Tag Archives: Ռեջեփ Թայիփ Էրդողան

Ս-400-ների գործարքի առաջին փուլում համատեղ արտադրություն չի նախատեսվում. Էրդողան

Ռուսաստանի բանակի Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը զորավարժության ժամանակ Հոկտեմբեր 13, 2017 13:21 | RAZM.INFO - Հոկտեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման գործարքի հետ կապված որևէ խնդիր չկա: Էրդողանն ընդգծել է, որ առաջին փուլում համակարգերի համատեղ արտադրություն չի նախատեսվում:  Continue reading

Թուրքիայի ոստիկանությունը պետք է հրաժարվի ամերիկյան ատրճանակներից. Էրդողան

Sig Sauer P229 ատրճանակ Հոկտեմբեր 13, 2017 10:54 | RAZM.INFO - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոստիկանությանը հրահանգել է հրաժարվել ամերիկյան արտադրության Sig Sauer ատրճանակներից և անցնել տեղական զենքերի օգտագործմանը: Նմանատիպ հրահանգ ստացել է նաև Էրդողանի պահպանության գունդը:  Continue reading

Թուրքիայի նախագահը մեկնել է Իրան. Թեհրանն ու Անկարան քայլեր են մշակում Իրաքյան քրդերի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Հոկտեմբեր 4, 2017 13:10 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Թեհրան՝ Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստին մասնակցելու: Կողմերը կքննարկեն նաև Իրաքյան Քրդստանի դեմ հնարավոր քայլերը:  Continue reading

«Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ». Էրդողանը կրկին սպառնացել է Իրաքի քրդերին

Թուրքիայի ԶՈւ զորավարժություն Իրաքի սահմանին. սեպտեմբեր 2017 թ. Հոկտեմբեր 2, 2017 12:59 | RAZM.INFO - Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին սպառնացել է Իրաքյան Քրդստանի դեմ ռազմական գործողություներով՝ նշելով, որ թուրքական ստորաբաժանումները Սիլոփիում՝ Իրաքի հետ սահմանին, «պատրաստ են»: այս հարցը կքննարկեն նաև Իրանը և Թուրքիան՝ Էրդողանի Իրանի այցի ընթացքում: Continue reading

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները համաձայն են Սիրիան ապաէսկալացիայի գոտիների բաժանելուն

Սեպտեմբեր 29, 2017 13:14 | RAZM.INFO - Սեպտեմբերի 28-ին Թուրքիա է այցելել և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պուտինին ի թիվս այլ պաշտոնայների ուղեկցել է նաև ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը: Կողմերը համաձայնության են հասել Սիրիայում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու շուրջ: Continue reading

Թուրքիայում նախագաhի գլխավորությամբ անվտանգության հարցերով նիստ է անցկացվել

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ. 27.01.2016 թ. Սեպտեմբեր 28, 2017 13:43 | RAZM.INFO - Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անվտանգության հարցերով նիստ է անցկացվել նախագահի նստավայրում:  Continue reading

Էրդողան. տեսնենք Հս. Իրաքի ղեկավարությունը նավթը ինչպե՞ս կարտահանի, փականը մեզ մոտ է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան Սեպտեմբեր 25, 2017 14:30 | RAZM.INFO - Իրաքյան Քրդստանում անցկացվող անկախության հանրաքվեին զուգահեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը սպառնացել է դադարեցնել նավթի արտահանումը Թուրքիայի տարածքով: «Անկախ արդյունքից, չենք ճանաչում հանրաքվեի արդյունքները»,–նշել է էրդողանը:  Continue reading

ԱՄՆ Կոնգրեսն արգելել է զենք վաճառել Էրդողանի թիկնապահներին

Էրդողանի թիկնապահները ԱՄՆ-ում ցուցարարների են ծեծում Սեպտեմբեր 20, 2017 17:31 | RAZM.INFO - ԱՄՆ Կոնգրեսը արգելափակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի թիկնապահներին շուրջ 1,2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ամերիկյան արտադրության զենք վաճառելու թույլտվությունը: ԱՄՆ նախագահի վարչակազմը Կոնգրեսից հետ է քաշել առաջարկը: Continue reading

Իրանի հետ համատեղ պայքարն ահաբեկչական կառույցների դեմ մշտապես օրակարգում է. Էրդողան

Քրդական «Փեժակ» խմբավորման զինյալներ Օգոստոս 21, 2017 15:57 | RAZM.INFO - Օգոսոտոսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ահաբեկչական կառույցների դեմ Իրանի հետ համատեղ գործողությունները մշտապես երկու երկրների օրակարգում են:  Continue reading

Թուրքիայի կառավարությունը ցանկանում է երկարաձգել «արտակարգ դրությունը». Թուրքիայի վարչապետ

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին. 2016-ի հուլիս Հուլիս 17, 2017 10:52 | RAZM.INFO - Հուլիսի 14-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ կառավարությունը ցանկանում է երկարաձգել երկրում «արտակարգ դրության» ժամկետը, որը լրանում է հուլիսի 19-ին: Continue reading