Tag Archives: ուղղաթիռ

Իրանը Ռուսաստանից Մի-8 և Մի-17 ուղղաթիռների պահեստամասեր կգնի

Մի-8 ուղղաթիռները զորավարժության ժամանակ Հուլիս 21, 2017 14:51 | RAZM.INFO - Ռուսաստանում անցկացվող «ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսի ընթացքում Իրանը և Ռուսաստանը կնքել Իրանին Մի-8 և Մի-17 բազմանպատակային ուղղաթիռների պահեստամասեր մատակարարելու վերբերյալ պայմանագրեր: Continue reading

Իրանը և Ռուսաստանն ուղղաթիռների հավաքման մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Մայիս 29, 2017 16:52 | RAZM.INFO - «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և Իրանի ուղղաթիռաշինական ընկերությունը  (Iran Helicopter Support & Renewal Company (IHSRC)) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Իրանում թեթև դասի ուղղաթիռների հավաքման գործընթացում կողմերի փոխգործակցությունը կազմակերպելու շուրջ։ Continue reading

Իրանի բանակը համալրվել է վերանորոգված ուղղաթիռներով

Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի ավիացիայի «Bell-206» ուղղաթիռը Մայիս 22, 2017 16:52 | RAZM.INFO - Իրանի բանակի ցամաքային զորքերի  ավիացիան համալրվել է 3 միավոր վերանորոգված  Boeing CH-47 Chinook,  5 միավոր Bell-214,  1 միավոր Bell-206, 1 միավոր Bell-205, 2 միավոր Bell-AH-1 Cobra դասի ուղղաթիռներով։ Այս մասին մայիսի 22-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Continue reading

Ադրբեջանում բացվելու է թեթև ինքնաթիռների և ուղղաթիռների հավաքման գործարան

Ավստրիական Diamond Aircraft Industries ընկերության արտադրության թեթև ինքնաթիռ Ապրիլ 26, 2017 15:13 | RAZM.INFO - Ապրիլի 25-ին Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաք այցի ժամանակ Ադրբեջանում Ավստրիայի դեսպան Աքսել Վեքսինը հայտարարել է, որ այդ քաղաքում բացվելու է թեթև ինքնաթիռների և ուղղաթիռների հավաքման գործարան: Continue reading

Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետությունը» խոցել է Իրաքի բանակի ուղղաթիռ

Մոսուլ. 2017 թվական, հունվար Ապրիլ 7, 2017 11:36 | RAZM.INFO - Ապրիլի 6-ին Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում Իրաքի զինված ուժերի ուղղաթիռ է ընկել: Իրաքի ռազմական աղբյուրը հայտնում են, որ ուղղաթիռը խոցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները: Փոխանցում է Reuters գործակալությունը:  Continue reading

Իրանում ռուսաստանյան թեթև դասի ուղղաթիռներ կարտադրվեն

Ապրիլ 7, 2017 10:42 | RAZM.INFO - «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և Իրանի արդյունաբերական զարգացման ու վերակառուցման կազմակերպությունը (Iran's Industrial Development & Renovation Organization (IDRO) ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Իրանում Կա-226 կամ «Անսատ» թեթև ուղղաթիռների հավաքման համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին։ Continue reading

Իրանը տեղական արտադրության ուղղաթիռ է ներկայացրել

Իրանական արտադրության «Սաբա-248» ուղղաթիռը Մարտ 7, 2017 20:03 | RAZM.INFO - Իրանը ներկայացրել է տեղական արտադրության «Սաբա-248» ուղղաթիռը, որը կարող է օգտագործվել հետախուզական, որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացման համար։ Continue reading

Ուկրաինական ընկերությունը կարող է ներգրավվել ռուս-չինական ուղղաթիռի արտադրությանը

Ռուս-չինական համատեղ նախագծման ծանր բեռնատար ուղղաթիռի եռաչափ պատկեր Փետրվար 15, 2017 12:55 | RAZM.INFO - Չնայած շարժիչաշինության շուրջ ռուս-ուկրաինական երբեմնի համագործակցության դադարեցմանը՝ ուկրաինական «Մոտոր Սիչ» ընկերությունը հնարավոր է ներգրավվի ռուս-չինական համատեղ նախագծման ծանր բեռնատար ինքնաթիռի ստեղծմանը:  Continue reading

Ռուսաստանը Չինաստանին Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռներ կմատակարարի

Ռուսաստանյան արտադրության Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռ Դեկտեմբեր 29, 2016 18:41 | RAZM.INFO - 2015 թվականի նոյեմբերին կնքած պայմանագրով Չինաստանին մատակարարվելիք 4 միավոր Կա-32Ա11ՎՍ  ուղղաթիռների առաջին խմբաքանակը Չինաստանը կստանա մինչև տարեվերջ։ Մատակարարումները կշարունակվեն  2017 թվականին։ Continue reading

Հորմուզի նեղուցում Իրանը ամերիկյան ուղղաթիռ է նշանառության տակ առել. Reuters

Ամերիկյան MH-60S ուղղաթիռը Նոյեմբեր 29, 2016 18:07 | RAZM.INFO - Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմանավերից մեկը Հորմուզի նեղուցում նշանառության տակ է առել ամերիկյան MH-60 ուղղաթիռը: Այս մասին նոյեմբերի 29-ին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչներին: Continue reading