Tag Archives: Երևան

Արցախում վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երևան

Մայիս 15, 2018 12:57 | RAZM.INFO - Մայիսի 13-ին Արցախում թշնամու կրակոցից հրազենային վիրավորում ստացած Շամխալ Սեյրանի Պետրոսյանը տեղափոխվում է Երևան:  Continue reading

Վարժանքներ են սկսել Հայաստանում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի կապավորները

ՌԴ ԶՈւ կապավորը Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի Նոյեմբեր 29, 2016 19:58 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում նոր ուսումնական տարվան ընթառաջ մեկնարկել են կապավորների պարապմունքներ, որոնց մասնակցում է 300 կապավոր, ներգրավված է 50 միավոր կապային տեխնիկա, այդ թվում «Լիվեն», «Աուիրգա» արբանյակային կապի կայաններ, Ռ-166 ռադիոկայան և այլն։ Continue reading

ՌԴ ԶՈւ զինծառայողները անվտանգության նորմերի պարապմունքներ են անցկացնում Հայաստանում

102-րդ ռազմաբազայի՝ ՌԴ ԶՈւ զինծառայողները պարապմունքներ են անցկացնում Նոյեմբեր 25, 2016 17:18 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում մեկնարկել են առօրյա գործունեության և մարտական պատրաստության վարժանքների անվտանգության պահանջների համալիր հրահանգիչ-մեթոդաբանական պարապմունքեր։ Continue reading

ՀՀ ԱԻՆ-ը վարժանքներ է անում Երևանում «տեղի ունեցած» երկրաշարժի սցենարով

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Շիրակի մարզում տեղի քաղաքային որոնողափրկարարական թիմի հետ անցկացրել է 36-ժամյա ստուգողական վարժանք՝ Երևանում երկրաշարժի սցենարով: Հոկտեմբեր 4, 2016 16:31 | RAZM.INFO - Սեպտեմբերի 26-30-ը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Շիրակի մարզի քաղաքային որոնողափրկարարական թիմի հետ անցկացրել է 36-ժամյա ստուգողական վարժանք, որի սցենարով Երևանում 7,5 մագնիտուդով պայմանական երկրաշարժ է եղել: Continue reading

ՀՀ ԱԻՆ-ը Երևանում անցկացրել է օդային հարձակման սցենարով վարժանք

ՀՀ ԱԻՆ հրդեհաշիջման աշխատանքները ուսումնավարժության ժամանակ Սեպտեմբեր 28, 2016 10:47 | RAZM.INFO - Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Երևանում անցկացրել է «Կազմավորումների գործողությունները հակառակորդի հանկարձակի հարձակման ժամանակ» թեմայով հատուկ մարտավարական ուսումնավարժություն: Continue reading

Քաղաքապետարանը բնակարան է տրամադրել ապրիլին զոհված ևս մեկ երևանցի զինծառայողի ընտանիքի

Երևանի քաղաքապետարան. Լուսանկարը Վիկիպեդիայից Հունիս 24, 2016 16:57 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 24-ին, Երևանի ավագանու որոշմամբ քաղաքի սեփականություն հանդիսացող ևս մեկ բնակարան հատկացվել է Արցախում Ապրիլյան մարտերի ժամանակ զոհված երևանից ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին: Continue reading

Երևանցի զոհված զինծառայողների՝ վարձով ապրող ընտանիքները ստացել են բնակարաններ

Երևանի քաղաքապետարան. Լուսանկարը Վիկիպեդիայից Մայիս 25, 2016 15:27 | RAZM.INFO - Մայիսի 25-ին Երևանի ավագանին հավանություն է տվել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ երեք զինծառայողների ընտանիքներին անհատույց սեփականության իրավունքով տրամադրել երեք բնակարաններ, որոնք Երևանի համայնքային սեփականություն են: Continue reading

Երևանցի զոհված զինծառայողների՝ վարձով ապրող ընտանիքները կապահովվեն բնակարաններով. քաղաքապետ

Երևանի քաղաքապետարան. Լուսանկարը Վիկիպեդիայից Մայիս 2, 2016 17:10 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 2-ին, Երևանի քաղաքապետարանի խորհրդակցության ընթացքում քաղաքապետը հայտարարել է, որ երևանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրին կցուցաբերվի 1,5 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն, հաշմանդամություն ձեռքբերած երևանաբնակ զինծառայողներին՝ 1 միլիոն դրամ, իսկ վիրավորների ընտանիքներին՝ 500 հազարական դրամի ֆինանսական աջակցություն: Continue reading

Զինծառայողները շրջել են «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով

Զբոսանք Երևանում Հունիս 17, 2014 11:27 | RAZM.INFO - Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ «Ճանաչիր մայրաքաղաքդ» ծրագրով ՀՀ տարբեր զորամասերում ծառայություն անցնող զինծառայողների համար կազմակերպվում են Continue reading

Զենք-զինամթերք՝ Երևանում

Ֆ-1 Նոյեմբեր 4, 2013 14:22 | RAZM.INFO - Նոյեմբերի 3-ին ժամը 10.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Երևանի Վ. Փափազյան փողոցից Սարալանջ տանող ճանապարհին` աղբարկղի մոտ, զինամթերք է թողնում: Continue reading