Tag Archives: Թուրքիայի զինված ուժեր

Թուրքական օդուժը կրկին ռմբակոծել է Իրաքում PKK-ի քրդերի դիրքերը

Թուրքիայի ԶՈւ F-16C կործանիչ Փետրվար 24, 2017 11:47 | RAZM.INFO - Փետրվարի 23-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի կործանիչները կրկին ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային՝ Թուրքիային և Իրանին սահմանակաից Քանդիլի լեռների շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերը: Continue reading

Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող զինյալները գրավել են Սիրիայի Ալ-Բաբ շրջանի կենտրոնը

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Փետրվար 23, 2017 17:34 | RAZM.INFO - Փետրվարի 23-ին Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները ամբողջությամբ վերահսկողություն են սահմանել Սիրիայի հյուսիսային՝ Հալեպ նահանգի Ալ-Բաբ շրջանի կենտրոնի վրա: Continue reading

«Իսլամական պետությունը» խոցել է Թուրքիայի ԶՈւ ևս մեկ զրահամեքենա

Թուրքիայի հովանավորությամբ գործող զինյալները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում․ 22․02․2017թ․ Փետրվար 23, 2017 10:55 | RAZM.INFO - Փետրվարի 22-ին թուրք Twitter սոցիալական ցանացի օգտատերերից մեկը հրապարակել է Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում Թուրքիայի հովանավորյալ զինյալների և «Իսլամական պետություն» խմբավորման՝ նույն օրվա մարտերից տեսանյութ, որտեղ թուրքական կողմում երևում է խոցված հետևակի մարտական մեքենա։ Continue reading

Թուրքիայում կին զինծառայողներին թույլատրել են գլխաշոր կրել

Թուրքիայում կին զինծառայողներին թույլատրել են գլխաշոր կրել Փետրվար 23, 2017 9:55 | RAZM.INFO - Թուրքիայի պաշտպանության նախարարությունը փետրվարի 22-ին տեղեկացրել է, որ զինված ուժերի հագուստի կրման կարգի մասին օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ այսուհետ թուրքական զինուժում ծառայող բոլոր զինվորական կանայք ևս իրավունք ունեն գլխաշոր կրել։ Continue reading

Թուրք-քրդական բախումներում վիրավորվել է Թուրքիայի 2 ուժային

Մարտի 27-ին PKK-ի զինյալները թուրքական ժանդարմերիայի զրահամեքենա են պայթեցրել Նուսայբինում, սպանվել են ուժայիններ Փետրվար 22, 2017 16:25 | RAZM.INFO - Փետրվարի 22-ին Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառում Թուրքիայի զինուժի և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների միջև բախումներում վիրավորվել է Թուրքիայի անվտանգության 2 ծառայող: Continue reading

Թուրքիայում քննարկում են Ռուսաստանից Ս-400 համալիրների գնման հարցը

Թուրքական արտադրության «ՀԻՍԱՐ» ՀՕՊ համակարգի արձակման կայան Փետրվար 22, 2017 15:17 | RAZM.INFO - Փետրվարի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը թուրքական NTV հեռուստաընկերությունով հայտարարել է, որ Թուրքիայում քննարկում է ռուսաստանյան Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնման հարցը, սակայն այս պահին դեռևս որևէ խոսք չկա համալիրների գնման պայմանագրի շուրջ:  Continue reading

Սիրիայի քրդերը շարժվում են ԻՊ կենտրոն Ռաքքա, Թուրքիան ռմբակոծել է քրդերի դիրքերը

Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում. 02/10/2017 թ. Փետրվար 21, 2017 15:49 | RAZM.INFO - Փետրվարի 20-21-ին Սիրիայի քրդերից ու արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը զարգացրել է հաջողությունները «Իսլամական պետություն» խմբավորման դեմ՝ Ռաքքայի շրջակայում գրավելով ևս մի քանի բնակավայր: Continue reading

Թուրքիան իր տարածքում և Իրաքի հյուսիսում հարվածել է PKK դիրքերին

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել PKK-ի դիրքերին հս. Իրաքում: Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության Փետրվար 21, 2017 14:57 | RAZM.INFO - Փետրվարի 21-ին Թուրքիայի ռազմօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են երկրի հարավային Հաքքարի նահանգում և Իրաքի հյուսիսային Զափ շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Continue reading

Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Փետրվար 21, 2017 12:07 | RAZM.INFO - Փետրվարի 21-ին Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքում Թուրքիայի զինուժի ականազերծման և ինքաշեն պայթուցիկների մաքրման աշխատանքների ընթացքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, վիրավորվել է ևս 2 զինծառայող:  Continue reading

Թուրքիայի զինուժը շարունակում է Իրաքում հարվածել PKK-ի դիրքերին

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ Փետրվար 20, 2017 16:53 | RAZM.INFO - Փետրվարի 20-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները 2 առանձին ավիահարված են հասցրել Իրաքի հյուսիսային շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Continue reading