Tag Archives: Մի-24

Ռուսաստանի բազայի օդաչուները գիշերային թռիչքներ են իրականացրել «Էրեբունիում»

Ապրիլ 21, 2017 14:56 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի բանակային ավիացիայի ստորաբաժանումները «Էրեբունի» ավիաբազայում Մի-24 հարվածային և Մի-8ՄՏՇ տրանսպորտային ուղղաթիռների ներգրավմամբ գիշերային ժամերին ուսումնական թռիչքներ են իրականացրել: Continue reading

Անցկացվել է Ադրբեջանի ԶՈւ զորավարժության կրակային փուլը

Ադրբեջանի ԶՈւ Տ-72 տանկերը զորավարժության ժամանակ. ապրիլ 2017 Ապրիլ 20, 2017 19:42 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշորամասշտաբ զորավարժության կրակային փուլում Ադրբեջանի բանակի հրետանային, ՀՕՊ ստորաբաժանումները, ավիացիան, հատուկ նշանակության զորքերը և այլ ստորաբաժանումներ ուսումնամարտական վարժանքներ են իրականացրել զենքի և ռազմական տեխնիկայի կիրառմամբ: Continue reading

Վրաստանցի օդաչուն գերի է ընկել Կոնգոյում

Մի-24 ուղղաթիռ. Կոնգոյի ԶՈւ Փետրվար 23, 2017 11:06 | RAZM.INFO - Կոնգոյի ժողովրդական հանրապետությունում հունվարի 28-ին խոցված Մի-24 ուղղաթիռի օդաչու՝ Վրաստանի քաղաքացի Սոսո Օսուրաուլին, գերի է ընկել կառավարական ուժերի դեմ կռվող ապստամբների մոտ: Ըստ Օսուրաուլիի բարեկամների ապստամբները նաև փրկագին են առաջարկել: Continue reading

Կոնգոյում խոցվել է վրացական անձնակազմով Մի-24 հարվածային ուղղաթիռ

Մի-24 ուղղաթիռ. Կոնգոյի ԶՈւ Հունվար 30, 2017 16:08 | RAZM.INFO - Կոնգոյի ժողովրդական հանարապետությունում հունվարի 28-ին 2 միավոր Մի-24 հարվածային ուղղաթիռ են խոցել։ Ըստ վրացական աղբյուրների՝ ուղղաթիռներից մեկի անձանակազմում Վրաստանի քաղաքացիներ են եղել, իսկ մյուսում՝ Բելառուսի։ Վրացական անձնակազմը վթարային վայրէջք է կատարել, իսկ Բելառուսի քաղաքացիների վարած ուղղաթիռը վթարվել է, օդաչուները հոսպիտալացվել են։ Continue reading

«էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները մարտավարական վարժանքներ են անցկացրել

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախումբը ուղղաթիռներով վարժանքներ է անում բարձրլեռնային զորավարժարաններում. Նկարը` ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության Սեպտեմբեր 12, 2016 14:19 | RAZM.INFO - Ամառային մարտավարական զորավարժությունների շրջանակներում Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ուղղաթիռների օդաչուները սեպտեմբերի սկզբից կատարել են 30 թռիչք։ Continue reading

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի օդաչուները վարժանքներ են սկսել Մի-24 և Մի-8 ուղղաթիռներով

Մի-24 հարվածային ուղղաթիռ Հուլիս 27, 2016 11:54 | RAZM.INFO - Հայաստանում «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուները բարդ եղանակային պայմաններում վարժանքներ են անցկացնում բարձրլեռնային տեղանքներում: Վարժանքները շարունակվելու են մեկ ամիս: Continue reading

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի օդաչուները վարժանքներ են անցկացնում Հայաստանի լեռներում

ՌԴ ԶՈւ Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռը վարժանքների ժամանակ Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՇ-ի Մայիս 31, 2016 15:50 | RAZM.INFO - Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի օդաչուները լեռնային տարածքներում թռիչքներ և վայրէջքներ են իրականացնում: Continue reading

ՌԴ զինված ուժերը ուղղաթիռներով զորավարժություն են անցկացրել երկրի հարավում

Մի-24 հարվածային ուղղաթիռն արձակում է հրթիռներ Մարտ 26, 2015 14:10 | RAZM.INFO - ՌԴ ռազմական ավիացիան երկրի հարավում՝ Ստավրապոլի երկրամասում, սկսել է մարտական զորավարժություններ, որի նպատակը ռազմական օդաչուների վայրէջի տեխնիկան և կրակային աջակցության ու տարհանման հմտությունների կատարելագործումն է: Continue reading

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Կասպրշիկին ՊԲ հատուկ գործողության մանրամասները

Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան ԱՆջեյ Կասպրշիկին Նոյեմբեր 22, 2014 19:25 | RAZM.INFO - Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի խնդրանքով ներկայացրել է անցյալ շաբաթ խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմիններն անկման վայրից դուրս բերելու՝ Պաշտպանության բանակի հատուկ գործողության մանրամասներ և ապացույցներ: Continue reading

ՊԲ-ն ներկայացրել է իրականացված հատուկ գործողության մանրամասները (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայկական զինուժի հատուկջոկատայիններ. Արցախ, 14.11.2014 Նոյեմբեր 22, 2014 16:50 | RAZM.INFO - Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որում ցույց է տալիս նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի մարմինների տարհանման գործողության մանրամասներ։ Continue reading