Tag Archives: «Կառլ Վինսոն» ատոմային ավիակիր

«Կարլ Վինսոն» ավիակիրը հեռանում է Արաբական ծովից

Ապրիլ 5, 2012 11:50 | RAZM.INFO - Ամերիկյան «Կարլ Վինսոն» ավիակիրը Արաբական ծովում մոտ եռամսյա հերթապահությունից հետո հեռանում է տարածաշրջանից։ Արաբական ծովում, որը գտնվում է Ամերիկյան 5-րդ նավատորմի պատասխանատվության տիրույթում, այս պահին շարունակում են հերթապահել «LHD-8 Մաքին Այլընդ» ունիվերսալ դեսանտային նավը և «CVN-72 Աբրահամ Լինքոլն» ավիակիրը իրենց ուղեկցող նավերով։ Այսպիսով, մեր այն ենթադրությունը, որ «Էնթերփրայզը» տարածաշրջան է գալիս ոչ թե արդեն այնտեղ գտնվող խմբերն ուժեղացնելու, այլ «Կարլ Վինսոնին» փոխարինելու համար, հաստատվեց։ Միայն այն տարբերությամբ, որ «Կարլ Վինսոնը» հեռացավ նախքան «Էնթերփրայզի» Արաբական ծով հասնելը։

Ավիակիրային աժիոտաժ Պարսից ծոցի շուրջ. պարզաբանումներ

Ապրիլ 1, 2012 8:08 | RAZM.INFO - Վերջերս լրատվամիջոցները հաճախ են հայտնում այս կամ այն ամերիկյան ավիակրի՝ Պարսից ծոց մտնելու կամ այնտեղից դուրս գալու մասին։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ այդ գործողությունները կապված են Իրանի խնդրի սրման կամ հակառակը՝ հանդարտվելու հետ։ Continue reading

Աֆղանստանում 3 վրացի զինվոր է զոհվել: Ամերիկյան նավերը լքել են Պարսից ծոցը. օրվա ամփոփում

Փետրվար 22, 2012 16:10 | RAZM.INFO - «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը հայտարարել է, որ թոքաբորբից մահացած զինծառայողի զորամասում թոքաբորբով այլ հիվանդներ չկան: Իսրայելը նոր հակաբունկերային ռումբ է մշակել: ԱՄՆ պաշտոնական հաղորդագրությամբ` իրանական նավերը չեն կայանել Սիրիայի ափերի մոտ, իսկ ամերիկյան ավիակիրները հեռացել են Պարսից ծոցից: Continue reading

Արաբական ծով է ուղևորվում ամերիկյան ավիակիրների երկրորդ խումբը

Հունվար 10, 2012 14:56 | RAZM.INFO - ԱՄՆ ՌԾՈւ-ի ավիակիների հարվածայի խումբը՝ «Կառլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ մուտք է գործել Հնդկական օվկիանոս և ուղևորվում է Արաբական ծով: Vesti.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ-ի կենտրոնական հրամանատարությունը: Այս պահին Արաբական ծովում է գտնվում ամերիկյան մեկ այլ ավիակիրների խումբ՝ «Ջոն Սթենիսի» գլխավորությամբ: Continue reading