Tag Archives: Պենտագոն

ԱՄՆ-ն վերանայում է օտարերկրացիներին զինծառայության ընդունելը. Fox News

ԱՄՆ բանակի զինծառայողներ Օգոստոս 4, 2017 10:10 | RAZM.INFO - Միացյալ Նահանգները անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցրել է պաշտպանության նախարարության MAVNI  ծրագրի դիմումների ընդունումը, որոնցով օտարերկրացիները արագացված կարգով քաղաքացիություն են ստանում և ծառայում երկրի զինված ուժերում: Continue reading

ԱՄՆ-ն մտահոգված է Թուրքիայի՝ Ս-400-ներ գնելու որոշումով. Պենտագոն

Ռուսաստանի ԶՈւ՝ Սիրիայի տեղափոխված և անմիջապես մարտական հերթապահության դրված Ս-400 ՀՕՊ համակարգերի արձակման կայանները Օգոստոս 1, 2017 17:37 | RAZM.INFO - Հուլիսի 31-ին Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակ Ջեֆ Դեյվիսը հայտարարել է, որ Պենտագոնը մտահոգված է նրանով, որ Թուրքիան որոշել է Ս-400 ՀՕՊ համակարգեր գնել Ռուսաստանից:  Continue reading

Պենտագոնը կարող է ինքնուրույն փոփոխել Աֆղանստանում զորքի քանակը

ԱՄՆ զինծառայողներն Աֆղանստանում Հունիս 14, 2017 12:11 | RAZM.INFO - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի (պաշտպանության դեպարտամենտ) ղեկավար Ջեյմ Մետտիսին լիզորել է փոփոխել Աֆղանստանում ամերիկյան զորախմբի քանակը: Continue reading

ԱՄՆ-ն Թուրքիային «կզեկուցի» Սիրիայի քրդերին ուղարկած զենքերի մասին. Պենտագոն

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը սկսել է Ռաքքա քաղաքը ազատագրելու գործողությունը: Հունիս 2, 2017 15:18 | RAZM.INFO - Միացյալ Նահանգները թափանցիկ է Թուրքիայի հետ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող, հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորմանը զենք ու զինամթերք տրամադրելու հարցում:  Continue reading

ԱՄՆ հրթիռակոծումից վնասվել կամ ոչնչացվել է Սիրիայի ավիացիայի 20 տոկոսը. Պենտագոն

Սիրիայի Հոմս նահանգի ավիաբազան ԱՄՆ զինուժի հարվածներից հետո. ապրիլ 2017թ. Ապրիլ 11, 2017 12:23 | RAZM.INFO - Սիրիայի ԶՈւ՝ Հոմսում տեղակայված  «Շայրաթ» ավիաբազային ԱՄՆ-ի կողմից  հրիթռների արձակման արդյունքում վնասվել կամ ոչնչացվել են «Շայրաթ» ավիաբազայի վառելիքի և զինամթերքի պահեստները, Սիրիայի ՀՕՊ կարողությունները և Սիրիայի ավիացիայի 20 տոկոսը:  Continue reading

CNN. Պենտագոնը կարող է առաջարկել ԱՄՆ ղեկավարությանը՝ զորք մտցնել Սիրիայի տարածք

Ամերիկյան բանակի զինծառայողները Փետրվար 16, 2017 11:14 | RAZM.INFO - Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը փետրվարի 16-ին փոխանցել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության (Պենտագոն) ներկայացուցչի հայտարարությունն առ այն, որ հնարավոր է Միացյալ Նահանգները կանոնավոր զինված ստորաբաժանումներ մտցնի Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար: Continue reading

ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետին

ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետին: Նոյեմբեր 7, 2016 11:38 | RAZM.INFO - Նոյեմբերի 6-ին ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը Անկարայում հանդիպել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարին: Կողմերը քննարկել են Սիրիայում և Իրաքում վերջին շրջանի զարգացումները, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը: Continue reading

Սիրիայում սպանվել է ԻՊ առանցքային առաջնորդներից մեկը

Իրաքում և Սիրիայում ԻՊ դիրքերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները 2016թ. հուլիսի 20 դրությամբ Սեպտեմբեր 17, 2016 14:52 | RAZM.INFO - Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Պենտագոնի մամուլի քարտուղար Փեթեր Քուքը հայտարարել է, որ սեպտեմբերի 7-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի՝ Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքի մոտակայքում հասցրած ավիահարվածների արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար-առաջնորդներից Վաիլ Ադիլ Հասան Սալման ալ-Ֆայադը:  Continue reading

ՌԴ զինուժը Սիրիայում հարվածել է ԱՄՆ զինծառայողների բազային. թեման փակված է. Ինտերֆակս

Ռուսաստանի ավիահարվածները Սիրիայում այն բազաներին, որտեղ տեղակայված են եղել բրիտանացի և ամերիկացի զինծառայողներ (հունիս 2016) Հուլիս 22, 2016 17:26 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի՝ Սիրիայում տեղակայված զորախումբը 2016-ի հունիսին ավիահարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված օբյեկտներից մեկին, որը, ինչպես պարզվել է ավելի ուշ, օգտագործում էին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի զինվորականները: Այս մասին տեղեկությունը հաստատել է ռուսաստանյան «Ինտերֆակս» գործակալության աղբյուրը: Continue reading

Ռուսաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են Սիրիայի օդային տարածքում միջադեպերի կանխարգելման հուշագիր

ԱԹՍ-ի կառավարման կենտրոն՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օպերատորների համատեղ շահագործմամբ Հոկտեմբեր 22, 2015 16:35 | RAZM.INFO - Հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Պենտագոնի հետ համատեղ ստորագրել է Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ հուշագիր։ Continue reading