Tag Archives: Իրաքի կառավարական բանակ

Իրաքի բանակը հրետակոծում է քրդական ուժերի դիրքերը Մոսուլից հյուսիս-արևմուտք

Իրաքի զինուժը Քիրքուքի շրջանում. հոկտեմբերի 16 2017 թ.. Աղբյուրը՝ RT Հոկտեմբեր 26, 2017 13:24 | RAZM.INFO - Հոկտեմբերի 26-ին Իրաքյան Քրդստանի անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Իրաքի կառավարական բանակը հրետակոծում է քրդական «Փեշմերգա» զորաջոկատների դիրքերը Մոսուլից հյուսիս-արևմուտք ընկած Զումմեր շրջանից:  Continue reading

Իրաքյան Քրդստանը սառեցրել է անկախության հանրաքվեի արդյունքները

Կ1 բազա, Քիրքուք Հոկտեմբեր 25, 2017 12:21 | RAZM.INFO - Հոկտեմբերի 24-ին Իրաքյան Քրդստանի կառավարությունն առաջարկել, իսկ ավելի ուշ խորհրդարանն ընդունել է սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեի արդյունքները սառեցնելու որոշումը: էրբիլը պարտությունների ֆոնին ցանկանում է բանակցություններ սկսել Բաղդադի հետ: Continue reading

Իրաքի զինուժի և «Փեշմերգա» ջոկատների միջև բախումներ են եղել սիրիա-իրաքյան սահմանին

Քրդական «Փեշմերգե» ջոկատների մարտիկներ Հոկտեմբեր 24, 2017 13:36 | RAZM.INFO - Հոկտեմբերի 24-ին Ռաբիա քաղաքի շրջանում՝ Իրաք-Սիրիա սահմանին, շիայական «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման և Իրաքի կառավարական բանակի ուժերը գրոհել են Իրաքյան Քրդստանի Փեշմերգա զորաջոկատների դիրքերը: Քրդական Rudaw լրատվական գործակալության տվյալներով՝ գրոհը հետ է մղվել, ոչնչացվել է շիայական խմբավորման մի քանի միավոր զինտեխնիկա: Continue reading

Քիրքուքից հյուսիս բախումներ են ընթանում Իրաքի բանակի և «Փեշմերգայի» միջև

Իրաքի զինուժը Քիրքուքի շրջանում. հոկտեմբերի 16 2017 թ.. Աղբյուրը՝ RT Հոկտեմբեր 20, 2017 14:43 | RAZM.INFO - Հոկտեմբերի 20-ի վաղ առավոտյան Իրաքի խոշոր նավթային կենտրոն Քիրքուք քաղաքի հյուսիս ընկած շրջաններում բախումներ են սկսել Իրաքի կառավարական բանակի, նրանց աջակցող շիայական ջոկատների և քրդական «Փեշմերգայի» միջև: Continue reading

Իրադրությունն Իրաքյան Քրդստանում. Բաղդադը վերահսկում է Քիրքուքը և նավթային տարածքները

Հաշ ալ-Շաաբիի եզդի մարտիկներ Սինջարում Հոկտեմբեր 17, 2017 14:14 | RAZM.INFO - Հոկտեմբերի 16-17-ին Իրաքի կառավարական ուժերը և շիայական Հաշդ ալ-Շաաբի խմբավորումը քրդական ուժերից գրավել են Քիրքուք քաղաքը և շրջական բնակավայրերը, Սինջարի շրջանը, Մոսուլից արևելք ընկած մի քանի բնակավայր: Բաղդադը այժմ վերահսկում է Քիրքուքի բոլոր նավթագազային հատվածները: Continue reading

«Անադոլու». ԻՊ-ն օգտվել է Բաղդադ-Էրբիլ բախումից ու 2 գյուղ գրավել

Իրաքյան զրահատեխնիկան՝ ԻԼԻՊ-ի հարձակումից հետո Հոկտեմբեր 17, 2017 13:23 | RAZM.INFO - Թուրքական «Անադոլու» գործակալությունը պնդում է, որ «Իսլամական պետությունն» օգտվել է Քիրքուքի ռազմագործողությունից, ու նահանգի արևմուտքում երկու գյուղ գրավել: «Անադոլուն» նշում է, որ տեղեկությունը իրաքյան աղբյուրներից են ստացել: Առայժմ սա այլ աղբյուրներով չի հաստատվել: Continue reading

Իրաքի բանակին աջակցող զորաջոկատները մտել են Սինջար քաղաք

Սինջարի լեռներ. 2015 թ. տեղացիները վերադառնում են ԻՊ-ին հաղթելուց հետո Հոկտեմբեր 17, 2017 11:26 | RAZM.INFO - Հոկտեմբերի 16-ի երեկոյան Իրաքի կառավարական բանակին աջակցող «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման («Ժողովրդական զորահավաքի ուժեր») մարտիկները մտել են Իրաքի հյուսիսային Սինջար քաղաք:  Continue reading

Քրդերը զորքեր են տեղակայում Քիրքուքում՝ դիմակայելու Իրաքի բանակի հնարավոր հարձակումներին

Քրդերը նախապատրաստվում են Քիրքուքի պաշտպանությանը Հոկտեմբեր 13, 2017 16:39 | RAZM.INFO - Իրաքյան Քրդստանը նախապատրաստվում է նավթով հարուստ Քիրքուք շրջանի վրա հնարավոր հարձակումներին դիմակայելուն. Քիրքուքում և դրա շրջակայքում արդեն «Փեշմարգայի» «տասնյակ հազարավոր» զինծառայողներ են տեղակայվել, որոնց հինգշաբթի երեկոյան ավելացվել է  լրացուցիչ ևս 6000 զինծառայող։ Այս մասին հայտարարել են Իրաքյան Քրդստանի ղեկավարությունից։ Continue reading

Իրաքի բանակը քրդական «Փեշմերգա» զինուժի ԱԹՍ է խոցել

Քրդական փեշմերգեի մարտիկները Հոկտեմբեր 12, 2017 16:29 | RAZM.INFO - Հոկտեմբերի 12-ին Իրաքի զինված ուժերը Մոսուլ քաղաքի մոտակայքում խոցել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության «Փեշմերգա» զորաջոկատների անօդաչու թռչող սարք:  Continue reading

Իրաքի կառավարական ուժերը ազատագրել են երկրում ԻՊ վերջին հենակետերից Հավիջա քաղաքը

Իրաքի կառավարական ուժերը՝ Թալ Աֆարի գրոհի ընթացքում Հոկտեմբեր 6, 2017 15:41 | RAZM.INFO - Իրաքի կառավարական բանակը ազատագրել է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետերից Հավիջա քաղաքը, որն ընկած է Քիրքուքից արևմուտք։  Continue reading