Tag Archives: ՊԲ

Արցախի նախագահի ռազմական հարցերով խորհրդականը ազատվել է պաշտոնից սեփական դիմումի համաձայն

Մայիս 19, 2020 13:52 | RAZM.INFO -

Մայիսի 19-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, որով Տիգրան Աբրահամյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Հրամանագիրը հրապարակվել է Արցախի նախագահի կայքում։

Continue reading

Զինծառայողի վարձակալած բնակարանի վարձը այսուհետ կտրվի զորամասի հրամանատարի հրամանով

Մայիս 14, 2020 16:17 | RAZM.INFO -

ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել զինծառայողների կողմից բնակելի տարածքի վարձակալության համար դրամական փոխհատուցման տրամադրման կարգում։ Նախկինում գումար տրամադրելու որոշումը կայացնում էր հատուկ բնակարանային հանձնաժողովը։ Այս գործընթացը, ՊՆ գնահատմամբ, տևում էր միջինը 3 ամիս։ Նոր փոփոխություններով՝ գործընթացը տեղայնացվում է, և այսուհետ որոշումի կայացումը վերապահվում է զորամասի հրամանատարին։

Continue reading

[Թարմացված] Մայիսի 10-ին մահացել է ՊԲ զինծառայող

Մայիս 10, 2020 23:05 | RAZM.INFO -

Մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վնասվածքից մահացել է ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը:

Continue reading

Մարտական կրակով տանկային զորավարժություն Պաշտպանության բանակում

Վարժանքներ Արցախում: 2020 թ. մայիս Մայիս 8, 2020 18:39 | RAZM.INFO -

Այսօր`մայիսի 8-ին, ՊԲ առանձին տանկային բրիգադի ստորաբաժանումներից մեկը անցկացրել է մարտական կրակով վաշտային մարտավարական զորավարժություն։

Continue reading

Վարժանքներ. ՊԲ-ն ետ է մղել պայմանական «թշնամուն» և հակագրոհով զբաղեցրել ավելի նպաստավոր բնագծեր

Ապրիլ 23, 2020 20:34 | RAZM.INFO -

Հակառակորդի գործողությունների բնույթը հաշվի առնելով` ապրիլի 20-23-ը ՊԲ հարավային զորամասերից մեկը անցկացրել է գնդային մարտավարական զորավարժություն։

Continue reading

Հուլիս-օգոստոսին զորակոչիկները կմեկնեն զորամասեր

Զորակոչիկը ցուցադրում է, թե որ զորամասն է ընտրել Ապրիլ 23, 2020 16:38 | RAZM.INFO -

ՀՀ կառավարությունը հայտարարում է 2020 թվականի մայիսի 1-ից օգոստոսի վերջ ՀՀ արական սեռի քաղաքացիների զոչակոչ իրականացնելու մասին։

Continue reading

Արցախի ՊԲ-ն խոցել է ադրբեջանական «Օրբիտեր» ԱԹՍ

Orbiter 3 անօդաչու Ապրիլ 21, 2020 19:40 | RAZM.INFO -

Ապրիլի 21-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված ՀՕՊ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական «Օրբիտեր» տիպի ԱԹՍ-ի մուտքը Արցախի օդային տարածք, բերվել են համապատասխան աստիճանի և ժամը 13:07-ի սահմանում խոցել այն:

Continue reading

Ապրիլի 3-ին մահացել է ՊԲ զինծառայող

Ապրիլ 3, 2020 12:06 | RAZM.INFO -

Ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վերքից մահացել է ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը:

Continue reading

Ադրբեջանը ստում է, Արցախի ՊԲ-ն չի դիմել սադրանքի․ ՊԲ

Մարտ 24, 2020 13:05 | RAZM.INFO -

Արցախի Պաշտպանության բանակը ապատեղեկատվություն է որակում ադրբեջանական կողմի տեղեկատվությունը այն մասին, որ ՊԲ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի»:

Continue reading

Կամո Վարդանյանը նշանակվել է ՊԲ շտաբի պետ

Մարտ 19, 2020 16:08 | RAZM.INFO -

Արցախի ղեկավար Բակո Սահակյանի հրամանագրով` գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ: Նա այդ պաշտոնը զբաղեցրել էր նաև 2012-2017թթ.:

Continue reading