Tag Archives: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայություն

Չկրակված հրթիռներ №2․ ինչ թիրախներ ուներ «Իսկանդերը»

Նոյեմբեր 19, 2020 15:01 | RAZM.INFO -

«Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»: Սերժ Սարգսյան, 25.03.2017թ․

Continue reading

Նախիջևանի պետանվտանգության ծառայության նոր պետ է նշանակվել

Պետանվտանգության ծառայության հատուկջոկատայինները վարժանքներին Հուլիս 9, 2019 16:10 | RAZM.INFO -

Նախիջևանի ինքնավար հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովի հուլիսի 8-ի հրամանագրով Նախիջևանի պետանվտանգության ծառայության նոր պետ է նշանակվել Նուրլան Փանահովը:

Continue reading

Վերադասավորումներ Ադրբեջանի ուժային համակարգում

Ռամիլ Ուսուբովը և Մադաթ Ղուլիևը Հունիս 20, 2019 18:35 | RAZM.INFO -

Հունիսի 20-ին Ադրբեջանի նախագահի հրամանով պաշտոնից ազատվել է Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետ Մադաթ Ղուլիևը, ով նույն օրը նշանակվել է ռազմարդյունաբերության նախարարի պաշտոնում: Աշխատանքից ազատվել և Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել ՆԳՆ նախարար Ռամիլ Ուսուբովը:

Continue reading

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը խոստովանեց, որ կրակել է ՀՀ ԶՈւ դիրքերի վրա

ՊՍԾ ղեկավար Էլչին Ղուլիևը առաջնագծում Ապրիլ 30, 2019 19:49 | RAZM.INFO -

Ապրիլի 30-ին Տավուշի մարզում ադրբեջանական կողմի կրակից 
ՀՀ ԶՈւ զինծառայողի վիրավորվելու տեղեկության տարածումից հետո Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) հայտարարություն տարածեց առաջնագծում տիրող իրավիճակի մասին:

Continue reading

Ադրբեջանում չեն կողմնորոշվում դրսում «իրենց ահաբեկիչներին» հաշվելու հարցում

Իրաքում սպանված ադրբեջանցի զինյալ Դեկտեմբեր 15, 2017 15:01 | RAZM.INFO - Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունից հայտնել են, որ ահաբեկչական կառույցներին անդամակցած 86 քաղաքացու ազատազրկել են, 16-ին սպանել, 258-ին՝ զրկել քաղաքացիությունից: Ադրբեջանի Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի փոխղեկավարը նույն օրը հայտնում է, որ 205 անձի են զրկել քաղաքացիությունից, ևս 95-ին՝ ներգրավել պատասխանատվության: Continue reading

Ադրբեջանում հայտնում են հերթական պետական դավաճանի ձերբակալման մասին

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ձերբակալում են զինյալների. (արխիվ) Նոյեմբեր 4, 2017 17:41 | RAZM.INFO - Նոյմբերի 4-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնել է, որ «պետական դավաճանության, օտարերկրյա հատուկ ծառայություններին ֆինանսի դիմաց տեղեկությունների փոխանցման» կասկածանքով ձերբակալել են այդ երկրի քաղաքացի Սոլթանով Միրյուսիֆ Միրմահմուդ օղլուին (Soltanov Miryusif Mirmahmud oğlu): Continue reading

Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնում է 3 ահաբեկիչ սպանելու մասին

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ձերբակալում են զինյալների. (արխիվ) Հոկտեմբեր 26, 2017 10:47 | RAZM.INFO - Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունից հայտնել են, որ երկրի մի քանի քաղաքացիներ փորձել են ահաբեկչական գործողություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում: ՊԱԾ հատուկջոկատայինների՝ Խըրդալան քաղաքում անցկացրած գործողությունների արդյունքում սպանվել է ահաբեկչական գործողություններ պլանավորած 3 անձ:  Continue reading

Ահաբեկչական խմբավորումներին անդամակցող շուրջ 150 մարդ զրկվել է Ադրբեջանի քաղաքացիությունից. ՊԱԾ

Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալներ Սեպտեմբեր 13, 2017 10:20 | RAZM.INFO - Ադրբեջանի պետանվտանգության ծառայության (ՊԱԾ) պետի տեղակալ Իլգար Մուսաևը հայտարարել է, որ վերջին 1 տարում Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումների կազմում կռվող և նրանց աջակցող Ադրբեջանի 151 քաղաքացի զրկվել է քաղաքացիությունից:  Continue reading

«Լրտեսների գործի» քննությունը շարունակվում է Ադրբեջանի զինվորական դատախազությունում

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ձերբակալում են զինյալների. (արխիվ) Սեպտեմբեր 12, 2017 16:18 | RAZM.INFO - Ադրբեջանում «հայկական կողմի օգտին» լրտեսություն անելու համար մեղադրվող անձանց գործի քննությունը շարունակվում է Ադրբեջանի զինվորական դատախազությունում: Continue reading

Ադրբեջանում հայտնում են ահաբեկչի վնասազերծման մասին

Ադրբեջանի ՊԱԾ հատուկ ջոկատայիններ Օգոստոս 28, 2017 12:51 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 28-ին, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ՊԱԾ աշխատակիցները օգոստոսի 27-ին սպանել են այդ երկրի քաղաքացի Ջավադով Յաշար Օգթայ օղլուին (Cavadov Yaşar Oktay oğlu), ով նախապատրաստվում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել:  Continue reading