Tag Archives: Սիրիայի Ազատ բանակ

ՌԴ միջամտությամբ Սիրիայի քրդերի և թուրքամետ ուժերի միջև «ոչ բախումային գոտի» է ստեղծվել

Թել-Ռիֆաթի «ոչ բախումային գոտին». Աղբյուրը՝ ՌԴ ՊՆ Սեպտեմբեր 6, 2017 16:01 | RAZM.INFO - Սիրիայի Հալեպ քաղաքից հյուսիս՝ Թել-Ռիֆաթի շրջանում, Սիրիայի քրդական ուժերի և Թուրքիայի հովանավորությամբ կռվող զինյալ խմբավորումների միջև «ոչ բախումային գոտի» է սահմանվել: Այդ ատարածքում քրդական ուժերին փոխարինել են ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության ուժերը: Continue reading

Սիրիացի զինյալները կառավարական բանակի ՄիԳ-21 կործանիչ են խոցել

Սիրիայի ԶՈւ խոցված ՄիԳ-21 կործանիչի լուսանկարները Օգոստոս 16, 2017 14:06 | RAZM.INFO - Սիրիայի հարավում՝ Հորդանանի հետ սահմանակից Էլ Բադիա թաղամասում, սիրիական ընդդիմադիր զինյալ խմբավորումներից մեկի անդամները խոցել են Սիրիայի ԶՈւ ՄիԳ-21 կործանիչ: Օդաչուն ողջ է մնացել, գտնվում է զինյալների ձեռքում: Continue reading

Սիրիայում բախումներ են գրանցվել պրոթուրքական զինյալների և Սիրիայի բանակի միջև

Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ Ալ-Բաբ քաղաքից հարավ Փետրվար 10, 2017 16:25 | RAZM.INFO - Փետրվարի 9-10-ին Թուրքիայի աջակցությամբ գործող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները Ալ-Բաբ քաղաքից հարավ ընկած տարածքներում հարձակվել են սիրիական բանակի դիրքերին: Զուգահեռաբար այդ զինյալները և թուրքական զինուժը արագացրել են գործողությունները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքը «Իսլամական պետությունից» գրավելու համար: Continue reading

Սիրիայի Ջերաբլուս շրջանում Թուրքիան ստեղծել է կանոնավոր ոստիկանական կառույց

«Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալններից կազմված կանոնավոր ոստիկանական խումբը Սիրիայի Ջերաբլուս շրջանում: Հունվար 25, 2017 15:38 | RAZM.INFO - Թուրքիայի զինուժի և նրանց աջակից, հիմնականում Սիրիայի թուրքմեններից կազմված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման ՝«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Սիրիայի հյուսիսային Ջերաբլուսի շրջանի «մաքրումից» հետո, այդ շրջանում ստեղծվել է կանոնավոր ոստիկանական կառույց: Continue reading

Թուրքիայի զինուժը Սիրիայում կշարժվի ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքայի ուղղությամբ

Թուրքիայի ԶՈւ տանկերը Սիրիայի տարածքում Հոկտեմբեր 28, 2016 14:47 | RAZM.INFO - Հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինուժը Սիրիայում «Եփրատի վահան» գործողությունը կշարունակի Մանբիջի և ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքայի ուղղությամբ, իսկ ներկայում շարժվում է դեպի Հալեպից հյուսիս ընկած Էլ-Բաբ քաղաք, որտեղից «Իսլամական պետությունը» շուտով ամբողջովին դուրս կգա։ Continue reading

Սիրիական բանակը առաջին անգամ հարվածել է Սիրիայի թուրքմեն զինյալներին

Սիրիայում Թուրքիայի աջակցությամբ գործող «թուրքմեն զինյալները» Հոկտեմբեր 26, 2016 16:05 | RAZM.INFO - Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Սիրիայի կառավարական զորքերի ուղղաթիռը հարվածել է  Հալեպից հյուսիս ընկած Էլ-Բաբ բնակավայր շարժվող, թուրքական զինուժի աջակցությամբ գործող տեղացի թուրքմեններին։ Սպանվել է 3 թուրքմեն, վիրավորվել՝ 13-ը։ Continue reading

Ահաբեկչություն թուրք-սիրիական սահմանին. կան սպանվածներ

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը. 2016-ի օգոստոս Հոկտեմբեր 14, 2016 14:37 | RAZM.INFO - Թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպի հյուսիսում գտնվող Ազեզ քաղաքի մոտ Թուրքիայի աջակցությամբ գործող «Սիրիայի ազատ բանակի»  (ՍԱԲ) վերահսկողության տակ գտնվող հսկիչ անցագրային կետում, ավտոբուս է պայթել, սպանվել է ավելի քան 20 մարդ, հիմնականում ՍԱԲ-ի զինյալներ, կան տասնյակ վիրավորներ: Continue reading

Թուրքիայի ԶՈւ-ն Սիրիայում սպանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 19 զինյալ

Ջերաբլուսի շրջանը անցել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության ներքո: Հոկտեմբեր 12, 2016 12:12 | RAZM.INFO - Հոկտեմբերի 11-ին Թուրքիայի զինված ուժերը և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Սիրիայում անցկացվող «Եփրատի վահան» գործողությունների շրջանակներում շարքից հանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմավորման 19 զինյալի:  Continue reading

Թուրքական բանակը Սիրիայում խոցել է ԻՊ 91 թիրախ

Թուրքիայի ԶՈւ տանկերը և Սիրիայի թուրքմեն զինյալները՝ Ջերաբլուսի ճամփին Հոկտեմբեր 11, 2016 20:22 | RAZM.INFO - Հոկտեմբերի 10-ին Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» գործողության շրջանակում թուրքական բանակը հրետանիով և տանկերով խոցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 91 թիրախ։ Continue reading

Սիրիայի Ջերաբլուսի շրջանը անցել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկության ներքո

Ջերաբլուսի շրջանը անցել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության ներքո: Օգոստոս 25, 2016 11:27 | RAZM.INFO - Օգոստոսի 24-ին Թուրքիայի զինված ուժերի և կոալիցիայի՝ Սիրիայի հյուսիսային Ջերաբլուսի շրջանում համատեղ ռազմական գործողությունների ընթացքում «Սիրիայի ազատ բանակը» ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Ջերաբլուս շրջանը: Continue reading