Tag Archives: սահմանապահ ծառայություն

Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահները համատեղ վարժանք են արել Հայաստան-Իրան սահմանին

Նյուվադի (Նռնաձոր) գյուղը հայ-իրանական սահմանի մոտ Հուլիս 10, 2017 17:16 | RAZM.INFO - Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահների գործողությունների նպատակն է եղել կասեցնել Իրանից Հայաստանի Սյունիքի մարզ, ապա նաև Արցախ ներթափանցումը: Այս մասին ՌԴ ԱԴԾ սահպանապահ վարչության հաղորդագրությունը փոխանցում է Sputnik Armenia կայքը: Continue reading

Թուրքիայում հիմնվելու է ՆԳՆ-ին ենթակա սահմանապահ ծառայություն

Թուրքիայի ԶՈւ զորավարժությունը Սիրիայի սահմանին Դեկտեմբեր 19, 2015 17:34 | RAZM.INFO - Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) խորհրդարանին է ներկայացրել պրոֆեսիոնալ սահմանապահ ծառայություն հիմնելու նախագիծը, որով նախատեսվում է նաև քաղաքացիական վերահսկողություն սահմանել ներկայումս Թուրքիայի պետական սահմանների հսկողությունն իրականացնող ԶՈւ ցամաքային զորքերի, առափնյա անվտանգության հրամանատարության և մաքսային ծառայության մարմինների նկատմամբ: Continue reading

Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զինծառայողին գտել են կախված

Գյումրիում տեղակայված Կարմիր Դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատի զինծառայողները Նոյեմբեր 20, 2015 16:23 | RAZM.INFO - Հայաստանում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայողին այսօր՝ նոյեմբերի 20-ին, Շիրակի մարզի գյուղերից մեկում գտել են կախված: Continue reading

Ադրբեջանի սահմանապահ պետծառայության ղեկավարը մի շարք հանդիպումներ է ունեցել Աստանայում

Ադրբեջանը մասնակցել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 74-րդ նիստին։ Նոյեմբեր 13, 2015 20:36 | RAZM.INFO - Նոյեմբերի 11-ից 12-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Ադրբեջանի սահմանապահ պետծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի գլխավորած պատվիրակությունը որպես դիտորդ մասնակցել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 74-րդ նիստին։ Continue reading

Ադրբեջանում է Վրաստանի սահմանապահ ոստիկանության պետը. օրակարգում հսկողության ուժեղացումն է

Ադրբեջանցի սահմանապահներ Հունիս 3, 2015 15:47 | RAZM.INFO - Հունիսի 2-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Վրաստանի սահմանապահ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Զուրաբ Գամեզարդաշվիլու գլխավորած պատվիրակությունը, որին ընդունել է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը։ Continue reading

Ադրբեջանի սահմանապահները զորավարժություն են անցկացնում Արցախի սահմանի մոտ

Ադրբեջանի սահմանապահները սահմանախախտ բռնելու վարժանքների ժամանակ Մայիս 19, 2015 14:35 | RAZM.INFO - Ադրբեջանում մայիսի 19-ին մեկնարկել է պետական սահմանապահ ծառայության արագ արձագանքման ստորաբաժանումների և օդուժի ներգրավմամբ անցկացվող զորավարժություն, որի նպատակը «Ադրբեջանի պետական սահմանը հատած թշնամական խմբերի» վնասազերծումն է։ Continue reading

Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետի իրանյան այցի արդյունքները

Իրանի և Ադրբեջանի սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Բաքվում. օգոստոս, 2014թ. Փետրվար 26, 2015 23:16 | RAZM.INFO - Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևն Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում՝ փետրվարի 23-24-ին, հանդիպել է Իրանի ոստիկանության պետ Էսմաիլ Ահմադի Մողադդամին և պաշտպանության նախարար Հուսեյն Դեհղանին: Continue reading

Ադրբեջանի սահմնապահ ծառայության պետը Թեհրանում հանդիպել է իր պաշտոնակցին

Իրանի և Ադրբեջանի սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Բաքվում. օգոստոս, 2014թ. Փետրվար 24, 2015 17:06 | RAZM.INFO - Պաշտոնական այցով Իրանում գտնվող Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևն այսօր՝ փետրվարի 24-ին, հանդիպել է ԻԻՀ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Գասըմ Ռեզային, որից հետո կողմերի միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր։ Continue reading

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետն այցելել է Եգիպտոս

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետը Եգիպտոսում Փետրվար 20, 2015 13:11 | RAZM.INFO - Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևն իր պատվիրակության հետ փետրվարի 17-20-ը եղել է Եգիպտոսում, որտեղ նրան ընդունել է Եգիպտոսի պաշտպանության և ռազմական արդյունաբերության նախարար, զինված ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Սիդգի Սուբհին: Continue reading

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը վարժանքներ է անցկացրել Կասպից ծովում

Ադրբեջանի առափնյա անվտանգության նավ Դեկտեմբեր 15, 2014 20:25 | RAZM.INFO - Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը  դեկտեմբերից 8-11-ը Կասպից ծովի ադրբեջանական հատվածում անցկացրել է մարտավարական զորավարժություն, որի ընթացքում, ադրբեջանական կողմի հավաստմամբ, գիշերային պայմաններում կիրառվել են զենիթահրետանային կայաններ և զենիթահրթիռային համալիրներ։ Continue reading