Tag Archives: հայկական բանակի կորուստներ

Հայկական զինուժն առնվազն 66 զոհ ունի նոյեմբերի 11-ից սկսած

Հուլիս 29, 2021 21:17 | RAZM.INFO -

2020թ․ նոյեմբերի 11-ից*՝ հրադադարի մասին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելուց մինչ օրս, հայկական բանակում գրանցվել է առնվազն 66 զինծառայողի/կամավորականի/պահեստազորայինի մահ։

Continue reading

[Լրացված] ժամը 08։30-ի դրությամբ հայկական կողմն ունի երեք զոհ. ՀՀ ՊՆ

Հուլիս 28, 2021 9:21 | RAZM.INFO -

Հուլիսի 28-ի ժամը 8։30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ հարձակումից հետո սկսված մարտական գործողությունները շարունակվում են։ Հայկական կողմն ունի երեք զոհ, երկու վիրավոր։

Continue reading

Հուլիսի 26-ին մահացել է ՊԲ զինծառայող

Հուլիս 27, 2021 10:18 | RAZM.INFO -

Հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:

Continue reading

Հուլիսի 14-ին Երասխի ուղղությամբ թշնամու կրակից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. ՊՆ

Հուլիս 14, 2021 12:04 | RAZM.INFO -

Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Փոխհրաձգության ընթացքում զոհվել է հայկական բանակի զինծառայող։

Continue reading

Մայիսի 25-ին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ մահացած զինծառայող

Մայիս 25, 2021 17:57 | RAZM.INFO -

Մայիսի 25-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, զորամասերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով:

Continue reading

Վերին Շորժայում թշնամու կրակից ՀՀ ԶՈւ զինծառայող է զոհվել

Մայիս 25, 2021 17:21 | RAZM.INFO -

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում, որտեղ ներխուժել և հաստատվել են ադրբեջանցի զինծառայողները, թշնամու արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորումից զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ․ Խուրշուդյանը (1989թ․)։

Continue reading

Մայիսի 20-ին վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել

Մայիս 21, 2021 14:57 | RAZM.INFO -

Մայիսի 20-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի զրահափոխադրիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը։ Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը։

Continue reading

Մայիսի 14-ին հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի

Մայիս 14, 2021 18:51 | RAZM.INFO -

Մայիսի 14-ին` ժամը 07։00-ի սահմաններում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում:

Continue reading

Մայիսի 4-ին ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող է մահացել

Մայիս 5, 2021 15:58 | RAZM.INFO -

Մայիսի 4-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ դիրքերից մեկում հերթափոխի ընթացքում ծառայակցի՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակած կրակոցից մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ.)։

Continue reading

Ապրիլի 20-ին մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Ապրիլ 20, 2021 18:42 | RAZM.INFO -

Ապրիլի 20-ին` ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին` ծառից կախված վիճակում:

Continue reading