Tag Archives: Իրաքյան Քրդստան

Դիարբեքիրում քրդերի հետ բախումներում սպանվել է 2 թուրք զինծառայող

Թուրքիայի ԶՈւ սպանված զինծառայողներ, մայոր Ֆուադ Օղուզջան և պրոֆեսիոնալ սերժանտ Զիննուր Էզիմ Մարտ 20, 2017 10:30 | RAZM.INFO - Մարտի 19-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) կառույցի զինյալների հետ բախումներում սպանվել է Թուրքիայի ՆԳՆ ժանդարմերիայի երկու զինծառայող՝ մեկ մայոր և մեկ ենթասպա: Continue reading

Թուրքիայի և Իրաքի վարչապետերը քննարկել են Իրաքում Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների հարցը

Իրաքի տարածքում տեղակայված թուրքական ստորաբաժանման զինծառայողներ և տանկեր Հունվար 9, 2017 10:05 | RAZM.INFO - Հունվարի 7-ին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան և Իրաքը համաձայնություն են ձեռք բերել Մոսուլ քաղաքի մոտ տեղակայված «Բեշիքա» ռազմական ճամբարից Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների դուրս բերման մասին Իրաքի պահանջի վերաբերյալ: Հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:  Continue reading

ԱՄՆ պաշտպանության նախարարն Իրաքում և Իրաքյան Քրդստանում քննարկել է Մոսուլի գործողությունը

ԱՄՆ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիին: Դեկտեմբեր 12, 2016 13:52 | RAZM.INFO - Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը այցելել է Իրաք և հանդիպել է այդ երկրի վարչապետ Հայդար ալ-Աբադիին: Կողմերը քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ընթացքը:  Continue reading

Իրաքի քրդերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Բեշիքա քաղաքը

Փեշմերգե զորաջոկատները սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի հյուսիսային Բեշիքա քաղաքի ազատագրմանը գործողությունը: Նոյեմբեր 7, 2016 14:17 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Իրաքի քրդական ինքնավարության Փեշմերգե զորաջոկատները սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի հյուսիսային Բեշիքա քաղաքի ազատագրմանը գործողությունը:  Continue reading

Մոսուլ քաղաքի ազատագրմանը կմասնակցի միայն Իրաքի կառավարական բանակը (քարտեզ)

Մոսուլի մարտերը և կողմերի զբաղեցրած դիրքերը հոկտեմբերի 26-ի դրությամբ Հոկտեմբեր 27, 2016 20:19 | RAZM.INFO - Իրաքի Մոսուլ քաղաքի և հարակից բնակավայրերի ազատագրման գործողության ժամանակ Իրաքյան Քրդստանի Փեշմերգե զորամիավորման մարտիկները չեն մտնի բուն Մոսուլ քաղաք, իսկ Մոսուլ մտնելու ժամկետները դեռևս չի կարելի սահմանել։ Continue reading

Հյուսիսարևմտյան Իրանում ահաբեկիչների են ձերբակալել

Իրանի ԶՈւ «Իմամ է Զաման» ռազմական հետախուզության զինվորներ Սեպտեմբեր 27, 2016 18:40 | RAZM.INFO - Իրանի հետախուզության և անվտանգության ուժերը  հյուսիսարևմտյան նահանգ  Քուրդիստանի Մարիվան քաղաքում ձերբակալել  են 4 ահաբեկչի: Այս մասին հայտնում  է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը: Continue reading

Իրաքյան Քրդստանի ղեկավարը հանդիպել է Թուրքիայի նախագահին և վարչապետին

Իրաքյան Քրդստանի ղեկավար Բարզանին հանդիպել է Թուրքիայի վարչապետ Դավութօղլուին Դեկտեմբեր 10, 2015 12:32 | RAZM.INFO - Դեկտեմբերի 9-ին Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին թուրքական զորքերի Իրաքում տեղակայելու պատճառով առաջացած խնդիրները քննարկելու համար Թուրքիայում հանդիպել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և վարչապետ Ահմեթ Դավութօղլուին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԻՊ դեմ պայքարի և տարածաշրջանային այլ հարցեր: Continue reading

Թուրքիան ծրագրում է Իրաքի տարածքում գործողություններ իրականացնել ԻՊ-ի դեմ

Թուրքիայի արտգործնախարար Սինիրլօղլուն և Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին: Նոյեմբեր 6, 2015 11:20 | RAZM.INFO - Նոյեմբերի 4-ին՝ Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում անցկացված ֆորումի ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանը միշտ կռվել է ընդդեմ ԻՊ-ի և շարունակում է պայքարը նրանց դեմ: Continue reading

Թուրքական օդուժը հարվածել է PKK-ի հենակետերին Իրաքի հյուսիսում

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել PKK-ի դիրքերին հս. Իրաքում: Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության Նոյեմբեր 3, 2015 15:47 | RAZM.INFO - Նոյեմբերի 2-ին թուրքական օդուժը հարվածել է «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) հենակետերին Իրաքի հյուսիսում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը: Continue reading

Թուրքիայի ավիահարվածներից Հյուսիսային Իրաքում սպանվել է PKK 390 զինյալ

PKK զինյալներ Օգոստոս 11, 2015 12:17 | RAZM.INFO - Հյուսիսային Իրաքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին թուրքական օդուժի հարվածների պատճառով սպանվել է քրդական կազմակերպության 390 զինյալ Continue reading