Tag Archives: Կարս

Թուրքիան օդային աջակցությամբ գործողություններ է իրականացրել Կարսում

Թուրքաական ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներ Օգոստոս 18, 2017 12:54 | RAZM.INFO - Թուրքիայի ՆԳՆ ժանդարմերիայի ցամաքային ուժերը օդային աջակցությամբ ռազմական գործողություն են իրականացրել Կարսի Կաղզվան շրջանում: Ըստ թուրքական պաշտոնական տվյալների՝ գործողություններն ուղղված է  եղել «Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ:  Continue reading

Մայիսին Կարսում անցկացվելու է եռափուլ զորավարժություն

Զորավարժություններից հրապարակված լուսանկարներ Մայիս 4, 2017 12:03 | RAZM.INFO - Մայիսի 8-26-ն ընկած ժամանակահատվածում թուրքական զինուժը երեք փուլից բաղկացած զորավարժություն կանցկացնի Կարսի նահանգի տարածքում: «Աքբաբա» զորավարժարանում և հարակից տարածքներում հայտարարվել է «ժամանակավոր անվտանգության գոտի»:  Continue reading

Թուրքական զինուժը Կարսում ձմեռային վարժանքներ է անցկացրել

Փետրվար 16, 2017 14:23 | RAZM.INFO - Փետրվարի 16-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ թուրքական զինուժի ցամաքային զորքերի 3-րդ բանակի 9-րդ ԲԿ 14-րդ մեխանիզացված բրիգադի զինծառայողները փետրվարի 14-16-ին Կարսի «Աքբաբա» զորավարժարանում անցկացրել են «Ձմեռային վարժանքներ - 2017» զորավարժության ակտիվ փուլը: Continue reading

Թուրքիան մեկամսյա ձմեռային վարժանքներ է անցկացնում Կարսում. (քարտեզ)

Փետրվարի 16-ին վարժանքեր Կարսի Սարիղամիշ գավառում Հունվար 25, 2017 15:55 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է Կարսում մեկամսյա վարժանքների անցկացման մասին` տարածելով «ժամանակավոր անվտանգության գոտի» հայտարարված տարածքների և մուտքի արգելքի կոորդինատները 2016-ի հունվարի 16-ից փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածներում: Continue reading

Թուրքիան և Ադրբեջանը Կարսում համատեղ վարժանքներ են անցկացնում

Թուրք-ադրբեջանական զորավարժությունը Նախիջևանում Հունիս 2, 2016 20:18 | RAZM.INFO - Հունիսի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համաձայն նախապես մշակված պլանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը ավելի քան 1200 զինծառայողի ներգրավմամբ վարժանքներ են սկսել Թուրքիայի Կարս նահանգի տարածքում: Continue reading

Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները 10 զորավարժություն են անցկացրել երկրի արևելքում (ֆոտո)

Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Թունջելիում Փետրվար 1, 2016 15:04 | RAZM.INFO - Թուրքիայի արևելքում քրդական ուժերի հետ շարունակվող զինված բախումների ֆոնին Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերը շարունակում են վարժանքներ անցկացնել երկրի արևելյան, Հայաստանին սահմանակից շրջաններում: Continue reading

Թուրքիայի ԶՈւ-ն հունվարի 18-22-ը վարժանքներ է անցկացնելու Կարսում (քարտեզ)

Թուրքիայի ԶՈւ «Ձմեռ - 2015» կրակային զորավարժություն Կարսում Հունվար 15, 2016 13:43 | RAZM.INFO - Թուրքիայի զինված ուժերը հունվարի 18-ից 22-ը նախատեսում է վարժանքներ անցկացնել Կարսի «Աքբաբա» զորավարժարանում: Ավիաուղիների անվտանգությունն ապահովելու նպատակով վարժանքները կոորդիանցվելու են Կարսի օդանավակայանի ղեկավարության հետ համատեղ։ Continue reading

Թուրքիայի տարածքում կրկին պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը

Պայթյունի հետևաքով բռնկվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի Սարիղամիշի հատվածը. աղբյուրը «Անադոլու»՝ լրատվական գործակալության Օգոստոս 25, 2015 15:17 | RAZM.INFO - Օգոստոսի 24-ի՝ լույս 25-ի գիշերը Թուրքիայի Կարսի նահանգի Սարիղամիշ քաղաքի մոտ պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը։ Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը լրագրողներին հայտնել է, որ գազամուղի պայթյունն իրականացրել են «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները։  Continue reading