Tag Archives: Նախիջևան

Մահացել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ

հերթական կորուստը ադրբեջանական բանակում Մայիս 8, 2017 14:58 | RAZM.INFO - Երեկ՝ մայիսի 7-ին, ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ, Նախիջևանի զորամասերից մեկի շարային մասի պետ Էմինով Միրնեմեթ Միրհասան օղլուն (Eminov Mirnemət Mirhəsən oğlu): Continue reading

Նախիջևանում անցկացվել են բժիշկների զորակոչի վարժանքներ

Նախիջևանում անցկացվել են ռազմաբժիշկների վարժանքներ Ապրիլ 28, 2017 11:46 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին Նախիջևանում անցկացվել են «զորքերի մարտունակության ստուգման» հրամանատարաշտաբային վարժանքներ: Զորավարժությանը ներգրավվել են Նախիջևանի առողջապահության նախարարության, զորակոչի պետական ծառայության և առանձին համազորային բանակի անձնակազմեր: Continue reading

Ադրբեջանը Նախիջևանում թուրքական արտադրության 302 մմ ՀԿՌՀ է ցուցադրել

Ասդրբեջանի նախագահն այցելել է Նախիջևանի զորամաս. աջից պատկերված զինտեխնիկա՝ «Քասըրղա» ՀԿՌՀ-ի ՏԼՄ և արձակման կայան Հունվար 11, 2017 18:33 | RAZM.INFO - Հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Նախիջևանի զորամասերից մեկը, որի մասին հաղորդագրությանը կից լուսանկարներում երևում է թուրքական արտադրության 302 մմ տրամաչափի «Քասըրղա» (թրք՝ Kasırğa) համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Continue reading

ՀՀ նախագահը այցելել է ԶՈւ հարավարևմտյան զորամասերից մեկը

Դեկտեմբեր 8, 2016 15:25 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը մեկնել է Հայաստանի հարավարևելյան զորամասերից մեկը: Continue reading

Ադրբեջանը զորավարժություն է անցկացնում նաև Նախիջևանում

Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները մեկնում են զորավարժության անցկացման շրջան Նոյեմբեր 15, 2016 16:12 | RAZM.INFO - Նոյեմբերի 15-ին Ադրբեջանի ՊՆ հայտնել է, որ նոյեմբերի 12-18-ն անցկացվող լայնածավալ զորավարժության շրջանակներում տագնապով դուրս բերվել և զորավարժության անցկացման վայրերում վերախմբավորվել են նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները:  Continue reading

Նախիջևանում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը ինքնասպան էր եղել

Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գեմբերով Վյուսալ Ռազիմ օղլուի (Qəmbərov Vüsal Razim oğlu) հավանական լուսանկարը Սեպտեմբեր 3, 2016 14:49 | RAZM.INFO - Օգոստոսի 30-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հայտնել էին Նախիջևանում «թշնամու կրակոցից» զինծառայողի սպանվելու մասին, սակայն Ադրբեջանի և ՀՀ ՊՆ-ները հերքել էին։ Այժմ քրեական գործ է հարուցվել զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով։ Continue reading

Նախիջևանում հայկական կողմի կրակոցից զինծառայող չի սպանվել. ՀՀ և Ադրբեջանի ՊՆ-ներ

ՀՀ ԶՈւ զինծառայողը նախիջևանյան նոր դիրքում Օգոստոս 31, 2016 10:28 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 31-ին, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները հերքել են երեկ՝ օգոստոսի 30-ին, ադրբեջանական որոշ լրատվամիջոցներով՝ Նախիջևանում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի՝ «թշնամու կրակոցից» սպանվելու մասին լուրը: Continue reading

Նախիջևանում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է սպանվել

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն Օգոստոս 30, 2016 22:30 | RAZM.INFO - Նախիջևանի Շահբուզի շրջանի զորամասերից մեկում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1997 թ․ ծնված Գեմբերով Վյուսալ Ռազիմ օղլուն (Qəmbərov Vüsal Razim oğlu): Continue reading

ՀՀ ՊՆ-ն հերքում է Նախիջևանում ՀՀ ԶՈւ ԱԹՍ խոցելու լուրերը

RQ-20A Puma ԱԹՍ-ի արձակումը Օգոստոս 27, 2016 14:33 | RAZM.INFO - Երեկ՝ օգոստոսի 26-ին, ադրբեջանական որոշ լրատվակայքեր, հղում անելով Նախիջևանում ներքին աղբյուրներին, հայտնել էին, որ Նախիջևանում ՀՀ ԶՈւ անօդաչու են խոցել։ Այսօր ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը Razm.info-ին հայտնեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և «նման բան չկա»։ Continue reading

ՀՀ ՊՆ. «Ադրբեջանը խախտել է Վիեննայի 2011թ. Փաստաթուղթը և չի տեղեկացրել զորավարժության մասին»

Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիրը՝ զորավարժության ժամանակ: Նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքից Հունիս 20, 2016 12:56 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 20-ին, Հայաստանի Պն-ն հայտարարություն է տարածել հունիսի 19-ից Ադրբեջանում մեկնարկած լայնամասշտաբ զորավարժության մասին: Հայաստանյան կողմը հայտնում է, որ Ադրբեջանը խախտել է Վիեննայի 2011թ. Փաստաթուղթը և Նախիջևանի տարածքում անցկացվող օպերատիվ-մարտավարական զորավարժության վերաբերյալ չի ծանուցել Փաստաթղթի մասնակից երկրներին (այդ թվում՝ Հայաստանին): Continue reading