Tag Archives: Իսմեթ Յըլմազ

Թուրքիայում նշանակվել է պաշտպանության նոր նախարար

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըք Մայիս 24, 2016 18:28 | RAZM.INFO - Մայիսի 24-ին հրապարակվել է Թուրքիայի նոր կառավարության կազմը` երկրի նոր վարչապետ նշանակված Բինալի Յըլդրըմի (Binali Yıldırım) գլխավորությամբ: Պաշտպանության նախարարի պաշտոնը Իսմեթ Յըլմազի  փոխարեն ստանձնել է գիտութան, արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Ֆիքրի Ըշըքը (Fikri Işık): Յըլմազը նշանակվել է կրթության և գիտության նախարար: Continue reading

Գերմանիայի պաշտպանության նախարարն այցելել է Թուրքիա

Եվրոպական արտադրության Tornado հետախուզականինքնաթիռ. Գերմանիայի ՌՕՈւ Հունվար 21, 2016 16:49 | RAZM.INFO - Հունվարի 21-ին Գերմանիա պաշտպանության նախարար Ուրսուլա վոն դեր Լեյենն այցելել է Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազա, ծանոթացել բազայում տեղակայված գերմանական ստորաբաժանմանը, հանդիպել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազին: Continue reading

Թուրքիայի պաշտպանության նախարարն ընտրվել է խորհրդարանի նախագահ

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազ Հուլիս 2, 2015 18:26 | RAZM.INFO - Թուրքիայի պաշտպանության արդեն իսկ նախկին նախարար, «Արդարություն և Զարգացում» կուսակցության Սվազի պատգամավոր Իսմեթ Յըլմազը 4-րդ քվեարկության արդյունքներվ ի վերջո ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ։ Continue reading

Թուրքիան միանալու է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման առաջատար խմբին

ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ստորաբաժանում Մայիս 15, 2015 21:08 | RAZM.INFO - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերը մայիսի 13-ից 14-ը Թուրքիայում անցկացված խորհրդաժողովի վերջում հայտարարել է, որ այդ երկիրը միացել է Դաշինքի արագ արձագանքման «Առաջատար խմբին», որի հիմնական խնդիրը Ռուսաստանի կողմից սպասվող հնարավոր «ագրեսիայի» դեմ պայքարն է։ Continue reading

Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները Ապրիլ 2, 2015 19:38 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 2-ին, Թբիլիսիի հյուրանոցներից մեկում դռնփակ նիստում հանդիպել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև եռակողմ ռազմական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր» Continue reading

Մարտի 12-ից Թուրքիայում կդադարեցվի RF-4E ինքնաթիռների շահագործումը. ՌՕՈւ հրամանատարություն

Թուրքիայի ռազմաօդային ուժերի RF-4E հետախուզական ինքնաթիռ Մարտ 12, 2015 16:56 | RAZM.INFO - Հաշվի առնելով վերջին շրջանի վթարները, օդաչուների և ինքնաթիռների կորուստը՝ Թուրքիայի ԶՈւ-ն որոշել է դադարեցնել թռիչքները RF-4E ինքնաթռներով, իսկ վերջինիս գործառույթներն իրականացնելու են հետախուզական աշխատանքների համար արդիականացվող F-16 ինքնաթիռները։ Continue reading

Ռազմաշաբաթ. Թուրքիա. 1-7 մարտի, 2015

TURAZ-2015 զորավարժությանը մասնակցող թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումները Մարտ 7, 2015 15:40 | RAZM.INFO - Մեկնարկել է թուրք-ադրբեջանական մեկամսյա զորավարժություն • Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է վթարվել. կան զոհեր • Թուրքիայում F-4 ռազմական ինքնաթիռների կործանման համար մեղադրում են Իսրայելին Continue reading

Թուրքիայում F-4 ռազմական ինքնաթիռների կործանման համար մեղադրում են Իսրայելին

Թուրքիայի ՌՕՈւ F-4E 2020 ինքնաթիռի վթարի վայրը՝ Քոնիայի զորավարժարանի տարածքում Մարտ 6, 2015 21:30 | RAZM.INFO - Մեկնաբանելով վերջին տասը օրվա ընթացքում  3 ռազմական ինքաթիռների վթարները և դրա հետևանքով թուրք 6 սպաների զոհվելու փաստը՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ իրենք կորցրել են վստահությունը F-4 ռազմական ինքնաթիռների հանդեպ։ Continue reading

Թուրքիան հայտարարում է ԻՊ դեմ պայքարում Իրաքին օգնելու պատրաստակամության մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը Իրաքի մայրաքաղաք Բաղդադում Մարտ 5, 2015 15:15 | RAZM.INFO - Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ պայքարում պատրաստ է աջակցել Իրաքին հետախուզական և խորհրդատվական բնույթի ցանկացած օժանդակությամբ: Continue reading

Թուրքիան ռազմական օգնություն է ուղարկել Իրաք՝ որպես ներդրում ԻՊ-ի դեմ պայքարում

Թուրքիայի՝ Իրաք ուղարկած ռազմական օգնությունը կօգտագործվի ԻՊ դեմ պայքարում Մարտ 4, 2015 12:20 | RAZM.INFO - Թուրքիան մարտի 3-ին ռազմական օգնություն է ուղարկել Իրաք, որն  օգտագործվելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։ Թուրքական օդուժի 2 միավոր C-130 բեռնատար ինքնաթիռները նշված օգնությունը  2 միավոր C-130 բեռնատար ինքնաթիռով հասցրել են Բաղդադի Մութեննա ռազմաօդային բազա։  Continue reading