Tag Archives: Ադրբեջանի զինված ուժեր

Ադրբեջանի ուժային կառույցների հայտնի կորուստները 2023-ին․ Razm.info

2023-կորուստներ Մարտ 1, 2024 18:35 | RAZM.INFO -

2023թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 277 կորստի մասին, որոնցից 224-ը՝ մարտական։ Ցանկում ընդգրկված են նաև սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ հարձակման արդյունքում գրանցված կորուստները։

Continue reading

2022թ․ Ադրբեջանի կորուստների անվանացանկ. Razm.info

2022-կորուստներ Հունվար 15, 2023 20:04 | RAZM.INFO -

Օրերս Ռազմինֆոն հրապարակել էր 2022 թվականին Ադրբեջանի ուժայինների հայտնի կորուստների վիճակագրություն, որը շտապել էր հերքել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ որակելով այն որպես «ապատեղեկատվություն»։ Կասկածները փարատելու համար ստորև հրապարակում ենք մեզ հայտնի կորուստների անվանացանկը։ Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, կարող ենք վստահ լինել, որ իրական կորուստների թիվն ավելին է, քան մեզ հայտնի է։

Continue reading

[ԹԱՐՄԱՑՎԱԾ, 15/01/2023] Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info

Հունվար 4, 2023 17:36 | RAZM.INFO -

2022թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 149 կորստի մասին, որոնցից առնվազն 81-ը սպանվել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ վրա հարձակման ժամանակ։

Continue reading

Ադրբեջանի 2021թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info

կորուստ Հունվար 5, 2022 22:23 | RAZM.INFO -

2021թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 78 կորստի մասին: Դրանցից առնվազն 13-ը մահացել կամ սպանվել է մարտական պայմաններում։

Continue reading

Վերադասավորումներ, կառուցվածքային փոփոխություններ Ադրբեջանի ԶՈւ-ում

Հուլիս 23, 2021 20:49 | RAZM.INFO -

Ադրբեջանի նախագահի հուլիսի 23-ի հրամանագրերով Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի մի շարք առանցքային պաշտոններում տեղի են ունեցել նոր նշանակումներ ու ազատումներ։ Եղել են նաև կառուցվածքային փոփոխություններ։

Continue reading

Հանդիպել են Ադրբեջանի ու Պակիստանի ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետերը

Հունիս 9, 2021 16:51 | RAZM.INFO -

Հունիսի 9-ին Բաքվում կայացել է Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Այազ Հասանովի հանդիպումը Պակիստանի ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ գեներալ-մայոր Նուման Զաքարիայի գլխավորած պատվիրակության հետ։

Continue reading

Թուրքիայում մեկնարկում է Ադրբեջանի ԶՈւ մասնակցությամբ զորավարժություն

“Anatolian Phoenix-2021” Մայիս 21, 2021 13:47 | RAZM.INFO -

Մայիսի 24-ից հունիսի 4-ը Թուրքիայի Քոնյա քաղաքի ավիաբազայում անցկացվելու է “Anatolian Phoenix-2021” որոնողափրկարարական զորավարժությունը, որին ներգրավված են լինելու նաև Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի զինվորականները։

Continue reading

Ադրբեջանի ԶՈւ անձնակազմն ու Թուրքիայի Էգեյան բանակը հրամանատարաշտաբային վարժանք են անցկացրել

Մայիս 10, 2021 19:58 | RAZM.INFO -

Թուրքիայի Զինված ուժերի Էգեյան բանակի հրամանատարական շտաբի և ստորաբաժանումների, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի մասնակցությամբ անցկացվել է «Էֆես-2021» (Efes-2021) հրամանատարաշտաբային վարժանքը՝ համակարգչային միջոցների օգնությամբ։

Continue reading

Ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է մահացել

Ապրիլ 16, 2021 12:23 | RAZM.INFO -

Ապրիլի 3-ին Մատաղիսի ուղղությամբ անհետ կորածների մարմինների որոնողական աշխատանքների ժամանակ ականի պայթյունից վիրավորվել էր ադրբեջանցի զինծառայող Բայրամով Իլքին Բայրամ օղլուն (Bayramov İlkin Bayram oğlu), որն այսօր մահացել է հիվանդանոցում:

Continue reading

Ադրբեջանում ապրիլի 1-30-ը պարտադիր զորակոչ կանցկացվի

Զորակոչ Ադրբեջանում Ապրիլ 1, 2021 13:41 | RAZM.INFO -

Ադրբեջանի զորակոչի և հավաքագրման պետական ծառայությունը սկսել է 2021 թ. ապրիլի 1-30-ը պարտադիր զինվորական ծառայության ենթակա զորակոչիկների հավաքագրումը։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Report լրատվակայքը։

Continue reading