Tag Archives: Հորմուզի նեղուց

Իրանը թևավոր հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել սուզանավից.FoxNews

«Ղադիր» դասի սուզանավ. Իրանի ԶՈւ Մայիս 5, 2017 11:22 | RAZM.INFO - Մայիսի 2-ին Իրանը Հորմուզի նեղուցում «Յոնո» դասի սուզանավերից թևավոր հրթիռ է փորձարկել, սակայն փորձարկումը ձախողվել է։ Այս մասին մայիսի 3-ին հայտնում է ամերիկյան  FoxNews  լրատվակայքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների։ Continue reading

Պարսից ծոցում ռազմանավերի միջադեպի համար Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին

Ամերիկյան USNS Invincible նավը Մարտ 8, 2017 16:32 | RAZM.INFO - Մարտի 4-ին՝ առավոտյան ժամը  10։20- 11։00,  Հորմուզի նեղուցն անցնելիս ամերիկյան նավը իրեն ուղեկցող բրիտանական նավերի հետ շեղվել է միջազգային ջրերից և շարժվել այնտեղ գտնվող իրանական նավերի ուղղությամբ՝ նրանց մոտենալով ընդհուպ մինչև 550 մետր։ Continue reading

Միջադեպ ԱՄՆ և Իրանի նավերի միջև Հորմուզի նեղուցում

Ամերիկյան USNS Invincible նավը Մարտ 7, 2017 20:05 | RAZM.INFO - Մարտի 4-ին Հորմուզի նեղուցում  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կատերները մինչև 550 մետր մոտեցել են ամերիկյան USNS Invincible նավին, ինչից հետո ամերիկյան նավը ստիպված փոխել է ուղղությունը։ Continue reading

Ամերիկյան ռազմանավը նախազգուշացնող կրակ է արձակել իրանական կատերների ուղղությումբ. Reuters

Ամերիկյան Mahan DDG-72 ականակիր նավ Հունվար 10, 2017 14:01 | RAZM.INFO - Հունվարի 8-ին Հորմուզի նեղուցում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 4 կատեր մինչև 800 մետր մոտեցել են ամերիկյան «Մահան» ականակիր ռազմանավին, ինչից հետո ականակիրը 3 անգամ նախազգուշացնող կրակ է արձակել իրանական կատերների ուղղությամբ: Continue reading

Իրանի ՌԾՈւ-ն հունվարի 27-ին զորավարժություն կանցկացնի Պարսից ծոցում

Իրանի ՌԾՈւ ռազմանավերը զորավարժության ժամանակ (արխիվ) Հունվար 26, 2016 20:18 | RAZM.INFO - Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ (կոնտր-ծովակալ), Հաբիբոլլա Սայարին հայտարարել է, որ հունվարի 27-ին Իրանի ՌԾՈւ-ն Պարսից ծոցի արևելյան հատվածում և Հորմուզի նեղուցում կանցկացնի «Վելայաթ-94» զորավարժությունը: Continue reading

Իրանի խորհրդարանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման մասին օրինագիծը

Հուլիս 22, 2012 10:35 | RAZM.INFO - Իրանի խորհրդարանի պատգամավոր Ջավադ Քարիմի Քոդուսին օրինագիծ է ներկայացրել խորհրդարան՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ իրականացնող պետությունների՝ տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների նավերի համար Հորմուզի նեղուցի փակման վերաբերյալ։ Continue reading

Աֆղանստանում 3 վրացի զինվոր է զոհվել: Ամերիկյան նավերը լքել են Պարսից ծոցը. օրվա ամփոփում

Փետրվար 22, 2012 16:10 | RAZM.INFO - «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը հայտարարել է, որ թոքաբորբից մահացած զինծառայողի զորամասում թոքաբորբով այլ հիվանդներ չկան: Իսրայելը նոր հակաբունկերային ռումբ է մշակել: ԱՄՆ պաշտոնական հաղորդագրությամբ` իրանական նավերը չեն կայանել Սիրիայի ափերի մոտ, իսկ ամերիկյան ավիակիրները հեռացել են Պարսից ծոցից: Continue reading

Իրանը մեծացնում է սուզանավերի թիվը, իսկ ԱՄՆ-ն հայտարարում է, որ պատրաստ է Իրանի հարվածին

Փետրվար 13, 2012 10:11 | RAZM.INFO - Իրանը Պարսից ծոցում մեծացնում է ոչ միայն սուզանավերի, այլև պայթուցիկներով մոտորանավակների թիվը, որոնք կարող են ղեկավարվել մահապարտների կողմից: Կիրակի օրը նման հայտարարություն է արել ԱՄՆ ՌԾՈՒ-ի 5-րդ նավատորմի փոխծովակալ Մարկ Ֆոքսը, որի ուժերը տեղակայված են Բահրեյնում: Նա նշել է, որ իրանցիներն ունեն ծովային ականների մեծ քանակություն և 10 փոքր սուզանավ: Continue reading

Գերտերությունները զորքեր են տեղակայում Հորմուզի նեղուցում, իսկ ՀԱՊԿ-ն լարվածության թուլացման կոչ է անում. օրվա ամփոփում

Փետրվար 1, 2012 18:38 | RAZM.INFO - Մամուլն այսօր ավելի շատ անդրադարձել էր ռազմական ոլորտի՝ միջազգային նորություններին, ինչը պայմանավորված է Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության մեծացմամբ: Այս ընթացքում ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեծացնում են ռազմական ներկայացվածությունը Իրանի ափերի մոտ: Continue reading

Օրվա ամփոփում. Իրանին հարվածելն անթույլատրելի է. ՌԴ ԱԳՆ: Որտեղի՞ց են գալիս բանակի խնդիրները

Հունվար 17, 2012 20:23 | RAZM.INFO - Այսօր մամուլի ուշադրության կենտրոնում են եղել բանակում առկա ոչ կանոնադրային հարաբերությունները և դրանց հետևանքները: Շարունակվել և դահլիճում անկառավարելի աղմուկի պատճառով մեկ օրով հետաձգվել է Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը: Ռազմական փորձագետներն անդրադարձել են Ադրբեջանի հետագա՝ հավանական քայլերին: Continue reading