Tag Archives: վիրավորներ

Ադրբեջանի ԱԻՆ զինծառայողը ինքնասպանության փորձ է արել

Ադրբեջանի ԱԻՆ Հոկտեմբեր 18, 2017 10:27 | RAZM.INFO - Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության զորամասերից մեկում զինծառայող Ալիև Էլշադ Մարդան օղլուն (Əliyev Elşad Mərdan oğlu) որովայնի շրջանում դանակի 4 հարված է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: Continue reading

Ադրբեջանում այրվող զինամթերքի պահեստից 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել Ադրբեջանի ՊՆ ամենախոշոր զինամթերքի պահեստներից մեկում Օգոստոս 27, 2017 17:17 | RAZM.INFO - Օգոստոսի 27-ին Ադրբեջանի ՊՆ զինամթերքի խոշորագույն պահեստներից մեկում պայթյունից և հրդեհի բռնկումից հետո ՊՆ զորամասի 6 աշխատակից՝ ամենայն հավանականության զինծառայողներ, տեղափոխվել են հիվանդանոց:  Continue reading

Թուրք-քրդական բախումներում վիրավորվել է Թուրքիայի 2 զինծառայող

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում. արխիվ Օգոստոս 23, 2017 13:25 | RAZM.INFO - Օգոստոսի 22-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթելու արդյունքում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող:  Continue reading

Թուրքիայում պայթյունի արդյունքում վիրավորվել է 17 զինծառայող

Հաքքարիում PKK-ի զինյալները հարձակվել են զինվորական զրահամեքենայի վրա. (արխիվ) Հուլիս 17, 2017 16:53 | RAZM.INFO - Հուլիսի 17-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը գործարկվել է Թուրքիայի ԶՈւ ռազմական մեքենայի անցման ժամանակ, վիրավորվել է 17 զինծառայող:  Continue reading

[Լրացված] Մայիսի 4-ին ականի պայթյունից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Մայիս 4, 2017 20:17 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 4-ին, Տավուշի առաջնագծում ականի պայթյունից վիրավորվել է Շիրազ Կամոյի Սահակյանը, Ռազմինֆոյի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Continue reading

[Լրացված] Ապրիլի 17-ին հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող

Ապրիլ 18, 2017 19:00 | RAZM.INFO - Ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: Continue reading

Մարտի 23-ին վթարվել է զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենա, կան վիրավորներ

Մարտ 24, 2017 11:27 | RAZM.INFO - Մարտի 23-ին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին վթարվել է զինծառայողներ տեղափոխող «Ուրալ» ավտոմեքենա, ինչի հետևանքով 10 մարդ վիրավորվել է, այդ թվում 2 զինծառայող ստացել են լուրջ վնասվածքներ: Այս մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է Panorama.am լրատվակայքին:  Continue reading

Վրաստանում վթարվել է ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենա

Վրաստանի ՊՆ Փետրվար 10, 2017 14:11 | RAZM.INFO - Վրաստանի արևմտյան Սիմոնեթի գյուղում վթարվել է Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 22-րդ գումարտակի զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենա: Մեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով վիրավորվել է ԶՈւ 6 զինծառայող:  Continue reading

Փետրվարի 1-ին վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Փետրվար 2, 2017 9:50 | RAZM.INFO - Փետրվարի 1-ին  Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, սերժանտ Իսաև Ռաուֆ Մահամմադ օղլուն (İsayev Rauf Məhəmməd oğlu)։ Ավելի ուշ Պաշտպանության բանակից հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայող գերի է վերցվել։ Continue reading

[Լրացված] Հունվարի 16-ին վիրավորվել է ՊԲ զինծառայող

Հունվար 17, 2017 10:12 | RAZM.INFO - Հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Արցախի ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Գուրգեն Հարությունի Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:  Continue reading