Tag Archives: միջադեպեր հայկական բանակում

Քննադատություն թե խանդ. վանաձորյան ՀԿ-ն ընդդեմ Razm.info-ի

ruben-martirosyan-peace-dialogue Փետրվար 14, 2017 17:56 | RAZM.INFO - Այս տարվա հունվարին «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե հայկական ԶՈւ կորուստների մասին Razm.info-ի տեղեկություններն «անարժանահավատ» են և հորդորեց «բացարձակ ուշադրություն չդարձնել» մեր հրապարակումների վրա։ Continue reading

ՊԲ-ում մահացած զինծառայողի մահվան առթիվ հարուցվել է քր. գործ ինքնասպանության հասցնելու հոդվածով

ՀՀ քննչական կոմիտե Հունիս 17, 2016 17:09 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 17-ին, Արցախի Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Գարիկի Գրիգորյանի մահվան գործով հարուցվել է քրեական գործ: Continue reading

Դիտակետում հայտնաբերվել է ՊՆ ժամկետային զինծառայողի մարմին

Ապրիլ 13, 2016 17:16 | RAZM.INFO - Ապրիլի 12-ին ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիտակետում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Նորայրի Խաչատրյանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը։ Continue reading

ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 3 զինծառայող

Ապրիլ 2, 2016 19:51 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 2-ին, Ստեփանակերտից ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 3 զինծառայող։ Երկուսին վիրահատում են, մյուսին վիրահատելու կարիք չկա։ Continue reading

[Լրացում] Հոսանքահարումից ՀՀ ԶՈւ զինծառայող է մահացել

Մարտ 31, 2016 13:20 | RAZM.INFO - Մարտի 30-ին ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի 4-րդ պահակակետի տարածքի էլեկտրական կայանի ներսում էլեկտրահարված հայտնաբերվել է պահակակետի վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սմբատի Մանուկյանը։  Continue reading

Ավտոպատահարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ երկու զինծառայող

Նոյեմբեր 16, 2015 11:54 | RAZM.INFO - Նոյեմբերի 15-ին Մեղրի-Ագարակ հատվածի 1-ին կմ-ին «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Մեղրի գետը: Պատահարի հետևանքով մահացել են ավտոմեքենայի վարորդ, 1991 թ. ծնված Վ. Մ.-ն և ուղևոր, 1985 թ. ծնված Ա. Ա.-ն: Continue reading

Տավուշում զինվորական մեքենայի վթարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող

Հոկտեմբեր 14, 2015 22:13 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասերից մեկի  ԶիԼ-131 բեռնատար մեքենան զորամաս վերադառնալու ճանապարհին գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել է մեկ պայմանագրային զինծառայող։ Continue reading

Ավտովթարի հետևանքով Սիսիանում զոհվել է զինծառայող

Միջադեպի վայրը Նկարը՝ Գագիկ Շամշյանի Սեպտեմբեր 21, 2015 13:28 | RAZM.INFO - Սեպտեմբերի 21-ին Սիսիան-Վայք ավտոճանապարհի 32-րդ կմ-ում՝ չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը։ Փրկարարները ձորից դուրս են բերել մեքենայի վարորդ՝ 1989 թվականին ծնված զինծառայող Continue reading

Մահացել է օրեր առաջ Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով վիրավորված զինծառայողը

Սեպտեմբեր 11, 2015 14:34 | RAZM.INFO - Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բենզալցակայանի մոտ ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած, 1985 թվականին ծնված մայոր Սևակ Տիգրանի Գասպարյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Էրեբունի բժշկական կենտրոնում մահացել է։ Continue reading

Հակառակորդի դիվերսիայի ժամանակ վիրավորված հոգևոր սպասավորին վիրահատել են, կա դրական դինամիկա

Հովհաննես սարկավագ Գալստյանը զինծառայողների հետ Օգոստոս 18, 2015 18:33 | RAZM.INFO - Օգոստոսի 11-ի երեկոյան ադրբեջանական կողմի դիվերսիան հարձակման փորձի ժամանակ գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զորամասերից մեկի հոգևոր սպասավոր, Հովհաննես սարկավագ Գալստյանը, ում արդեն վիրահատել են Continue reading