Tag Archives: զորավարժություններ

Հունիսի 28-30-ն Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն կանցկացնեն

Հունիս 28, 2021 12:49 | RAZM.INFO -

Հունիսի 28-30-ը Բաքվում թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ կանցկացվի «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անունը կրող մարտավարական զորավարժությունը, որին ներգրավվելու է մոտ 600-հոգանոց անձնակազմ։

Continue reading

Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք «Անատոլիական արծիվ» զորավարժությանը

«Անատոլիական արծիվ» Հունիս 16, 2021 18:01 | RAZM.INFO -

2021 թ․ հունիսի 21-ից հուլիսի 2-ը Թուրքիայի Քոնիա նահանգում տեղակայված 3-րդ ավիաբազայում կանցկացվի «Անատոլիական արծիվ-2021» (“Anadolu Kartalı”) միջազգային զորավարժությունը, որին կմասնակցեն Թուրքիայի, Կատարի, Պակիստանի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներ։

Continue reading

Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատարն այցելել է Թուրքիա

Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար Ռամիզ Թահիրովը «Անատոլիական փյունիկ-2021» զորավարժությանը Մայիս 31, 2021 18:15 | RAZM.INFO -

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովն «Անատոլիական փյունիկ-2021» (Anadolu Ankası 2021) զորավարժության ցուցադրական մասին մասնակցելու նպատակով ժամանել է Թուրքիայի Քոնյա քաղաք։

Continue reading

Մայիսի 16-20-ը Ադրբեջանում կանցկացվի խոշոր զորավարժություն

Զորավարժությանը ներգրավված Ադրբեջանի ԶՈւ «Հերոն» մարտավարական ԱԹՍ-ն Մայիս 12, 2021 14:53 | RAZM.INFO -

Ըստ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության՝ մայիսի 16-20-նն անցկացվելիք վարժանքներին ներգրավվելու է շուրջ 15000 անզնակազմ, մինչև 300 միավոր տանկ և զրահատեխնիկա, 400 միավոր հրթիռահրետանային միջոց, 50 միավոր ավիացիոն միջոց և տարբեր ԱԹՍ-ներ։

Continue reading

Ռուսաստանը Ղրիմում խոշոր զորավարժություն է անցկացնում

ՌԴ Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատը Ապրիլ 22, 2021 16:30 | RAZM.INFO -

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանում՝ Ղրիմում, խոշոր միջզորատեսակային զորավարժություն է մեկնարկել։ Ռազմական շրջանի համազորային բանակներից, Սևծովյան նավատորմից, Կասպյան նավատորմիղից և օդադեսանտային ուժերից զորավարժությանը մասնակցում է 10 հազարից ավելի զինծառայող և ներգրավված է 1200 միավոր զինտեխնիկա։

Continue reading

7500 զինծառայող, զրահատեխնիկա, հրետանի, ավիացիա. ՀՀ բանակում վարժանքներ կանցկացվեն

Մարտ 12, 2021 15:16 | RAZM.INFO -

ՀՀ ԶՈւ պատրաստության 2021–ի առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ։

Continue reading

Ադրբեջանում մարտի 15-18-ը զորավարժություն կանցկացվի

Ձախից՝ աջ. «Գիացինտ-Բ», «Խրիզանտեմա-Ս», «Մստա-Ս» Մարտ 10, 2021 18:21 | RAZM.INFO -

Մարտի 15-18-ն Ադրբեջանում կանցկացվի լայնամասշտաբ պլանային զորավարժություն, որին ներգրավվելու է մոտ 10 000 անձնակազմ, մինչև 100 միավոր զրահատեխնիկա, 200 միավոր հրթիռահրետանային միջոց, ՀԿՌՀ-ներ և ականանետեր, ինչպես նաև 30 միավոր ավիացիոն միջոց, այդ թվում՝ ԱԹՍ-ներ։

Continue reading

Մարտի 9-ին մեկնարկել է ռուս–բելառուսական զորավարժություն

Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերի և Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացնում Մարտ 9, 2021 13:47 | RAZM.INFO -

Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերը և Բելառուսի ԶՈւ Հատուկ գործողությունների ուժերը մարտի 9–ից կանցկացնեն համատեղ զորավարժություն։ ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանում անցկացվող զորավարժությունը կտևի մինչև մարտի 20–ը։

Continue reading

Հայ–ռուսական միացյալ զորախումբը 3 զորավարժություն ունի պլանավորած․ նախարար

Կադրեր հայ-ռուսական զորախմբի զորավարժությունից Փետրվար 22, 2021 16:27 | RAZM.INFO -

2021 թվականին հայկական զինված ուժերը հայ–ռուսական միացյալ զորախմբի կազմում կանցկացնեն 3 զորավարժություն։ Ռուսաստանում անցկացվող խոշոր զորավարժություններից Հայաստանը կմասնակցի «Արևմուտք-2021» զորավարժությանը։

Continue reading

Ռուսաստանն ու Իրանը ռազմածովային զորավարժություն կանեն

11356 նախագծի ֆրեգատ. ՌԴ ՌԾՈւ Փետրվար 15, 2021 14:17 | RAZM.INFO -

Ռուսաստանն ու Իրանը Հնդկական օվկիանոսի հյուսիսում համատեղ ռազմածովային զորավարժություն կանցկացնեն։ Զորավարժության հայտարարվող նպատակը օվկիանոսի նշված հատվածի անվտանգության ապահովումն է։

Continue reading