Tag Archives: սոցիալական պաշտպանությաւն

71 զինծառայողի ընտանիքներ ստացել են նոր բնակարաններ

Զինծառայողների համար կառուցված բազմաբնակարան շենք Աջափնյակում. 29.01.2018 Հունվար 30, 2018 11:27 | RAZM.INFO - Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զինված ուժերի 71 զինծառայողի հանձնել է նրանց համար անհատույց օգտագործման իրավունքով կառուցված բնակարանների բանալիները: Բնակարանները գտնվում են Երևանի Աջափնյակ համայնքում կառուցված շենքում: Continue reading

Բակո Սահակյանը ներկա է եղել ՊԲ զինծառայողների համար նորակառույց շենքի բացմանը

Բակո Սահակայնաը ներկա է եղել Մեխակավանում զինծառայողների համար կառուցված շենքի բացմանը Դեկտեմբեր 29, 2017 19:16 | RAZM.INFO - Դեկտեմբերի 29-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանն այցելել է Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայր և մասնակցել ՊԲ զինծառայողների համար նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Continue reading

Ապրիլյան պատերազմի 375 մասնակից ստացել է ուսման վարձի փոխհատուցում

Արցախի հյուսիս-արևելքը պահող մարտիկները. Լուսանկարը «Պանարմենիան» գործակալության Նոյեմբեր 24, 2017 15:56 | RAZM.INFO - Նոյեմբերի 24-ին ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած 375 ուսանող ստացել է ուսման վարձի փոխհատուցում։ Փոխհատուցումը կատարել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։ Continue reading

Սահմանվել է զոհված և հաշմված զինծառայողների ընտանիքների բնակավորման կարգը

Պաշտպանության բանակի սպաների համար կառուցված բնակելի շենքերը՝ 176 բնակարաններով Օգոստոս 10, 2017 16:21 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունը օգոստոսի 9-ի նիստի ընթացքում որոշել է հաստատել հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը։ Continue reading

Արցախում սպայական ընտանիքների համար ևս մեկ թաղամաս է կառուցվում

Հուլիս 6, 2017 12:47 | RAZM.INFO - Արցախի Մարտունի քաղաքում 4 քառահարկ շենքերով նոր թաղամաս է կառուցվում: Շինարարական աշխատանքների ավարտից հետո թաղամասը տրամադրվելու է սպայական ընտանիքներին: Նախագծի համաձայն՝ բոլոր շենքերը ունենալու են ապաստարաններ: Continue reading

Արցախի կառավարությունը կմարի զինծառայողների՝ բնակարանի գնման հիպոտեկային վարկի տոկոսները

Արցախի վարչապետը սպաներից մեկին է հանձնում բնակարանի բանալիները Հունիս 22, 2017 21:38 | RAZM.INFO - Արցախի կառավարության այսօրվա՝ հունիսի 22-ի որոշումներից մեկով զինված ուժերի սպայական կազմի և մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին կտրվի պետական ֆինանսական աջակցություն՝ հիպոտեկային վարկի տոկոսագումարի սուբսիդավորման ձևով: Continue reading

5 մլն դրամ ՀՀ ԶՈւ վիրավորված զինծառայողների վերականգնողական կենտրոնին

ՀՀ ԱԺ նախագահը ԵՊԲՀ ռեկտորին է հանձնում 5 մլն դրամը Հունիս 14, 2017 21:59 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 14-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրի զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն, տեսակցել բուժում ստացող նախկին զինծառայողներին: Continue reading

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գումար է փոխանցել մեկ զոհված զինծառայողի ընտանիքի

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Մայիս 31, 2017 11:01 | RAZM.INFO - Հայաստանի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը մայիսի 29-ին որոշում է ընդունել կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի ընտանիքին փոխանցել միանվագ 10 միլիոն դրամ և 20 տարվա ընթացքում տրամադրել ամսական 300 հազար դրամ: Continue reading

[Լրացված] Արցախում զինծառայողների ընտանիքներին են հանձնել 3 նոր բնակելի շենք

Արցախի վարչապետը սպաներից մեկին է հանձնում բնակարանի բանալիները Ապրիլ 12, 2017 20:26 | RAZM.INFO - Ապրիլի 12-ին Արցախի Մարտունի քաղաքում բացվել են սպայական ընտանիքների համար պետական միջոցներով կառուցված բազմաբնակարան երեք շենքերը: Continue reading

Զորացրված 450 ուսանողի կտրվի ուսման հավելյալ 20 տոկոս զեղչ

ՀՀ պաշտպանության նախարարը և ուսանողները՝ զորացրվածների ուսման զեղչի հավաստագրերը հանձնելու միջոցառմանը Ապրիլ 6, 2017 19:58 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ և ՀԵՀ ծրագրի շրջանակներում 2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մարտական հերթապահության մեջ ընդգրկված և արդեն զորացրված մոտ 450 զինծառայողներ, ովքեր բուհերի կողմից ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ, կստանան լրացուցիչ 20 տոկոս զեղչ: Continue reading