսային ուղղությամբ: Continue reading

Բերձորի գյուղերից մեկը ականազերծելու համար կազմակերպվել է դրամահավաք

«Հալո Թրաստ» կազմակերպության ականազերծման աշխատանքները Արցախում Փետրվար 24, 2017 17:10 | RAZM.INFO - ONEArmenia-ն և  Արցախի տարածքը ականներից և չպայթած զինամթերքից մաքրող «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպությունը սկսել են «Mine Free Lachin» ծրագիրը, որով Բերձորի Մեղվաձոր գյուղի շրջանում կականազերծվի է 31 հազար մ² տարածք: Continue reading

ՀՀ նախագահը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Հայաստանի նախագահին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անցկացման վայրում դիմավորում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Լեհաստանի նախագահը Փետրվար 24, 2017 16:18 | RAZM.INFO - Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել, որտեղ ի թիվս այլ միջոցառումների, կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Continue reading

Կստեղծվի զինհաշմանդամների վերականգնողական նոր կենտրոն

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան Փետրվար 23, 2017 18:59 | RAZM.INFO - Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում ստեղծվելու է զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոն: Continue reading

ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև անցկացվում են հրաձգության մրցումներ

ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության մրցումներ Փետրվար 23, 2017 17:26 | RAZM.INFO - Փետրվարի 23-24-ին անցկացվում են ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության մրցումներ, որին մասնակցում են 33 պետական մարմինների, այդ թվում` ՀՀ կառավարության և ՀՀ ԱԺ աշխատակազմերի, նախարարությունների, կառավարությանն առընթեր պետական մարմինների, մարզպետարանների շուրջ 200 աշխատակիցներ: Continue reading

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ նախագահության հատուկ ներկայացուցչին

ՀՀ ՊՆ ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ ավստրիական նախագահության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ Փետրվար 23, 2017 14:40 | RAZM.INFO - Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ավստրիական նախագահության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերին։ Continue reading

Քաղաքացին իր մեքենայով ներխուժել է ՀՀ ՊՆ տարածք

Փետրվար 23, 2017 13:06 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 23-ին՝ ժամը 00:20-ին, Երևան քաղաքի բնակիչ Ա.Եփրեմյանը, գտնվելով անսթափ վիճակում, իր անձնական «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի թիվ 2 մուտքի դարպասներին և ավտոմեքենայով  ներխուժել ՀՀ ՊՆ տարածք: Continue reading

[Լրացված] Փետրվարի 23-ին չպարզված հանգամանքներում մահացել է ՊԲ զինծառայող

Փետրվար 23, 2017 10:27 | RAZM.INFO - Փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը: Continue reading

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ-ն դիմել է կանխարգելիչ գործողությունների

Փետրվարի 22-ին լույս 23-ի գիշերը Ադրբեջանի զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1600 կրակոց։ Փետրվար 23, 2017 10:14 | RAZM.INFO - Փետրվարի 22-ին և լույս 23-ի գիշերը Արցախի շփման գծում Ադրբեջանի զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների։ Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Continue reading

2016 թ. Հայաստանը զենքի համաշխարհային ներկրումների ծավալով 52-րդն է. SIPRI

ՀՀ ԶՈւ «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ Փետրվար 22, 2017 19:19 | RAZM.INFO - Փետրվարի 22-ին «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) հրապարակել է 2016 թ. զենքի համաշխարհային առևտրի վերբերյալ սեփական հետազոտությունը, համաձայն որի՝ 2016 թ. Հայաստանը գնել է 79 մլն դոլար արժողությամբ զենք: Այս ցուցանիշով Հայաստանը 2016 թ. ընթացքում զենքի համաշխարհային ներկրողների ցանկում 52-րդն է: Continue reading