Tag Archives: Լևան Իզորիա

Թուրքիայում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների 6-րդ հանդիպումից. 31.03.2018 Մարտ 31, 2018 14:57 | RAZM.INFO - Այսօր՝ մարտի 31-ին, Թուրքիայի Գիրեսուն քաղաքում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների 6-րդ համատեղ հանդիպումը:  Continue reading

ԱՄՆ ռազմածովային ուժերի դեսանտային նավը ժամանել է Բաթումի

ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Oak Hill  դեսանտային նավը Մարտ 19, 2018 16:20 | RAZM.INFO - Մարտի 19-ին Բաթումի է ժամանել ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Oak Hill  դեսանտային նավը: Այդ տեսակի նավ առաջին անգամ է այցելում վրացական ջրային տարածք, նավի վրա անձամբ բարձրացել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Նավում անցկացվել է հանդիպում, որի ընթացքում քննարկվել են վրաց-ամերիկյան ռազմական համագործակցությունը:  Continue reading

Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Լևան Իզորիան և Զաքիր Հասանովը Մարտ 9, 2018 14:08 | RAZM.INFO - Այսօր՝ մարտի 9-ին, Ադբեջան է մեկնել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Երկօրյա այցի շրջանակում Իզորիան արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին: Continue reading

Վրաստանի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան

Վրաստանի պաշտպանության նոր նախարար Լևան Իզորիան Մարտ 8, 2018 16:30 | RAZM.INFO - Մարտի 9-ին Ադրբեջան է այցելելու Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակություը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Continue reading

Շվեդիան կմասնակցի «Վրաստան-ՆԱՏՕ 2019» զորավարժությանը

Վրաստանի և Շվեդիայի ՊՆ ղեկավարները այցելել են Վրաստանի ԶՈւ 4-րդ մեքենայացված բրիգադ Մարտ 7, 2018 14:05 | RAZM.INFO - Վրաստան է այցելել Շվեդիա պաշտպանության նախարար Պետեր Հուլքվիստը: Մարտի 7-ին նա Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ միասին այցելել է Վրաստանի ԶՈւ 4-րդ մեքենայեցված բրիգադի տեղակայման վայր:  Continue reading

Վրաստանի պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ դեսպանին

Վրաստանի ՊՆ Լևան Իզորաին և Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Հունվար 24, 2018 14:08 | RAZM.INFO - Հունվարի 24-ին Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Հանդիպումը ճանաչողական էր. Վրաստանի ՊՆ ղեկավարը Ռուբեն Սադոյանին շնորհավորել է նշանակման կապակցությամբ: Continue reading

Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Թուրքիայի դեսպանին

Վրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը և Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիան Հունվար 11, 2018 12:21 | RAZM.INFO - Հունվարի 10-ին Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Վրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև պաշտպանության փոխնախարար Լելա Չիկովանին և Թուրքիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Մերթ Օզոզերը:  Continue reading

Հայաստանն ու Վրաստանը շարունակում են համագործակցել ռազմակրթական և բժշկության ոլորտում

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Վրաստանի ՊՆ Լևան Իզորիան Դեկտեմբեր 26, 2017 14:38 | RAZM.INFO - Դեկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացել է ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի ու Լևան Իզորիայի հանդիպումը: Կողմերը քննարկել են առկա ռազմական համագործակցությունը և հեռանկարները: Հատուկ ուշադրություն են դարձրել ռազմակրթական և ռազմաբժշկական ոլորտներում փոխգործակցությանը. Continue reading

Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի և Ֆրանսիայի ՊՆ ղեկավարները

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին Հոկտեմբեր 28, 2017 12:35 | RAZM.INFO - Հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում հանդիպել են պաշտոնական այցով Վրաստան ժամանած Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Կողմերը քննարկել են 2 երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ հաջորդ շաբաթ ֆրանսիական ռազմանավի՝ Վրաստանի ջրային տարածքներ մուտքը: Continue reading

Թբիլիսում հանդիպել են Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Հոկտեմբեր 16, 2017 14:51 | RAZM.INFO - Հոկտեմբերի 16-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ընդունել է ադրբեջանցի պաշտոնակից, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցությանը, տարածաշրջանային իրադրությանը վերաբերող խնդիրներ: Continue reading