Tag Archives: Թուրքիայի զինված ուժեր

Թուրքիայի հարավ-արևելքում ուժայինների և քրդերի բախումներում սպանվել է 2000 մարդ. ՄԱԿ

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը Մարտ 14, 2017 13:53 | RAZM.INFO - 2015-ի հուլիսից մինչև 2016-ի դեկտեմբեր Թուրքիայի հարավարելյան նահանգներում Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է մոտ 2000 մարդ, որից 1200-ը ներգրավված են եղել Թուրքիայի ուժայինների դեմ պայքարում (ըստ երևույթին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներ):  Continue reading

Թուրքական ընկերությունը հակադրոնային համակարգ է արտահանել Ադրբեջան

Թուրքական ընկերությունը հակադրոնային համակարգ է արտահանել Ադրբեջան Մարտ 14, 2017 10:29 | RAZM.INFO - Թուրքական ռազմական արտադրության Harp Arge ընկերությունը հակադրոնային համակարգ (Drone Savar) է արտահանել Ադրբեջանին: Ընդ որում՝ սա այդ ընկերության  առաջին արտասահմանյան արտահանումն է եղել: Continue reading

Թուրքիան զրահափոխադրիչներ է ուղարկել Սիրիայի սահման

Թուրքիայի զինուժը զրահափոխադրիչներ է փոխադրել Սիրիային սահմանակից Քիլիս նահանգ Մարտ 14, 2017 9:51 | RAZM.INFO - Թուրքիայի զինուժը տարբեր նահանգների ստորաբաժանումներից հավելյալ զրահափոխադրիչներ է ուղարկել Թուրքիայի հարավային՝ Սիրիայի սահմանակից Քիլիս նահանգի Էլբեյլի գավառ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:  Continue reading

Թուրքիան Տ-129 ուղղաթիռները համալրել է տեղական հրթիռով

Մարտ 13, 2017 11:48 | RAZM.INFO - Մարտի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Թուրքիայի ԶՈւ՝ թուրք-իտալական արտադրության Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռները համալրվել են թուրքական արտադրության հակատանկային հրթիռներով։ Continue reading

Սիրիայի իշխանությունները պահանջում են Թուրքիայից դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը: Մարտ 11, 2017 14:03 | RAZM.INFO - Սիրիայի արտգործնախարարությունը 2 նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և անվտանգության խորհրդին, որում պահանջում է ստիպել Թուրքիային դուրս բերել իր զինուժը Սիրիայի տարածքից: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:  Continue reading

Թուրքիայում «արտակարգ դրության» երկարաձգման դեպքում կլրանա դրա հաստատման 1 տարին

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Մարտ 10, 2017 20:09 | RAZM.INFO - Մարտի 9-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում «արտակարգ դրության» երկարաձգման հարցը պետք է քննարկի երկրի ազգային անվտանգության խորհուրդը:  Continue reading

Ստամբուլում Sikorsky ուղղաթիռ է վթարվել. օդաչուները և անձնակազմի 4 հոգին մահացել են

Ստամբուլում ուղղաթիռ է վթարվել Մարտ 10, 2017 14:11 | RAZM.INFO - Այսօր՝ մարտի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 13:21-ի սահմաններում Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մոտ վթարվել է տեղական դեղագործական խոշոր ընկերությանը պատկանող Sikorsky S-76 տեսակի մարդատար ուղղաթիռ: Անձնակազմի 5 անդամները, այդ թվում՝ Ռուսաստանի 4 քաղաքացի և մեկ թուրք, ինչպես նաև 2 օդաչուները մահացել են: Continue reading

Թուրքիայի զինուժը շարունակում է հարվածել Իրաքում PKK-ի դիրքերին

PKK զինյալները թուրք-իրաքյան սահմանին Մարտ 10, 2017 13:28 | RAZM.INFO - Մարտի 9-ին Թուրքիայի օդուժի կործանիչները հարվածել են Իրաքի հյուսիսային Զափ  և Ավաշին-Բասյան շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:  Continue reading

Թուրքական ընկերությունը նոր զրահապատ մեքենաներ է արտադրելու Թուրքիայի զինուժի համար

FNSS ընկերության PARS 4X4 զրահամեքենան IDEF-2015 ցուցահանդեսում Մարտ 10, 2017 13:25 | RAZM.INFO - Թուրքական FNSS Savunma Sistemleri մասնավոր արդյունաբերական ընկերությունը Թուրքիայի զինուժի համար նախագծելու և արտադրելու է 27 միավոր զրապահատ լողացող մեքենա (ZAHAs): Այս մասին հայտնում է բրիտանական Jane's ռազմական հանդեսը:  Continue reading

Թուրքիայի զինուժը տանկեր և զրահամեքենաներ է փոխադրել Սիրիայի սահման

Թուրքիայի զինուժը տանկեր ու զրահամեքենաներ է տեղափոխել Սիրիայի սահման Մարտ 10, 2017 10:12 | RAZM.INFO - Մարտի 9-ին Թուրքիայի զինուժի տանկերից և զրահամեքենաներից կազմված շարասյունը բեռնափոխադրիչներով տեղափոխվել է Թուրքիայի հարավային Քիլիս նահանգի՝ անմիջապես Սիրիային սահմանակից Էլբեյլի գավառ:  Continue reading