Tag Archives: ԻՀՊԿ

ԻՀՊԿ-ն երեք բալիստիկ հրթիռ է ներկայացրել

«Զոլֆաղար» դասի «Բասիր» հրթիռները Փետրվար 10, 2021 16:27 | RAZM.INFO -

Փետրվարի 10-ին՝ իսլամական հեղափոխության 42-ամյակին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցուցադրել է «Դեզֆուլ», «Ղիամ» և «Զոլֆաղար» դասի «Բասիր» բալիստիկ հրթիռները։

Continue reading

Իրանի ԻՀՊԿ-ն ազատել է Պակիստանում գերության մեջ պահվող իր զինծառայողներին

ԻՀՊԿ Փետրվար 5, 2021 16:36 | RAZM.INFO -

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ղոդս ստորաբաժանումը փետրվարի 4-ին հակահաբեկչական գործողություն է արել Պակիստանի տարածքում և գերությունից ազատել իրենց երկու սահմանապահի։ Նրանք գերեվարվել էին 2018–ին Իրանի հարավարևելյան Սիստան և Բալուջիստան նահանգում և տարվել էին Պակիստան։

Continue reading

Իրանում բանակն ու ԻՀՊԿ-ն համատեղ ՀՕՊ զորավարժություն են սկսել

Իրանում բանակն ու ԻՀՊԿ-ն համատեղ ՀՕՊ զորավարժություն են սկսել Հոկտեմբեր 21, 2020 18:38 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 21-ից Իրանի բանակն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) համատեղ հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել։

Continue reading

Իրանում մահապատժի են ենթարկել գեներալ Սոլեյմանիի մասին տեղեկություններ տված լրտեսին

ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին Հուլիս 20, 2020 16:37 | RAZM.INFO -

Իրանում մահապատժի են ենթարկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և իսրայելական հետախուզության համար Իրանի զինված ուժերի մասին տեղեկություններ տալու համար մեղադրվող Մահմուդ Մուսավի Մաժդին։

Continue reading

Իրանում մահապատժի կենթարկեն գեներալ Սոլեյմանիի մասին տեղեկություններ տված լրտեսին

ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին Հունիս 9, 2020 19:34 | RAZM.INFO -

Իրանում պատրաստվում են մահապատժի ենթարկել դեռ 2018թ. հոկտեմբերից բանտարկված Մահմուդ Մուսավի Մաժդ անունով անձի, ով մեղադրվում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզություններին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման և դրա նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մասին տեղեկություններ տալու մեջ։

Continue reading

Իրանին հաջողվել է ուղեծիր հասցնել ռազմական արբանյակ

Իրանական «Նուռ» արբանյակը ուղեծիր ուղարկելիս Ապրիլ 22, 2020 16:20 | RAZM.INFO -

Ապրիլի 22-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ուղեծիր է արձակել իր առաջին ռազմական «Նուռ» (լույս) անունը կրող արբանյակը:

Continue reading

Իրանի ԻՀՊԿ բարձրաստիճան զինվորականը կորոնավիրուսից մահացել է. Al Arabiya

ԻՀՊԿ կորոնավիրուսից մահացած զինվորական Նասեր Շաբանին Մարտ 13, 2020 19:59 | RAZM.INFO -

Մարտի 13-ին նոր կորոնավիրուսից մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան զինվորական Նասեր Շաբանին:

Continue reading

Սիրիայում սպանվել է ԻՀՊԿ բարձրաստիճան զինվորական

Ֆարհադ Դաբիրյանը և Հասան Նասրալլահը Մարտ 9, 2020 16:25 | RAZM.INFO -

Մարտի 6-ին Սիրիայում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան զինվորական Ֆարհադ Դաբիրիանը:

Continue reading

Իրանի ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի նոր փոխհրամանատար է նշանակվել

«Ղոդս» ուժերի փոխհրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Հեջազին Հունվար 20, 2020 19:45 | RAZM.INFO -

Հունվարի 20-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անձնակազմին է ներկայացվել «Ղոդս» ուժերի նոր փոխհրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Հեջազին:

Continue reading

Իրանն ընդունեց, որ ուկրաինական ինքնաթիռն իրենք են խոցել

Ուկրաինական Բոինգ–787-800 քաղաքացիական ինքնաթիռի վթարից հետո Հունվար 11, 2020 14:43 | RAZM.INFO -

Հունվարի 11-ին Իրանի ԶՈւ ԳՇ֊ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ հունվարի 8-ի առավոտյան Թեհրանում կործանված ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է իրանական ՀՕՊ֊ի հրթիռից, քանի որ Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումից հետո Իրանում կարծել են, որ ինքնաթիռն ամերիկյան է և մոտենում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմական օբյեկտներից մեկին։

Continue reading