Tag Archives: պարգևատրումներ

ՀՀ նախագահը մասնակցել է Արցախի ՊԲ զինծառայողների պարգևատրման արարողությանը

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՊԲ զինծառայողներին ավտոմեքենաներով պարգևատրելու արարողությանը Դեկտեմբեր 12, 2016 10:26 | RAZM.INFO - Դեկտեմբերի 11-ին Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հետ մասնակցել է ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և հայրենանվեր գործունեության համար ՊԲ մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների նվերներով խրախուսելու՝ ավտոմեքենաներով պարգևատրելու արարողությանը: Continue reading

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը ներկայացրել է պարգևատրված զինծառայողների սխրանքները

Մայիս 11, 2016 17:47 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է ապրիլյան մարտերին մասնակցած և պարգևատրված զինծառայողների անուններն ու նրանց կատարած սխրանքները: Continue reading

Ապրիլյան մարտերի համար պարգևատրված զինծառայողների անունները և նրանց սխրանքների նկարագրությունը

Նախագահ Սարգսյանը և նրան ուղեկցող պաշտոնյաները՝ պարգևատրված զինծառայողների հետ Մայիս 10, 2016 13:58 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է ապրիլի 2-5-ը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ պետական պարգևներով պարգևատրման արժանի զինծառայողների անվանացուցակը (մի մասը): Continue reading

Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանն Արցախի հերոս

Արցախի հերոս, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյան Մայիս 8, 2016 20:28 | RAZM.INFO - Բակո Սահակյանը ստորագրել է Շուշիի ազատագրման, Արցախի պաշտպանության բանակի ու Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի օրվա կապակցությամբ մի շարք հրամանագրեր է ստորագրել պարգևատրելու մասին։ Continue reading

ՀՀ նախագահն Արցախում պարգևատրել է ապրիլյան մարտերի մասնակից զինծառայողներին (ցուցակ)

Նախագահ Սարգսյանը և նրան ուղեկցող պաշտոնյաները՝ պարգևատրված զինծառայողների հետ Ապրիլ 19, 2016 19:45 | RAZM.INFO - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի ղեկավար Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 19-ին, այցելել են ՊԲ զորամասերից մեկը և ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգևներ հանձնել մի խումբ զինծառայողների: Continue reading

ՊԲ զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի «Մարտական ծառայություն» մեդալ Ապրիլ 1, 2016 19:18 | RAZM.INFO - Բակո Սահակյանի՝ ապրիլի 1-ին ստորագրած հրամանագրով՝ հայկական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի զինծառայող Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Continue reading

ՊԲ զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով

Արցախի «Մարտական ծառայություն» մեդալ Փետրվար 5, 2016 17:59 | RAZM.INFO - Բակո Սահակյանի՝ փետրվարի 5-ի հրամանագրերից մեկով Պաշտպանության բանակի զոհված զինծառայող, շարքային Սիմոն Ճավռշյանը սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Continue reading

Բանակի օրվա առթիվ նախագահ Սարգսյանը պարգևատրել է 100-ից ավելի զինծառայողների

Նախագահ Սարգսյանը շարքային կազմի պարգևատրված զինծառայողներից մեկի հետ Հունվար 27, 2016 21:37 | RAZM.INFO - Բանակի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով, արժանացել զինվորական բարձր կոչումների: Continue reading

Հետմահու պարգևատրվել են ՊԲ զոհված զինծառայողները

Արցախի «Մարտական ծառայություն» մեդալ Նոյեմբեր 13, 2015 17:10 | RAZM.INFO - Բակո Սահակյանի՝ նոյեմբերի 13-ի հրամանագրերով՝ Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայողներ, շարքայիններ Միքայել Թորոսյանը և Վահե Վանոյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։ Continue reading

Զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայության» մեդալով

Արցախի «Մարտական ծառայություն» մեդալ Սեպտեմբեր 26, 2015 14:03 | RAZM.INFO - Այսօր` սեպտեմբերի 26-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել երեկ զոհված զինծառայողներին հետմահու պարգևատրելու մասին, հաղորդում է նախագահի պաշտոնական կայքը: Continue reading