Tag Archives: Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարություն

Իրաքի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Թուրքիա

Թուրքիայի ԶՈւ զորավարժություն Իրաքի սահմանին. սեպտեմբեր 2017 թ. Սեպտեմբեր 23, 2017 14:37 | RAZM.INFO - Սեպտեմբերի 23-ին Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օսման Ղանիմին այցելել է Թուրքիա, թուրք գործընկերոջ՝ բանակի գեներալ Հուլուսի Աքաքրին հանդիպելու համար: Միևնույն ժամանակ Թուրքիան բարձրացրել է Իրաքի սահմանի՝ քրդերի վերահսկողության գոտում անցկացվող զորավարժության մակարդակը: Continue reading

Թուրքիայի զինուժը զորավարժություն է սկսել Իրաքի հետ սահմանին

Թուրքիայի զինուժը զորավարժություն է անցկացնում Իրաքի հետ սահմանին. սեպտեմբեր 2017 Սեպտեմբեր 18, 2017 13:29 | RAZM.INFO - Սեպտեմբերի 18-ին Թուրքիայի զինուժը զորավարժություն է սկսել երկրի հարավարևելյան՝ Իրաքին անմիջապես սահմանակից Շրնաք նահանգի Սիլոփի գավառում: Սահմանի մյուս կողմում Իրաքի քրդերի ինքնավարության վերահսկողության գոտին է:  Continue reading

Ակնկալում ենք, որ Իրաքյան Քրդստանը կհրաժարվի անկախության հանրաքվեից. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարին, օգոստոս 2017թ. Օգոստոս 24, 2017 14:38 | RAZM.INFO - Օգոստոսի 23-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ջաֆերիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունից Թուրքիայի միակ ակնկալիքը անկախության հանրաքվեից հրաժարումն է: Continue reading

ԱՄՆ-ն կարող է զենք վաճառել Իրաքին՝ քրդերին զինելու համար

Իրաքի քրդական ինքնավարության մարտիկները ամերիկյան HMMWV զրահապատ մեքենայով Ապրիլ 20, 2017 19:21 | RAZM.INFO - Փեշմերգեի հետևակային երկու բրիգադ և հրետանային դիվիզիոն զինելու համար ԱՄՆ-ն հնարավոր է շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար սպառազինություն վաճառի Իրաքին: Այս մասին հայտնում է ամերիկյան Defence News լրատվակայքը:  Continue reading

Իրաքում բախումներ են եղել PKK-ին հարող զինյալների և Հյուսիսային Իրաքի քրդական «փեշմերգե» ուժերի միջև

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ Մարտ 4, 2017 17:47 | RAZM.INFO - Մարտի 3-ին Իրաքի Մոսուլ նահանգի Սինջար շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) հարող զինյալների և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ստեղծած և նրանց հովանավորության ներքո գտնվող «Ռոժավա փեշմերգե» ուժերի միջև բախումներ են եղել:  Continue reading

Իրաքի Բաշիքա ճամբարի Թուրքիայի ԶՈւ զորամիավորում մեծ թվով ռազմական մեքենա է տեղափոխվել

Իրաքի Բաշիքա ճամբարի Թուրքիայի ԶՈւ զորամիավորում մեծ թվով ռազմական մեքենա է տեղափոխվել: Փետրվար 27, 2017 15:57 | RAZM.INFO - Փետրվարի 26-ին Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ տեղակայված Բաշիքա (Բեշիքա) ճամբարի՝ Թուրքիայի ԶՈւ զորամիավորում մեծ թվով ռազմական մեքենա է տեղափոխվել: Այդ տեղափոխությունը կապված է Բաշիքա ճամբարի թուրքական զորամիավորումում իրականացվող փոփոխությունների հետ:  Continue reading

Թուրքիայի վարչապետը եղել է Իրաքյան քրդերի զինուժի հենակետերում

Թուրքիայի վարչապետը եղել է Իրաքյան քրդերի զինուժի կառավարման կետում Հունվար 10, 2017 12:07 | RAZM.INFO - Իրաքի այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հունվարի 8-ին եղել է նաև Իրաքի քրդական ինքնավարության Փեշմերգե զինված ուժերի հենակետերից մեկում, ծանոթացել զորքերի կառավարման կետի աշխատանքին։ Continue reading

Իրաքի բանակը ԻՊ-ից ազատագրել է հնագույն Նեմրութ քաղաքը

Իրաքի կառավարական բանակը շարժվում է դեպի Մոսուլ Հոկտեմբեր 18, 2016 13:12 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Մոսուլի ազատագրման գործողության շրջանակներում Իրաքի կառավարական ուժերը կարողացել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից ազատագրել հնագույն Նեմրութ քաղաքը: Continue reading

Իրաքը հերքել է Մոսուլի մոտ ԻՊ-ի և թուրքական զինուժի բախման մասին պնդումները

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ Հունվար 11, 2016 14:19 | RAZM.INFO - Իրաքի ցամաքային զորքերի հրամանատարությունը շաբաթ օրը` հունվարի 9-ին, հերքել է թուրքական կողմի լուրերն այն մասին, թե հունվարի 7-ին «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման գրոհայինները հարձակվել են Իրաքի Մոսուլ քաղաքին մոտ տեղակայված «Բեշիքա» ռազմական ճամբարի թուրքական զինուժի ստորաբաժանումների վրա: Continue reading

ԻՊ-ն հարձակվել է Իրաքի «Բեշիքա» ռազմական ճամբարի թուրքական ուժերի վրա

Իրաքի տարածքում տեղակայված թուրքական ստորաբաժանման զինծառայողներ և տանկեր Հունվար 8, 2016 14:48 | RAZM.INFO - Երեկ` հունվարի 7-ի երեկոյան, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակվել են Իրաքի Մոսուլ քաղաքին մոտ տեղակայված «Բեշիքա» ռազմական ճամբարի վրա, որտեղ թուրք զինվորականները մարզում են Իրաքյան Քրդստանի փեշմերգե զինված ուժերի մարտիկներին: Continue reading