Tag Archives: ռազմական հեղաշրջումներ

Թուրքիայի ՌՕՈւ մի քանի բարձրաստիճան զինվորական կարող են 7,5-15 տարի ազատազրկման ենթարկվել

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ Մարտ 24, 2017 10:56 | RAZM.INFO - Թուրքիայի Դիարբեքիր նահանգի դատախազությունը քրեական գործ է հարուցել Թուրքիայի ռազմաօդային ուժերի 4 բարձրաստիճան սպաների նկատմամբ, որի համաձայն պահանջվում է նրանց 7,5-ից 15 տարվա ազատազրման ենթարկել: Continue reading

Գերմանիան համոզված չէ, որ Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպել է Գյուլենը

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Մարտ 21, 2017 13:24 | RAZM.INFO - Գերմանիան համոզված չէ, որ Թուրքիայում 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Այս մասին մարտի 18-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին հետախուզության ղեկավար Բրունու Կահլը՝ գերմանական Der Spiegel պարբերականին տված հարցազրույցումContinue reading

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի զինուժից հեռացվել է շուրջ 23000 ծառայող

Թուրքական բանակի զինծառայողների հանդերձանքը Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո (արխիվ) Մարտ 21, 2017 10:10 | RAZM.INFO - Մարտի 17-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերից 6511 մարդ է հեռացվել, 16409 մարդ էլ զրկվել է կուրսանտի կարգավիճակից: Continue reading

Թուրքիայում «արտակարգ դրության» երկարաձգման դեպքում կլրանա դրա հաստատման 1 տարին

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Մարտ 10, 2017 20:09 | RAZM.INFO - Մարտի 9-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում «արտակարգ դրության» երկարաձգման հարցը պետք է քննարկի երկրի ազգային անվտանգության խորհուրդը:  Continue reading

Հունաստան է փախել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած ևս 2 թուրք զինծառայող

Հունաստան փախած Թուրքիայի ԶՈւ զինծառայողները, ովքեր մեղադրվում են Թուրքիայի նախագահի դեմ մահափորձ իրականացնողների խմբում լինելու համար: Փետրվար 24, 2017 13:14 | RAZM.INFO - Թուրքիայի ռազմածովային ուժերի «ստորջրյա հարձակման» (SAT) հրամանատարության 2 զինծառայող, ովքեր մեղադրվում են 2016-ի հուլիսին երկրում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի նախագահի դեմ մահափորձ իրականացնելու մեջ փախել են Հունաստան և քաղաքական ապաստան են խնդրել այդ երկրի իշխանություններից:  Continue reading

Թուրքիայի ժանդարմերիայից հեռացվել է մոտ 900 զինծառայող

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Փետրվար 8, 2017 17:58 | RAZM.INFO - Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո հաստատված արտակարգ դրության պայմաններում երկրի ղեկավարությունը ընդունել է ևս մեկ օրենքի ուժ ունեցող հրամանագիր, որի համաձայն երկրի տարբեր գերատեսչական կառույցներից հեռացվել է  4646 մարդ: Continue reading

Հունաստանը հրաժարվել է արտահանձնել թուրք զինծառայողներին Թուրքիային

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին Հունվար 27, 2017 12:35 | RAZM.INFO - Հունվարի 26-ին Հունաստան գերագույն դատարանը որոշել է Թուրքիային չարտահանձնել այդ երկրում 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած և ուղղաթիռով Հունաստան փախած 8 զինծառայողներին: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:  Continue reading

Թուրքիայում կրկին բարձրաստիճան զինվորական են ձերբակալել

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ Հունվար 20, 2017 16:03 | RAZM.INFO - Հունվարի 19-ին թուրքական ոստիկանությունը «գյուլենականության» մեջ մեղադրվող զինվորականների հետաքննության շրջանակներում կալանքի տակ է վերցրել Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի՝ Թեքիրդաղում տեղակայված 8-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի շտաբի պետին: Continue reading

Թուրքիայում կալանավորվել է զինված ուժերի ևս 2 զինծառայող

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին Դեկտեմբեր 28, 2016 11:15 | RAZM.INFO - Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում ոստիկանության կողմի մի քանի օր առաջ ձերբակալված Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայողներից 2-ի նկատմամբ կալանավորելու որոշում է ընդունվել, մյուսը ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Continue reading

Թուրքիայի զինված ուժերից մինչև այժմ հեռացվել է շուրջ 22000 մարդ

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին Դեկտեմբեր 12, 2016 12:34 | RAZM.INFO - Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչև այժմ երկրի զինված ուժերի հեռացվել է շուրջ 22,085 մարդ, որից 16,409-ը ռազմական դպրոցների կուրսանտներն են: Continue reading