Tag Archives: Վրաստանի ԶՈւ

Վրաստանցի ժամկետայինները 15-ի փոխարեն կծառայեն 12 ամիս

Վրաստանի ԶՈւ զինծառայող Փետրվար 21, 2017 10:31 | RAZM.INFO - Փետրվարի 14-ին Վրաստանի ՊՆ-ն հայտարարել է զինված ուժերում զինվորական ծառայության զորակոչի մեկնարկի մասին: Գարնանային զորակոչի ընթացքում նախատեսվում է համալրել երկրի ԶՈւ շարքերը 1400 նորակոչիկով: Continue reading

Վրաստանում վթարվել է ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենա

Վրաստանի ՊՆ Փետրվար 10, 2017 14:11 | RAZM.INFO - Վրաստանի արևմտյան Սիմոնեթի գյուղում վթարվել է Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 22-րդ գումարտակի զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենա: Մեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով վիրավորվել է ԶՈւ 6 զինծառայող:  Continue reading

Վրաստանի ՊՆ-ից կրճատվել է 2000 զինծառայող և քաղծառայող

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիա (աջից) և Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության հրամանատար, գնդապետ Շավլեգո Տաբաթաձե (ձախից): Հունվար 30, 2017 18:53 | RAZM.INFO - Ավարտվել են Վրաստանի ՊՆ և ԶՈւ համակարգի կրճատումները, ինչի արդյունքում այս կառույցներից հեռացել կամ հեռացվել է 207 սպա, 123 սերժանտ և 1750 քաղաքացիական ծառայող: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Continue reading

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Աֆղանստան մեկնելուց առաջ վարժանքներ են արել

Վրաստանի ԶՈւ զինծառայողները վարժանքներ են անցկացնում պայմանական անցակետում: Հունվար 23, 2017 20:17 | RAZM.INFO - Հունվարի 23-ին Ալգետի հրաձգարանում Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակի և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է զորավարժություն: Վարժանքները վրաստանցի զինծառայողների Աֆղանստան մեկնելու պատրաստության շրջանակներում են իրականացվում: Continue reading

Վրաստանը ռազմական կարիքների համար աջակցություն է ստանալու Թուրքիայից

Թուրքական արտադրության «Էժդեր» ՀՄՄ-ն Վրաստանի ԶՈւ սպառազինությունում։ Հունվար 21, 2017 21:20 | RAZM.INFO - Թուրքիայի և Վրաստանի կառավարությունների միջև ռազմական ֆինանսական աջակցության մասին պայմանագրի համաձայն՝ թուրքական կողմը ռազմական կարիքների համար Վրաստանին հատկացնելու է 1,5 միլիոն թուրքական լիրա (մոտ 400 հազար դոլլար)։ Continue reading

Վրաստանի ՊՆ-ից կհեռացվի շուրջ 3000 քաղաքացիական աշխատակից

Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողներ Հունվար 13, 2017 17:34 | RAZM.INFO - Վրաստանի պաշտապանության նախարարությունում նախարար Լևան Իզորիայի հայտարարած վերակազմավորման շրջանակում սպասվում է 3000 քաղաքացիական աշխատակցի հեռացում, իսկ զինված ուժերը արդեն լքել է 209 սպա: Continue reading

Վրաստանի ռազմական ոլորտում 2016-ի կարևորագույն իրադարձությունները

Վրաստանի Զու ցուցադրական վարժանք • Վրացական «Դիդգորի» զրահամեքենան Սաուդյան Արաբիայում • Ամերիկյան Abrams տանկերը զորավարժության համար տեղափոխվել են Վրաստան • Վրաստանի նոր ՊՆ Լևան Իզորիան՝ ԶՈւ հրամկազմի հետ Դեկտեմբեր 30, 2016 15:39 | RAZM.INFO - Razm.info-ն առանձնացրել է 2016 թվականին Վրաստանի պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ նոր պետի նշանակումը, զորակոչի վերացումը և վերականգնումը, վրացական զրահամեքենաների վաճառքը Սաուդյան Արաբիային: Տարեվերջին Վրաստանի ՊՆ նոր ղեկավարը սկսեց արմատական փոփոխություններ իրականացնել նախարարությունում և զինված ուժերում: Continue reading

Վրացական զինուժից հեռացված 140 ռազմական ոստիկաններ պատրաստվում են դատի տալ ՊՆ-ին

Վրաստանի ՊՆ Դեկտեմբեր 28, 2016 14:21 | RAZM.INFO - Դեկտեմբերի 27-ին օրեր առաջ Վրաստանի զինված ուժերից հեռացված ռազմական ոստիկանները մամուլի ասուլիս են կազմակերպել և հայտարարել, որ պատրաստվում են համատեղ դատական գործ հարուցել Վրաստանի պաշտպանության նախարարության դեմ՝ իրենց հեռացնելու համար: Continue reading

Ռազմական բյուջեի 67%-ը աշխատավարձեր և վարչական ծախսեր են․ Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիա Դեկտեմբեր 27, 2016 19:12 | RAZM.INFO - Դեկտեմբերի 21-ին Քութաիսիում Վրաստանի ԶՈւ արևմտյան հրամանանատարության 3-րդ հետևակային բրիգադ այցի ժամանակ Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Չաչիբաիան հայտարարարություններ է արել Վրաստանի ՊՆ-ԶՈւ համակարգի կրճատումների մասին։ Continue reading

Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անում Աֆղանստան մեկնելուց առաջ

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Վազիանի զորավարժարանում՝ Թբիլիսի մոտակայքում: Դեկտեմբեր 20, 2016 20:18 | RAZM.INFO - Վրաստանի ԶՈւ արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակում ինտենսիվ պատրաստություն է իրականացվում «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում Աֆղանստան ուղարկվելու համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը: Continue reading