Tag Archives: հրդեհ

Սյունիքի «Արևիկ» ազգային պարկում հակառակորդի կրակահերթից առաջացած հրդեհը մարվել է

Վայոց Ձորում մարում են անտառածածկ տարածքում բռնկված հրդեհը Օգոստոս 15, 2017 18:10 | RAZM.INFO - Հակառակորդի կրակահերթից Սյունիքի «Արևիկ» ազգային պարկում օգոստոսի 14-ին բռնկվել է հրդեհ, որը ընդգրկել է 1.0 հա խոտածածկ և թփածածկ տարածք: Ժամեր անց հրդեհը մարվել է: Իրականացվում է շուրջօրյա խստացված հերթապահություն: Continue reading

ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել հրդեհի պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել հրդեհաշիջման աշխատանքների վերաբերյալ Օգոստոս 15, 2017 16:47 | RAZM.INFO - Օգոստոսօ 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքների ընթացքի հետ: Continue reading

Խոսրովի արգելոցում այրվել են 360 հա մակերեսով անտառներ. ՀՀ ԱԻՆ

ՌԴ ԱԻՆ հրդեհաշեջ ինքնաթիռ Օգոստոս 15, 2017 16:00 | RAZM.INFO - Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Continue reading

Ռուսաստանը հրդեհաշիջման համար Հայաստան է ուղարկում Իլ-76 ինքնաթիռ. ՌԴ ԱԻՆ

Հրդեհ Խոսրովի արգելոցում Օգոստոս 14, 2017 15:22 | RAZM.INFO - Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը  «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար Հայաստան կուղարկի մեկ միավոր Իլ-76 հրդեհաշիջման ինքնաթիռ: Continue reading

ՀՀ ԱԻՆ-ը Ռուսաստանի հետ բանակցում է հրդեհաշիջմանը ինքնաթիռ ներգրավելու համար

Հրդեհի մարման աշխատաքններ «Խոսրովի արգելոցում» Օգոստոս 14, 2017 11:17 | RAZM.INFO - ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ գործընկեր Վլադիմիր Պուչկովին՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար ինքնաթիռ տրամադրելու: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ: Continue reading

Վայոց ձորի անտառապատ տարածքում հրդեհի վտանգավոր օջախները մարվել են

Վայոց Ձորում մարում են անտառածածկ տարածքում բռնկված հրդեհը Օգոստոս 14, 2017 11:04 | RAZM.INFO - Վայոց Ձորի մարզի Արտավան համայնքի 450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները օգոստոսի 13-14-ի դրությամբ մարվել են՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը: Փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները: Continue reading

Վայոց Ձորում հրդեհաշիջմանը ներգրավվել են ՊՆ ուղաթիռ, 100 զինծառայող

Վայոց Ձորում անտառածածկ տարածք է այրվում. 11.08.2017 Օգոստոս 11, 2017 11:26 | RAZM.INFO - Օգոստոսի 10-ին հրդեհ է բռնկվել ՀՀ Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղին պատկանող անտառապատ տարածքում: Օգոստոսի 11-ին՝ ժամը 06:25-ի դրությամբ այրվող տարածքը կազմել է 230 հա: Հրդեհաշիջմանը ներգրավվել են ԱԻն, ոստիկանության աշխատակիցներ և ՀՀ ԶՈւ զինծառայողներ, զինտեխնիկա:  Continue reading

Ադրբեջանում նորից հրդեհ է բռնկվել Սանգաչալի գազատարում

Ադրբեջանում Սանգաչալի գազատարի հրդեհը Հունվար 11, 2017 12:51 | RAZM.INFO - Հունվարի 10-ին՝ երեկոյան ժամը 20:45-ի մոտակայքում, կրկին հրդեհ է բռնկվել Ադրբեջանի Սանգաչալի գազատարի հատվածներից մեկում: Հունվարի 11-ին Ադրբեջանի պետական նավթային ընկիերության (SOCAR) մամուլի ծառայությունը հայտնել է, որ հրդեհը հանգցվել է: Continue reading

Թուրքական զինվորական գործարանի պահեստում հրդեհ է բռնկվել

Աֆիոնքարահիսարի զինվորական գործարանի տարածքը Հունվար 19, 2015 17:37 | RAZM.INFO - Թուրքիայի Աֆիոնքարահիսար քաղաքի՝ զինվորական սաղավարտների արտադրության գործարանում հունվարի 19-ի կեսօրին հրդեհ է բռնկվել։ Հրշեջներին հաջողվել է 45 րոպեում մարել կրակը։ Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Continue reading

Պերմում զինապահեստում հրդեհի պատճառով տուժել է 5 հոգի

Օգոստոս 29, 2014 12:43 | RAZM.INFO - ՌԴ Պերմ քաղաքում տեղակայված զինամթերքի պահեստում վառոդի բոցավառման հետևանքով օգոստոսի 28-ին տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 5 հոգի։ Continue reading