Tag Archives: Նախիջևանի առանձին համազորային բանակ

Հունիսի 30-ին Նախիջևանում անցկացվել է ՀՕՊ զորավարժություն

Ադրբեջանի ԶՈւ Ս-125 «Պեչորա 2ՏՄ» ԶՀՀ Հուլիս 4, 2017 13:00 | RAZM.INFO - Հունիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակում անցկացվել է հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժության մարտական կրակով փուլը: Զորավարժությանը ներգրավվել են նաև օժանդակ մոտոհրաձգային ստորաբաժանումներ:  Continue reading

Թուրքիան և Ադրբեջանը վարժանքներ կանցկացնեն Նախիջևանում

Ադրբեջանում Թուրքիայի զինուժի հետ համատեղ վարժանքներից. նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքի Հունիս 8, 2017 11:20 | RAZM.INFO - Հունիսի 12-15-ին Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ վարժանքներ կանցկացնեն Նախիջևանի տարածքում: Թուրքիայից վարժանքներին կներգրավվի մեկ հետևակային դասակ: Այս զորավարժությունը մայիսին Բաքվում անցկացվածի շարունակությունն է: Continue reading

Նախիջևանում անցկացվել են բժիշկների զորակոչի վարժանքներ

Նախիջևանում անցկացվել են ռազմաբժիշկների վարժանքներ Ապրիլ 28, 2017 11:46 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին Նախիջևանում անցկացվել են «զորքերի մարտունակության ստուգման» հրամանատարաշտաբային վարժանքներ: Զորավարժությանը ներգրավվել են Նախիջևանի առողջապահության նախարարության, զորակոչի պետական ծառայության և առանձին համազորային բանակի անձնակազմեր: Continue reading

Ադրբեջանը Նախիջևանում թուրքական արտադրության 302 մմ ՀԿՌՀ է ցուցադրել

Ասդրբեջանի նախագահն այցելել է Նախիջևանի զորամաս. աջից պատկերված զինտեխնիկա՝ «Քասըրղա» ՀԿՌՀ-ի ՏԼՄ և արձակման կայան Հունվար 11, 2017 18:33 | RAZM.INFO - Հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Նախիջևանի զորամասերից մեկը, որի մասին հաղորդագրությանը կից լուսանկարներում երևում է թուրքական արտադրության 302 մմ տրամաչափի «Քասըրղա» (թրք՝ Kasırğa) համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Continue reading

Ադրբեջանը զորավարժություն է անցկացնում նաև Նախիջևանում

Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները մեկնում են զորավարժության անցկացման շրջան Նոյեմբեր 15, 2016 16:12 | RAZM.INFO - Նոյեմբերի 15-ին Ադրբեջանի ՊՆ հայտնել է, որ նոյեմբերի 12-18-ն անցկացվող լայնածավալ զորավարժության շրջանակներում տագնապով դուրս բերվել և զորավարժության անցկացման վայրերում վերախմբավորվել են նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները:  Continue reading

ՀՀ ՊՆ-ն հերքում է Նախիջևանում ՀՀ ԶՈւ ԱԹՍ խոցելու լուրերը

RQ-20A Puma ԱԹՍ-ի արձակումը Օգոստոս 27, 2016 14:33 | RAZM.INFO - Երեկ՝ օգոստոսի 26-ին, ադրբեջանական որոշ լրատվակայքեր, հղում անելով Նախիջևանում ներքին աղբյուրներին, հայտնել էին, որ Նախիջևանում ՀՀ ԶՈւ անօդաչու են խոցել։ Այսօր ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը Razm.info-ին հայտնեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և «նման բան չկա»։ Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Նախիջևանի սահմանին իր զինծառայողի վիրավորման մասին

ՀՀ ԶՈւ զինծառայողը նախիջևանյան նոր դիրքում Մայիս 12, 2016 17:38 | RAZM.INFO - Այսօր` մայիսի 12-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նույն օրը Նախիջևանի Շահբուզ շրջանի  (Şahbuz) դիրքերում «հայկական գնդակից» վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Գուլուզադե Յուսիֆ Էլդար օղլուն (Quluzadə Yusif Eldar oğlu): Continue reading

Նախիջևանում մեկնարկել է ադրբեջանական զինուժի հրամանատարաշտաբային զորավարժություն

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովը ծանոթանում է զորավարժության պլանին. 2015-ի փետրվար Հոկտեմբեր 5, 2015 18:51 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Նախիջևանի առանձին համազորային բանակում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որը տևելու է 3 օր և ավարտվելու է հոկտեմբերի 8-ին։ Continue reading

«Նախիջևանյան բանակի» ժամկետային զինծառայողը մահացել է արևային հարվածից

«Նախիջևանյան բանակի»՝ արևային հարվածից մահացած զինծառայող Իման Իմանով Հուլիս 16, 2015 13:53 | RAZM.INFO - Ադրբեջանի զինված ուժերի զորամիավորում հանդիսացող՝ Նախիջևանի առանձին համազորային բանակում երեկ՝ հուլիսի 15-ին, մահացել է երկրի զինված ուժերի ժամկետային զինծառայող Իման Իմանովը (İman İmanov): Continue reading

Ադրբեջանական զինուժը մարտավարական գիշերային զորավարժություն է անցկացնում Նախիջևանում

Ադրբեջանական զինուժի անցկացրած գիշերային վարժանքներից Հուլիս 15, 2015 16:20 | RAZM.INFO - Ադրբեջանի զինված ուժերի զորամիավորում հանդիսացող նախիջևանյան առանձին համազորային բանակի ստորաբաժանումներն անցկացրել են գիշերային մարտավարական զորավարժություն՝ մի շարք զորատեսակների մասնակցությամբ։ Continue reading