Tag Archives: Վրաստան ԶՈւ

Վրաստանի ԶՈւ-ն Կալաշնիկովի գնդացիրները փոխարինում է ամերիկյան Մ-240 գնդացիրներով

Մ-240 գնդացիրը եռոտանի հենակով Մայիս 30, 2017 12:16 | RAZM.INFO - Մայիսի 30-ին ՆԱՏՕ-ի և Վրաստանի  համատեղ ուսումնական կենտրոնում ներկայացվել է Վրաստանի ԶՈւ նոր հիմնական գնդացիրը։ Խորհրդային արտադրության Կալաշնիկովի գնդացիրների փոխարեն վրացական բանակը սպառազինվում է ամերիկյան Մ-240 գնդացիրներով։  Continue reading

Վրաստանցի նորակոչիկների մի մասը ձմեռն անցկացրել է առանց տաք համազգեստի

Վրաստանի պատիժների իրականացման նախարարության նորակոչիկ զինծառայողները Մայիս 28, 2017 14:18 | RAZM.INFO - Վրաստանի աուդիտի պետական ծառայությունը հետաքննություն է հրապարակել, համաձայն որի՝ Վրաստանի պատիժների իրականացման նախարարության նորակոչիկների մի մասը 2016 թվականի ձմեռը անցկացրել է առանց տաք վերարկուների։ Continue reading

Վրաստանը նախատեսում է ավելացնել սպառազինության ձեռքբերմանը հատկացվող միջոցները

Վրաստանի ՊՆ 2017-2020 թթ. ռազմավարական տեսությունը Մայիս 19, 2017 21:02 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախարարությունը օտարերկրյա խորհրդատուների հետ մշակել է 2017-2020 թթ. պաշտպանության ռազմավարական տեսլականը: Համաձայն դրա՝ 2020-ին նախատեսվում է պաշտպանական բյուջեն 670 մլն լարիից (~272 մլն ԱՄՆ դոլար) հասցնել 720 մլն լարիի (~292 մլն ԱՄՆ դոլար): Continue reading

Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադը զորավարժություն է անցկացրել

Վարժանքներին ներգրավված են եղել Վրաստանի ԶՈւ Տ-72 տանկեր և ԲՄՊ-1 ՀՄՄ-ներ Մայիս 1, 2017 21:11 | RAZM.INFO - Մայիսի 1-ին ավարտվել է Վրաստանի զինված ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի 10-օրյա զորավարժությունը: Վարժանքներին մասնակցել է Վրաստանի ԶՈւ 180 զինծառայող:  Continue reading

Վրաստանի ՊՆ-ն տեղակալին գնդապետ տալուց մեկ օր հետո նախագահին խնդրել է նրան գեներալ դարձնել

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և առաջին տեղակալ Լելա Չիկովանին Փետրվար 22, 2017 19:48 | RAZM.INFO - Փետրվարի 21-ին Վրաստանի պաշտպանության նախարարի հրամանով ՊՆ առաջին տեղակալ Լելա Չիկովանիին շնորհվել է զինված ուժերի գնդապետի կոչում, իսկ այսօր՝ փետրվարի 22-ին, նախարարը  Չիկովանիին գեներալ-մայորի կոչում տալու խնդրանք-դիմում է ուղարկել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Continue reading

Վրաստանում կստեղծվի ռազմական պատրաստության միջազգային կենտրոն

Վազիանի զորավարժարանում անցկացվող զորավարժությունից. 2013 թվական Փետրվար 14, 2017 15:15 | RAZM.INFO - ԱՄՆ-ն գերմանական Հոհենֆելսում ունեցած իր բազայի նմանությամբ ռազմական պատրաստության կենտրոն կկառուցի Վրաստանում։ Կառուցման աշխատանքների մեկնարկի մանրամասները քննարկելու համար Վրաստան է ժամանել ամերիկյան CUBIC կորպորացիայի խորհրդականների խումբ։ Continue reading

Օդաչուները և ավիատեխնիկները լքում են Վրաստանի ԶՈւ շարքերը. վրացական ԶԼՄ-ներ

Վրաստանի ԶՈւ Սու-25 ՈւԲ ուսումնամարտական ինքնաթիռ Հունվար 18, 2017 15:54 | RAZM.INFO - Վրաստանի զինված ուժերի օպտիմալացման ծրագրի  համատեքստում քննարկվում է ԶՈւ սպառազինությունում առկա Սու-25 գրոհիչների պարկի վաճառքի կամ կոնսերվացիայի հարցը։ Ըստ վրացական  Rustavi 2 հեռուստաալիքի՝ որոշ օդաչուներ և ավիատեխնիկներ արդեն լքել են Վրաստանի ԶՈւ-ն, իսկ ոմանք կրճատման տակ հայտնված անձանց ցուցակում են։ Continue reading

Վրաստանի ԶՈւ-ում կրճատումներ են իրականացվում

Վրաստանի ԶՈւ Դեկտեմբեր 26, 2016 16:40 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի նախաձեռնությամբ ՊՆ-ում արմատական փոփոխություններ կատարելու ծրագրով զինված ուժերում սկսվել են սպաների ազատումներ։ Continue reading

Նորվեգացի հրահանգիչները Վրաստանում անցկացրել են «Ցուրտ ձմեռ» դասընթաց

Նորվեգացի հրահանգիչները վրաստանցի զինծառայողների համար հատուկ դասընթաց են անցկացրել Դեկտեմբեր 9, 2016 17:59 | RAZM.INFO - ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնում վրաստանցի զինծառայողներն անբարենպաստ բնակլիմայական պայմաններում գործելու վերապատրաստման դասընթացներ են անցնում: «Ցուրտ ձմեռ» մեկշաբաթյա դասընթացը կազմակերպել է ձմեռային մարտական գործողությունների նորվեգական կենտրոնը: Continue reading

Վրաստանում վերականգնվում է պարտադիր զինծառայությունը

Վրաստանի ԶՈւ Նոյեմբեր 7, 2016 18:13 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ իրենք մտադիր են վերականգնել Վրաստանի ԶՈւ պարտադիր զինծառայության զորակոչը և փոփոխություններ մտցնել զորակոչիկների պատրաստման գործընթացում: Continue reading