Tag Archives: Արցախ

Ադրբեջանի օկուպացրած տարածքներում որոնումներն արդյունք չեն տվել

Մարտ 2, 2021 20:08 | RAZM.INFO -

Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի օկուպացրած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել:

Continue reading

Մինչև փետրվարի 18-ը փորձաքննվել է 3684 աճյուն

Մարտ 2, 2021 13:14 | RAZM.INFO -

2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2021-ի փետրվարի 18-ը ներառյալ կատարվել է 3684 զոհվածի աճյունի դատաբժշկական փորձաքննություն:

Continue reading

Արցախի գրավյալ տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները

Մարտ 2, 2021 11:52 | RAZM.INFO -

Մարտի 2-ին վերսկսվել են Արցախի գրավյալ տարածքներում զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները: Դրանք դադարեցվել էին փետրվարի 15-ից՝ ադրբեջանական կողմի պահանջով:

Continue reading

Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր

Փետրվար 23, 2021 15:09 | RAZM.INFO -

Razm.info-ն փորձել է վերլուծել սեպտեմբերի 27-ից Արցախում ռազմական գործողություններին Թուրքիայի զինված ուժերի մասնակցությունը։ Այս թեմայով մեր առաջին հոդվածը՝ «Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Ա. F-16-եր» Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչների հնարավոր կիրառման մասին էր: Երկրորդ՝ «Մաս Բ»-ում անդրադառնում ենք Bayraktar TB2 ԱԹՍ-ների կիրառմանը:

Continue reading

Հայաստանն օպտիմալացնելու է բանակի թիվը․ նախարար

ՀՀ զինված ուժերը Ղազախստանում՝ ՀԱՊԿ հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2018» զորավարժությանը Փետրվար 22, 2021 13:05 | RAZM.INFO -

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, թե Հայաստանն Արցախյան պատերազմից հետո պատրաստվում է «բարեփոխումներ անել բանակում», այդ թվում՝ օպտիմալացնել զորքի թիվն առաջին հերթին մարտական բաղադրիչի ավելացման միջոցով ու անցնել զինտեխնիկայի ու սպառազինության նոր համակարգերի։ Նա նշել է, որ հիմնական ջանքերն ուղղվելու են կառավարման համակարգերի, հետախուզության, ՌԷՊ-ի, ՀՕՊ-ի, անօդաչու ավիացիայի և հրթիռահրետանային ստորաբաժանումների զարգացմանը:

Continue reading

Անհետ կորածների որոնողական աշխատանքներն անորոշ ժամկետով դադարեցվել են

Փետրվար 22, 2021 10:00 | RAZM.INFO -

Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականցվում:

Continue reading

ՌԴ և Թուրքիայի ղեկավարներն ու արտգործնախարարները քննարկել են արցախյան հարցը

Փետրվար 19, 2021 13:09 | RAZM.INFO -

Փետրվարի 18-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ արցախյան, սիրիական և լիբիական հակամարտությունները։

Continue reading

Մեկնարկել է Արցախի ՊԲ ձմեռային զորակոչը

Փետրվար 8, 2021 20:06 | RAZM.INFO -

Փետրվարի 8-ին մեկնարկել է Արցախի պաշտպանության բանակի 2021 թվականի ձմեռային զորակոչը:

Continue reading

Աղդամի մշտադիտարկման կենտրոնը վերահսկում է Արցախում հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ

Փետրվար 4, 2021 12:51 | RAZM.INFO -

Աղդամում գտնվող ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի անձնակազմը վերահսկում է Արցախում հրադադարի պահպանման ռեժիմը։ Ռուսական կողմն օգտագործում է «Ֆորպոստ» («Форпост») և «Օռլան-10» («Орлан-10») անօդաչու թռչող սարքեր։

Continue reading

Աղդամի մշտադիտարկման կենտրոնը կգործի շաբաթ օրվանից․ «ՌԻԱ Նովոստի»

Հունվար 29, 2021 15:20 | RAZM.INFO -

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը հայտնում է, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ Արցախում հրադադարի մշտադիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կսկսի գործել շաբաթ օրվանից՝ հունվարի 30-ից։

Continue reading