Tag Archives: ՀՀ ԱԳՆ

Սահմանի վրա ոչինչ չի եղել, ամեն ինչ հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

Հուլիս 26, 2017 17:54 | RAZM.INFO - Այսօր՝ հուլիսի 26-ին, Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում պնդում են, թե իբր հայկական կողմը սադրանքների է դիմում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում: Continue reading

ԱՄՆ-ում վերապատրաստվել է Հայաստանի 210 զինծառայող. ԱՄՆ դեսպան

Հայաստանի զինծառայողների ցուցադրական մարզում ԱՄՆ ԶՈւ խորհրդատուների ներկայությամբ Մարտ 28, 2017 20:56 | RAZM.INFO - Հայաստանի ընդհանուր առմամբ 210 զինծառայողներ ավարտել են ԱՄՆ ռազմական դպրոցների տարբեր կրթական-ուսումնական ծրագրեր: ՀՀ ԱԳՆ-ում՝ ԱՄՆ-ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Continue reading

Քննարկվել է Հայաստանի և Լիբանանի ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարաֆի հետ Փետրվար 10, 2017 20:12 | RAZM.INFO - Փետրվարի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարաֆի հետ: Քննարկել է Հայաստանի և Լիբանանի միջև Ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագծի համաձայնեցման ընթացքը: Continue reading

2017-ին Հայաստանը կշարունակի խաղաղապահներ ուղարկել Աֆղանստան

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Դեկտեմբեր 7, 2016 19:54 | RAZM.INFO - 2017թ. ընթացքում հայկական զորախումբը կշարունակի ներկայիս մակարդակով ծառայություն իրականացնել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում: Continue reading

ՀՀ ԶՈւ խաղաղապահները 2016-ից հետո ևս ծառայություն կիրականացնեն Աֆղանստանում

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական ստորաբաժանումը՝ խաղաղարար առաքելությունից առաջ Հոկտեմբեր 6, 2016 14:10 | RAZM.INFO - Հոկտեմբերի 5-ին Բրյուսելում անցկացվել է Աֆղանստանին նվիրված համաժողովը, որին մասնակցող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստակամ է 2016թ.-ից հետո էլ ներկայիս մակարդակով պահպանել իր մասնակցությունը «Վճռական աջակցություն» առաքելությանը: Continue reading

ՀԱՊԿ-2025 ռազմավարությունը կներկայացվի նախագահների հաստատմանը

ՀԱՊԿ ԱԳ նախարարների և ՀԱՊԿ քարտուղարի հանդիպումը ՀՀ նախագահի հետ Հուլիս 4, 2016 18:28 | RAZM.INFO - Այսօր՝ հուլիսի 4-ին, Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստում քննարկվել է ՀԱՊԿ մինչև 2025թ. ժամանակահատվածի աշխատանքների ռազմավարությունը, որը ներկայացվելու է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի՝ անդամ պետությունների նախագահների խորհրդի հաստատմանը: Continue reading

ՀՀ պաշտպանության նախարարը ԵՄ ներկայացուցչին ներկայացրել է հայ-ադրբեջանական շփման գծի վիճակը

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ Մայիս 10, 2016 21:57 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը: Continue reading

ՀՀ նախագահը ՌԴ ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախի ապրիլյան մարտերը

ՀՀ նախագահի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Ապրիլ 22, 2016 17:29 | RAZM.INFO - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և նրա հետ մասնավորապես քննարկվել ապրիլի 2-5-ը Արցախի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Continue reading

ՀՀ ԱԳՆ և ՊՆ ղեկավարները մասնակցել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության խորհրդի նիստին

ՀՀ ԱԳՆ և ՊՆ ղեկավարները մասնակցել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության խորհրդի նիստին Մարտ 10, 2016 17:18 | RAZM.INFO - Մարտի 9-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան Բրյուսելում անցկացվել է 28+1 ձևաչափով խորհրդի նիստը, որին մասնակցել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները Continue reading

Բրյուսելում կանցկացվի Հայաստան-ՆԱՏՕ խորհրդակցություն

ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի հանդիպումը Մարտ 7, 2016 17:18 | RAZM.INFO - Մարտի 9-ին Բրյուսելում կանցկացվի Հյուսիսատլանտյան խորհրդի (ՆԱՏՕ) Հայաստան + 28 ձևաչափով նիստը, որին մասնակցելու համար Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնելու են Բելգիա: Continue reading