Tag Archives: սահմանափակում

Կանադան չեղարկում է Թուրքիա սպառազինության մատակարարման արտոնագրերը

CMX-15D օպտիկական համակարգ Ապրիլ 13, 2021 13:19 | RAZM.INFO -

Ապրիլի 12֊ին Կանադայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել արտահանման վերահսկման խիստ ռեժիմի համաձայն ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման արտոնագրերը չեղարկելու մասին։ Պատճառը Թուրքիային տրամադրված կանադական տեխնոլոգիաների՝ նախորդ տարվա աշնանն Արցախում պատերազմի ընթացքում [Ադրբեջանի կողմից-Ռազմ․ինֆո] կիրառվելու ապացույցներն են։

Continue reading

COVID-19-ի աճի պատճառով ՀՀ ԶՈւ-ում սահմանափակվում են արձակուրդները․ ՊՆ

Մարտ 17, 2021 18:39 | RAZM.INFO -

Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրում վերջին շրջանում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) հիվանդացության աճով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերում արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի մահվան դեպքեր)։

Continue reading

Թուրքիան Կանադային վստահեցրել է՝ կանադական համակարգով ԱԹՍ-ն Սիրիայում կօգտագործվի, բայց ուղարկել է Արցախ

Մարտ 15, 2021 14:10 | RAZM.INFO -

Արցախյան պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 6-ին, Կանադան դադարեցրեց Թուրքիային անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների մատակարարումը, քանի դեռ ուսումնասիրելու էր դրանց`Արցախյան հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործվելու փաստը: Այժմ ասում են՝ Թուրքիան Կանադային վստահեցրել էր, որ ԱԹՍ-ներն օգտագործվելու են Սիրիայի հյուսիսում քաղաքացիականների պաշտպանության համար։

Continue reading

Սահմանափակվելու են հարվածային ԱԹՍ-ների վաճառքը և օգտագործումը

Բրիտանական զինված ուժերի WK-450 Watchkeeper անօդաչու թռչող սարքը (պատրաստված է իսրայելական Hermes 450 ԱԹՍ-ի հիմքի վրա) Հոկտեմբեր 7, 2016 17:36 | RAZM.INFO - Հոկտեմբերի 5-ին 45 երկիր ստորագրել են ԱՄՆ֊ի առաջարկած «Հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման և հետագա օգտագործման վերաբերյալ միացյալ հռչակագիրը», որով սարքերի վաճառքը կարգավորվելու է 5 նորմերով։ Continue reading