Tag Archives: Թուրքիայի ԶՈւ ԳՇ

Թուրքիայի զինված ուժերը համալրվել է շուրջ 13.000 նոր զինծառայողով

Թուրքիայի զինծառայողները Հունիս 5, 2017 18:54 | RAZM.INFO - Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերը համալրվել է 13.125 նոր զինծառայողներով, այդ թվում նաև սպաներով և ենթասպաներով:  Continue reading

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Սիրիայի սահմանի մոտ տեղակայված ստորաբաժանումներ

Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունը այցելել է Սիրիայի սահմանակից նահանգների ստորաբաժանումներ: Փետրվար 6, 2017 14:16 | RAZM.INFO - Փետրվարի 5-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է երկրի հարավային՝ Սիրիային սահմանակից Գազինաթեփ և Քիլիս նահանգներ, ստուգումներ է իրականացրել ԶՈւ ստորաբաժանումներում: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:  Continue reading

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Սիրիայի հետ սահմանային ստորաբաժանումներ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է Սիրիային սահմանակից Քիլիս և Գազիանթեփ նահանգների ԶՈւ ստորաբաժանումներ: Դեկտեմբեր 19, 2016 11:23 | RAZM.INFO - Դեկտեմբերի 17-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը այցելել է Թուրքիայի հարավային` Սիրիային սահմանակից, Քիլիս և Գազիանթեփ նահանգներ և ստուգայցեր է կատարել այդ նահանգներում տեղակայված Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:  Continue reading

Թուրքիայի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը: Սեպտեմբեր 16, 2016 12:40 | RAZM.INFO - Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը աշխատանաքային այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա և հանդիպել է այդ երկրի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարին: Այս մասին հայտնում են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում:  Continue reading

Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները Անկարայից և Ստամբուլից դուրս կտեղակայվեն

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Օգոստոս 12, 2016 15:59 | RAZM.INFO - Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում տեղակայված զինվորական ստորաբաժանումները տեղափոխվելու են քաղաքներից դուրս: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին,  «Հաբերթուրք» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը: Continue reading

Թուրքիայի ՊՆ-ն շարունակում է «թարմացնել» զինուժի հրամկազմը

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Օգոստոս 10, 2016 10:11 | RAZM.INFO - Թուրքիայի պաշտպանության նախարարի հրամանագրով 15 գեներալ և 2 ծովակալ նոր պաշտոններում են նշանակվել ԶՈւ ցամաքային զորքերում, ռազմածովային և ռազմաօդային ուժերում: Հրամանագիրը օգոստոսի 8-ին հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկատուում (T.C. Resmi gazete): Continue reading

Թուրքիայի հետախուզական կազմակերպությունը և ԳՇ-ն պատասխանատու կլինեն նախագահին

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Օգոստոս 3, 2016 16:26 | RAZM.INFO - Հուլիսի 31-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ամենայն հանավականությամբ ազգային հետախուզական կազմակերպությունը և ԶՈւ գլխավոր շտաբը գործողությունների համար պատասխանատու կլինեն նախագահին: Continue reading

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ փոփոխություններ զինված ուժերում

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ։ Օգոստոս 1, 2016 11:49 | RAZM.INFO - Թուրքիայում պաշտպանության նախարարության կառուցվածքի և պարտականությունների մասին թիվ 1325 օրենքի փոփոխության համաձայն՝ երկրի ցամաքային, ռազմօդային և ռազմածովային ուժերի հրամանատարությունները դրվել են պաշտպանության նախարարի ենթակայության ներքո: Continue reading

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ԶՈւ-ում նոր զինվորականներ են նշանակվել բարձր պաշտոններում

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Հուլիս 29, 2016 15:27 | RAZM.INFO - Հուլիսի 28-ին Թուրքիայում վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորությամբ անցկացվել է բարձրագույն զինվորական խորհրդի նիստ, որի ընթացքում բարձրաստիճան զինվորականների նոր նշանակումներ են եղել այդ երկրի զինված ուժերում: Խորհրդի ընդունած որոշումները հաստատել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Continue reading

Չստացված հեղաշրջումից հետո Թուրքիայում վերադասավորում են ուժային կառույցները

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին Հուլիս 28, 2016 16:01 | RAZM.INFO - Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո որոշում է ընդունվել երկրի ժանդարմերիայի և առափնյա անվտանգության հրամանատարությունները դնել ներքին գործերի նախարարության վերահսկողության ներքո: Հրամանագիրը հրապարակվել է հուլիսի 28-ին «Թուրքիայի պաշտոնաթերթում» (Resmi Gazete): Continue reading