Tag Archives: Լեհաստան

Թուրքական ԱԹՍ-ներն անհրաժեշտ են Ռուսաստանին զսպելու համար․ Ուկրաինայի ԱԳՆ

Թուրքական արտադրության «Բայրաքթար» փոքր հետախուզական ԱԹՍ Հունիս 22, 2021 14:13 | RAZM.INFO -

Թուրքական անօդաչու թռչող սարքերն անհրաժեշտ են Ռուսաստանին զսպելու համար, որպեսզի նա երկու անգամ մտածի, մինչև Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ հարձակում կամ լարվածություն պլանավորելը։ Նույնը վերաբերում է Ուկրաինայի գնած մյուս բոլոր զինատեսակներին։ Եթե ՌԴ-ն Կիևի դեմ լայնամասշտաբ բախման կամ հարձակման գնա, ապա պաշտպանության համար ԱԹՍ-ներն Ուկրաինայի ցանկացած շրջանում կօգտագործվեն։

Continue reading

Թուրքիան ու Լեհաստանը ստորագրել են Bayraktar TB2 ԱԹՍ-ների վաճառքի համաձայնագիրը

Թուրքիայի և Լեհաստանի միջև ստորագրվել է Բայրաքթարների վաճառքի պայմանագիր Մայիս 26, 2021 12:40 | RAZM.INFO -

Մայիսի 24-ին Անկարայում Լեհաստանի և Թուրքիայի նախագահների ներկայությամբ թուրքական ռազմարդյունաբերական «Բայքար» (Baykar) ընկերության տնօրեն Հալուք Բայրաքթարն ու Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը ստորագրել են Լեհաստանին Bayraktar TB2 տեսակի անօդաչու թռչող սարքերի վաճառքի վերաբերյալ համաձայնագիրը։

Continue reading

Լեհաստանը Թուրքիայից 24 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ է գնելու․ ՊՆ

Բայրաքթար Լեհաստան Մայիս 22, 2021 19:25 | RAZM.INFO -

Լեհաստանը Թուրքիայից գնելու է Bayraktar TB2 տեսակի 24 միավոր ​​անօդաչու թռչող սարք․ չորս հավաքածուներից առաջինը՝ 6 միավորը, լեհական բանակը կստանա 2022 թվականին։ Bayraktar TB2-ները զինված կլինեն հակատանկային հրթիռներով։ Դրանց գնման համաձայնագիրը ստորագրվելու է հաջորդ երեքշաբթի՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում։

Continue reading

Հուլիսին քննարկվելու է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ճանապարհային քարտեզը

Լեհաստանի և Ուկրաինայի նախագահները հանդիպել են Վարշավայում Մայիս 3, 2021 19:12 | RAZM.INFO -

Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը (ՆԱՏՕ) Ուկրաինայի անդամակցության ճանապարհային քարտեզը քննարկվելու է դաշինքի՝ հուլիսին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին։

Continue reading

Լեհաստանը վճարել է F-35 կործանիչների պայմանագրի 11 %-ը

Մայիս 14, 2020 16:41 | RAZM.INFO -

Լեհաստանի կառավարությունը կատարել է Միացյալ Նահանգներից F-35 կործանիչներ գնելու պայմանագրով նախատեսված առաջին վճարումը։ Այն մեկ տարվա համար կազմել է 460 մլն դոլար՝ ողջ պայմանագրի 11 %-ը։

Continue reading

Լեհաստանը նախնականից 2 մլրդ $ էժան է գնում 32 միավոր Ֆ-35–ը. bmpd

Փետրվար 3, 2020 13:53 | RAZM.INFO -

Հունվարի 31-ին Լեհաստանը ստորագրել է 32 միավոր Ֆ-35 կործանիչ ձեռքբերելու լեհ–ամերիկյան միջկառավարական համաձայնագիրը։ Գործարքը կազմել է 4,6 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Լեհաստանի ՊՆ կայքը։

Continue reading

Լեհաստանն այս ուրբաթ կստորագրի F-35 կործանիչների գնման պայմանագիրը

Հունվար 27, 2020 14:57 | RAZM.INFO -

Լեհաստանն այս ուրբաթ՝ հունվարի 31–ին, Դեմբլին ավիաբազայում կստորագրի ԱՄՆ-ից 32 միավոր F-35 կործանիչներ գնելու պայմանագիրը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 4.6 մլրդ դոլար է։

Continue reading

Լեհաստանում ամերիկյան բանակի համար ուսումնական կենտրոն կկառուցվի

ԱՄՆ զինծառայողները Լեհաստանում Հուլիս 2, 2019 15:31 | RAZM.INFO -

Լեհաստանի ամերիկյան ռազմաբազայի զինծառայողների համար կառուցվելու է ուսումնական կենտրոն։ Այն նախատեսված է կառուցել Լեհաստանի հյուսիսային Դրավսկո-Պոմորսկե քաղաքում։

Continue reading

Լեհաստանում ԱՄՆ ռազմաբազան կտեղակայվի 6 վայում

ԱՄՆ զինծառայողները Լեհաստանում Հունիս 17, 2019 14:58 | RAZM.INFO -

Լեհաստանում կլինեն 6 կետեր, որտեղ կտեղակայվեն ԱՄՆ ռազմաբազայի զինծառայողները։ Այս մասին հունիսի 17–ին հայտնել է Լեհաստանի Ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչեկը։

Continue reading

Լեհաստանը մոտ է իր տարածքում ԱՄՆ մշտական ռազմաբազա տեղակայելուն

ԱՄՆ զինծառայողները Լեհաստանում Հունիս 13, 2019 15:33 | RAZM.INFO -

ԱՄՆ–ն մշտական ռազմաբազա տեղակայելու համար Լեհաստան կուղարկի ևս 1000 զինծառայող։ Զինծառայողները Լեհաստան կտեղափոխվեն Գերմանիայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներից, որտեղ նրանց ընդհանուր թիվը մոտ 52 հազար է և զինված կլինեն ԱԹՍ–ներով ու այլ զինտեխնիկայով։

Continue reading